Յան Վերիխ

չեխ դերասան, դրամատուրգ, գրող

Յան Վերիխ, (չեխ․՝ Jan Werich,փետրվարի 6, 1905(1905-02-06)[1][2][3][…], Սմիչով, Ավստրո-Հունգարիա[4][5] - հոկտեմբերի 31, 1980(1980-10-31)[6][1][2][…], Պրահա, Չեխոսլովակիա[7][8]) չեխ դերասան, դրամատուրգ և գրող։

Յան Վերիխ
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 6, 1905(1905-02-06)[1][2][3][…]
ԾննդավայրՍմիչով, Ավստրո-Հունգարիա[4][5]
Մահացել էհոկտեմբերի 31, 1980(1980-10-31)[6][1][2][…] (75 տարեկան)
Մահվան վայրՊրահա, Չեխոսլովակիա[7][8]
ԳերեզմանՕլշանի գերեզմանատուն
Քաղաքացիություն Չեխոսլովակիա և  Ավստրո-Հունգարիա
ԿրթությունՊրահայի Կարլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ[5] և Փիլիսոփայական ֆակուլտետ, Կարլովի համալսարան[5]
ԵրկերVest pocket revue?, Caesar?, Finian's Rainbow?, Pudr a benzín?, Peníze nebo život?, Workers, Let's Go?, The World Is Ours?, The Emperor and the Golem?, The Secret of Blood?, Byl jednou jeden král…?, Two Little Frosts?, The Cassandra Cat? և Fimfárum?
Մասնագիտություներգիչ, գրող, դրամատուրգ, ջազ երաժիշտ, սցենարիստ, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, դերասան, ռեժիսոր և թարգմանիչ
ԱմուսինԶդենկա Հուսկովա
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՅանա Վերիխովա
 Jan Werich Վիքիպահեստում

Մանկություն

խմբագրել

1916-1924 թվականներին Վերիխը հաճախել է Պրահայի Կրժեմենցով փողոցում գտնվող «Ռեալ գիմնազիա» (համարժեք է ավագ դպրոցին) (որտեղ սովորել է նաև նրա ապագա բիզնես գործընկեր Իրժի Վոսկովեցը (չեխ․՝ Jiří Voskovec))։ 1924-1927 թվականներին նա իրավագիտություն է սովորել Կառլի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, որտեղից շուտ հեռացել է՝ սկսելու իր ստեղծագործական կարիերան և ստեղծելու իր կյանքի ամենակարևոր գործընկերություններից մեկը

Գործունեություն

խմբագրել

Թատրոն

խմբագրել

Նրա համագործակցությունը Իրժի Վոսկովեցի և Յարոսլավ Յեզեկի (չեխ․՝ Jaroslav Ježek) հետ շարունակվել է ավելի քան 10 տարի։ Նրանց գործընկերությունը հարթակ է դարձել ձախերի քաղաքական բազմաթիվ երգիծանքների համար՝ հատկապես ազատագրված թատրոնում։ Եռյակի ստեղծագործական գործունեությունը ոգեշնչվել է Դադաիզմից՝ աբսուրդի հանդեպ դրա սիրով, բուրժուական արժեքների ու Առաջին համաշխարհային պատերազմի սարսափների դեմ արձագանքով։

Երկրորդ համաշխարհային պատերազմին և Չեխոսլովակիայի թատրոնների փակմանը նախորդող տարիներին՝ հատկապես 1938 թվականին, Վերիխը, Վոսկովեցը և Յեզեկը ստիպված են եղել աքսորվել Միացյալ Նահանգներ, որտեղ Վոսկովեցը ու Յեզեկն անց են կացրել իրենց կյանքի մնացած մասը։ Հինգ տարի անց Վերիխը վերադարձել է հայրենիք և սկսել է համագործակցել Միրոսլավ Հորնիչեկի հետ։ Ժամանակակից հեքիաթներ գրելու համար նա աշխատել է նաև հայտնի տիկնիկագործ Իրժի Տրնկայի հետ։ Իր նոր գործընկեր Միրոսլավ Հորնիչեկի հետ նա վերաիմաստավորել է բազմաթիվ պիեսներ, որոնք նա ստեղծել էր 1930-ականներին Վոսկովեցի հետ միասին, բայց որոնց տվել էր ժամանակին բնորոշ քաղաքական բովանդակություն։

Յան Վերիխը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Մի ժամանակ թագավոր կար» (չեխ․՝ Byl jednou jeden král), որն էկրան է բարձրացել 1955 թվականին և գնացել է բազմաթիվ քաղաքական փոխզիջումների՝ կոմունիստական գրաքննությունը հանգստացնելու համար։ 1960-ականները եղել են Վերիխի կարիերայի գագաթնակետը։ ABC թատրոնի ստեղծումից հետո նա տեղափոխվել է Պրահայի քաղաքային թատրոն, իսկ ավելի ուշ՝ Կառլինի և Նուսլեի երաժշտական թատրոն։

Ջեյմս Բոնդի մասին 1967 թվականին նկարահանված «Ապրում ես միայն երկու անգամ» ֆիլմում Վերիխն ի սկզբանե պրոդյուսեր Հարի Զալցմանի կողմից ընտրվել էր Էռնստ Ստավրո Բլոֆելդի դերի համար։ Երբ նա հասել է Փայնվուդի (անգլ.՝ Pinewood) նկարահանման հրապարակ, պրոդյուսեր Ալբերտ Ռ. Բրոկկոլին, և ռեժիսոր Լյուիս Գիլբերտն զգացել են, որ նա անհաջող ընտրություն է՝ հիշեցնելով «աղքատ, բարեսիրտ Ձմեռ Պապին»։ Այնուամենայնիվ, փորձելով քասթինգ անցկացնել, Գիլբերտը շարունակել է նկարահանումները։ Մի քանի օր անց և Գիլբերտը, և Բրոկկոլին որոշել են, որ Վերիխը բավականաչափ սարսափելի չէ, և Բլոֆելդին վերափոխել են Դոնալդ Պլեզենսի դերում[10]։

Քաղաքականություն

խմբագրել

Յան Վերիխն ստորագրել է բարեփոխումների կողմնակիցների «2000 բառ» մանիֆեստը 1968 թվականին։ 1968 թվականին՝ Պրահայի գարնանից հետո, նա և իր կինը անմիջապես փախել են Վիեննա՝ այդ ժամանակաշրջանի շատ այլ չեխերի հետ միասին։ Երկար մտածելուց հետո նա հասկացել է, որ պետք է վերադառնա՝ ասելով, որ իր «տունն իր ամրոցն է» և գիտակցելով, որ եթե մնա արտերկրում, այլևս երբեք չի աշխատի։ 1969 թվականի սկզբին նա վերադարձել է Չեխոսլովակիա։ Վերիխն Վոսկովեցի հետ ամենավերջին անգամ հանդիպել է Վիեննայում, Ավստրիա, 1974 թվականին։ Նա հասարակության առջև խոսելու սահմանափակ հնարավորություններ ուներ մինչև իր մահը՝ 1980 թվականը։ Նրա վերջին հրապարակային ելույթը տեղի է ունեցել Պրահայի Լյուցեռնում՝ 1977 թվականին։

Նա չի ստորագրել Վացլավ Հավելի կողմից կազմակերպված «Խարտիա 77» (չեխ․՝ Charta 77) հռչակագիրը, բայց ի վերջո ենթարկվել է կոմունիստական իշխանությունների ճնշմանը և կրկին աշխատելու հնարավորություն ունենալու համար հրապարակավ հայտարարել է իր լիակատար հավատարմությունը ռեժիմին՝ մասնակցելով «Անտիխարտիա 77» հանրահավաքներին և նույնիսկ ստորագրելով խնդրագիր՝ դատապարտելով «Խարտիա 77»—ը։ Ավելի ուշ նա պնդել է, որ իրեն խաբել են ստորագրելու համար, և որ նա իրականում չգիտեր, թե ինչի համար է իր ստորագրությունը, քանի որ այցելության վերաբերյալ նախնական փաստաթուղթը՝ «բաց մուտք» ստորագրությամբ, ավելի ուշ փոխարինվել է «հավատքի հայտարարությամբ»։

 
Վոսկովեցի և Վերիխի տապանաքարը Պրահայի Օլշանսկի գերեզմանատանը

Վերիխը մահացել է 1980 թվականի հոկտեմբերի 31-ին՝ 75 տարեկան հասակում։

Լյուբոշ Կոհոուտեկի կողմից հայտնաբերված փոքր մոլորակը նրա և Իրժի Վոսկովեցի պատվին անվանվել է 2418 Վոսկովեց-Վերիխ[11]։

Աշխատանքներ

խմբագրել

Թատրոն

խմբագրել

(Իրժի Վոսկովեցի հետ համագործակցությամբ)

  • Ռևյու ժիլետի գրպան - 1927
  • Ռևյու ծխողների համար - 1928
  • Խրախճանք - 1928՝ հիմնված Նեստրոյի «Նա ցանկանում է զվարճանալ»—ի վրա
  • Մեքենայից գորիլլա - 1928
  • Զառերը նետված են (չեխ․՝ Kostky jsou vrženy) - 1929
  • Սուզազգեստ (չեխ․՝ Premiéra skafandr) - 1929
  • Դատական նիստը հետաձգվում է (չեխ․՝ Líčení se odročuje) - 1929
  • Ֆատա Մորգանա - 1929
  • Դինամիտ կղզին (չեխ․՝ Ostrov Dynamit) - 1930
  • Հյուսիսն ընդդեմ հարավի (չեխ․՝ Sever proti Jihu) - 1930
  • Դոն Ժուանը և ընկերությունը (չեխ․՝ Don Juan and Co.) - 1931
  • Գոլեմ (չեխ․՝ Golem) - 1931
  • Ցեզար - 1932
  • Ռոբին Հուդ (չեխ․՝ Robin zbojník) - 1932
  • Աշխարհը ճաղերի հետևում (չեխ․՝ Svět za mřížemi) - 1933 (սցենարի համագործակցությունը նաև Ադոլֆ Հոֆմայստերի հետ)
  • Էշն ու ստվերը (չեխ․՝ Osel a stín) - 1933
  • Ծղոտե գլխարկ (չեխ․՝ Slaměný klobouk) - 1933, Լաբիշի «Իտալական ծղոտե գլխարկ»-ի հիման վրա
  • Դահիճն ու հիմարը (չեխ․՝ Kat a blázen) - 1934, հակաֆաշիստական ստեղծագործություն և քննադատություն (Գերմանիայի դեսպանատունը բողոք է հայտնել առ այն, որ այս պիեսը վիրավորում է իրենց պետության ղեկավարին, և արդյունքում Վերիխն ու Վոսկովեցը հեռացվել են «Նովակի մոտ» (չեխ․՝ U Nováků) թատրոնից)
  • Շարունակելով ժպտալ (չեխ․՝ Vždy s úsměvem) - 1934
  • Պանոպտիկում (չեխ․՝ Panoptikum) - 1935
  • Լաթերի բալլադ (չեխ․՝ Balada z hadrů) - 1935, փոխառված է Ֆրանսուա Վիյոնի աշխատանքներից
  • Դրախտ Երկրի վրա (չեխ․՝ Nebe na Zemi) - 1936, Ֆլետչերի «Իսպանացի փոխանորդ» գրքի հիման վրա
  • Գիր թե ղուշ (չեխ․՝ Rub a líc) - 1936, ավելի ուշ վեր է ածվել «Աշխարհը մերն է» ֆիլմի
  • Պանորամա - 1937
  • Ծանր Բարբորա (չեխ․՝ Těžká Barbora) - 1937, պատկերում է հակամարտությունը երկու հորինված ազգերի՝ Էդամի (չեխ․՝ Eidamští) և Ուբերլանդցիներ (չեխ․՝ Yberlandští) միջև, վերջիններս հարձակվում են առաջինների վրա, առաջիններն այնուհետև վարձում են երկու զինվորների (Վերիխ և Վոսկովեց), ովքեր կառուցում են պանրի կանոն (Թեժկա Բարբորա)։
  • Բռունցքի հարված աչքին (չեխ․՝ Pěst na oko) - 1938, մարդիկ հրաժարվում են պատմությունից դասեր քաղելուց և անընդհատ կրկնում են նույն սխալը
  • Հրաշք զամբյուղ (չեխ․՝ Divotvorný hrnec) - 1946, երաժշտական կատակերգություն, որը հիմնված է Յիպ Հարբուրգի և Ֆրեդ Սայդիի «Ֆինիանի ծիածանը» ֆիլմի վրա

Ֆիլմեր

խմբագրել
  • Փոշի և բենզին - 1931 (չեխ․՝ Pudr a benzín)
  • Փող կամ կյանք - 1932 (չեխ․՝ Peníze nebo život, չեխական սպառնալիք, որն օգտագործվում է դաժան կողոպտիչների կողմից)
  • Մեզ մոտ Քոչուրկովում - 1932 (չեխ․՝ U nás v Kocourkově, Քոչուրկովը հորինված «հիմարների քաղաք» է, Գոթեմի չեխական համարժեքը)
  • Հեյ հու - 1934 (չեխ․՝ Hej rup! վերնագիրը բացականչություն է)
  • Աշխարհը մերն է - 1937 (չեխ․՝ Svět patří nám)
  • Բեռլինի անկում - 1949 ((չեխ․՝ Pád Berlína), որպես «Հերման Գյորինգ» Պրահայում նկարահանված ԽՍՀՄ արտադրության մեջ)
  • Կայսեր հացթուխը և հացթուխի կայսրը - 1951 (չեխ․՝ Císařův pekař a pekařův císař)
  • Արյան գաղտնիքը - 1953 (չեխ․՝ Tajemství krve)
  • Լինում է չի լինում, մի թագավոր է լինում - 1954 (չեխ․՝ Byl jednou jeden král)
  • Երկու ցրտահարություն - 1954 (չեխ․՝ Dva mrazíci)
  • Յարոսլավ Հաշեկի օրինակելի օպերատորական աշխատանք - 1955 (չեխ․՝ Vzorný kinematograf Haška Jaroslava, հեգնական անուն)
  • Երաժշտություն Մարսից - 1955 (չեխ․՝ Hudba z Marsu, էպիզոդիկ կերպարով՝ հանդիսատեսներից մեկի դերում)
  • Աշխարհի ստեղծում - 1957 (չեխ․՝ Stvoření světa, անիմացիոն ֆրանս-չեխական դասական՝ հանգերով պատմված Վերիխի կողմից)
  • Բարոն Մյունհաուզեն - 1961 (չեխ․՝ Baron Prášil, չեխական հայացք Բարոն Մյունհաուզենին)
  • Երբ կատուն գալիս է - 1963 (չեխ․՝ Až přijde kocour)
  • Վեց հարց Յան Վերիխին - 1964 (չեխ․՝ Šest otázek pro Jana Wericha)
  • Պարոն Տաու և Կլաուդիա - 1970 (չեխ․՝ Pan Tau a Claudie)
  • Մարդը, ով ծիծաղ էր սփռում - 1970 (չեխ․՝ Muž, který rozdával smích)
  • Պարոն Տաուն և շուրջերկրյա ճանապարհորդությունը - 1972 (չեխ․՝ Pan Tau a cesta kolem světa)
  • Փնտրվում է պարոն Տաուն - 1972 (չեխ․՝ Hledá se pan Tau)

Հեռուստատեսային աշխատանքներ

խմբագրել
  • Արջը (չեխ․՝ Medvěd) - 1961
  • Արցունքներ, որոնք աշխարհը չի տեսնում (չեխ․՝ Slzy, které svět nevidí) - 1962
  • Սուրբ Հաղորդության փոխադրումը (չեխ․՝ Kočár nejsvětější svátosti) - 1962
  • Խնայված ֆունտ (չեխ․՝ Uspořená libra) - 1964, հիմնված է Շոն Օ՚Քեյսիի «Ֆունտ առաջին պահանջով» ստեղծագործության վրա
  • Թագավորը և կինը (չեխ․՝ Král a žena) - 1967
  • Մագնիսական ալիքների բուժում (չեխ․՝ Magnetické vlny léčí)

Գրական գործեր

խմբագրել
  • Ֆիմֆարում (չեխ․՝ Fimfárum) - հեքիաթներ ոչ միայն երեխաների համար
  • Իտալական արձակուրդներ (չեխ․՝ Italské prázdniny)
  • Պոտլախ (չեխ․՝ Potlach)
  • Ֆալստաֆի հնդկական ամառը (չեխ․՝ Falstaffovo babí léto)
  • Լինքոլն 1933
  • Պատմություններ ոչ միայն շների մասին (չեխ․՝ Povídky nejen o psech) - Հրատարակվելով հետմահու՝ վերակենդանացրել է շների մասին պատմվածքների գիրք գրելու նրա նախկին ցանկությունը։ Այնուամենայնիվ, պատմվածքները բավարար չէին, ուստի այն վերանվանվել է և ավելացվել են այլ պատմվածքներ. դրանցից մի քանիսը տպագրվել են ավելի վաղ, իսկ որոշները բնօրինակներ են՝ վերցված ձեռագրերից ու նամակներից։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 4,2 http://amp.bach.cz/pragapublica/permalink?xid=724F9627B0A748819E8AA95A84689CC3&scan=273
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Studenti pražských univerzit 1882–1945
  6. 6,0 6,1 6,2 Internet Movie Database — 1990.
  7. 7,0 7,1 7,2 Կերպարվեստի արխիվ
  8. 8,0 8,1 8,2 Česká divadelní encyklopedie
  9. Čestný titul národní umělec (չեխերեն) — 2015.
  10. Production Staff (2000). Inside You Only Live Twice: An Original Documentary (Television). MGM Home Entertainment Inc.
  11. «(2418) Voskovec-Werich». (2418) Voskovec-Werich In: Dictionary of Minor Planet Names. Springer. 2003. էջ 197. doi:10.1007/978-3-540-29925-7_2419. ISBN 978-3-540-29925-7.