Ալբերտ Բրոկկոլի

ամերիկացի ռեժիսոր

Ալբերտ  Ռոմոլո Բրոկկոլի (/ˈbrɒk.ə.li/[6], ապրիլի 5, 1909(1909-04-05)[1][2], Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3][4] - հունիսի 27, 1996(1996-06-27)[1][2], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), «Կաբբի» մականունով եղել է ամերիկացի կինոպրոդյուսեր, ով ստեղծել է ավելի քան 40 ֆիլմ իր ողջ կարիերայի ընթացքում։ Ֆիլմերի մեծ մասը ստեղծվել են Միացյալ Թագավորությունում և հաճախ նկարահանվել Փայնվուդ Ստուդիոսում։ Դանջեք, ՍՊԸ և ԷՕՆ-ի համահիմնադիր Բրոկկոլին առավել նշանավոր է որպես Ջեյմս Բոնդի ֆիլմերից շատերի պրոդյուսեր։ Նա ու Հարրի Զալցմանը նկատեցին, որ ֆիլմերը զարգանում են համեմատաբար ցածր բյուջե ունեցողներից դառնալով մեծ բյուջե և բարձր եկամուտ ունեցողների, իսկ Բրոկկոլիի ժառանգները մինչ օրս շարունակում են Բոնդի մասին ֆիլմերի արտադրությունը։

Ալբերտ Բրոկկոլի
Albert Cubby Broccoli 1976.JPG
Ծննդյան թիվ՝ապրիլի 5, 1909(1909-04-05)[1][2]
Ծննդավայր՝Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3][4]
Վախճանի թիվ՝հունիսի 27, 1996(1996-06-27)[1][2] (87 տարեկան)
Վախճանի վայր՝Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]
Ազգություն՝իտալական ծագումով ամերիկացի
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոպրոդյուսեր
Պարգևներ՝Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր, ԲԱՖՏԱ պարգև և Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ
IMDb։ID 0110482

Վաղ կյանքըԽմբագրել

Բրոկկոլին ծնվել է Նյու Յորքի Քուինս շրջանում։ Նա Իտալիայի Կալաբրիա նահանգի ներգաղթյալներ Ջիովաննի Բրոկկոլիի և Կրիստինա Վենչեի երկու զավակներից կրտսերն էր[7]։ Ստացել է իր մականունը իր զարմիկից՝ մաֆիոզ Փաթ ԴիՉիկոյից,որը նրան անվանել է «Կաբիբբլ» համանուն մուլտֆիլմի հերոսի անունով։ Վերջինս կրճատվեց «Կուբբի» և ընդունվեց Բրոկկոլիի կողմից որպես «Կաբբի»[7]։ Շուտով ընտանիքը գնեց ֆերմա Սմիթթաունում՝ Նյու Յորք, Լոնգ Այլենդ[8], իրենց բարեկամներ ԴիՉիկկոների հարևանությամբ[9]։

Ընտանիքը տեղափոխվեց Ֆլորիդա, և իր հոր՝ Ջովաննիի մահից հետո Բրոկկոլին տեղափոխվեց ապրելու իր տատիկի՝ Աստորիայի հետ ապրելու Քուինսում, Նյու Յուրք։ Աշխատելով բազմաթիվ տեղերում, անգամ դագաղներ պատրաստող, Բրոկկոլին սկսեց հետաքրքրքվել կինոինդուստրիայով։ Նա սկսեց ամենաներքևից՝ աշխատելով որպես գոֆեր (օգնական) Հովարդ Հյուզի «The Outlaw»-ում (1941), որտեղ խաղում էր Ջեյն Ռասելը։ Այստեղ նա հանդիպեց իր լավագույն ընկեր Հովարդ Հյուզին առաջին անգամ, մինչ Հյուզը հետևում էր ֆիլմի արտադրությանը ռեժիսոր Հովարդ Հոուքսի պաշտոնանկությունից հետո։ Բրոկկոլին արագ բարձրացավ, դառնալով ռեժիսորի օգնական, երբ ԱՄՆ մտավ Երկրորդ Համաշխարհային պատերազմի մեջ։

Թեդ Հիլի միջադեպըԽմբագրել

Բրոկկոլին, ինչպես պնդում են, մասնակցել է կոմիկ և «Երեք Խամաճիկների» հիմնադիր Թեդ Հիլի հետ տեղի ունեցած վեճին «Տրոկադերո» գիշերային ակումբի մոտ, վերջինիս մահից առաջ՝ 1937 թվականին։ Աղբյուրը պնդում է, որ դերասան Ուոլես Բիրին, Բրոկկոլին և կինոպրոդյուսեր Փաթ ԴիՉիկոն ծեծել են Հիլիին այնքան ուժեղ, որ վերջինս ընկել է կոմայի մեջ և մահացել[10]։ Ժամանակակից լրահոսում չկա որևէ փաստաթուղթ այն մասին, որ թե Բիրին, թե ԴիՉիկոն ներկա են եղել, իբր այն պատճառով, որ հետաքննությունը և թերթերի հետագա լուսաբանումը պարբերաբար դուրս մնացին MGM ստուդիայի սրբագրողներ Էդի Մանքինսի և Հովարդ Աթրիքլինգի կողմից (Մանիքսը հետագայում դարձավ MGM-ի պրոդյուսեր և գործադիր տնօրեն), և քանի որ Ուոլես Բիրին MGM-ի ամենաբարձր վարձատրվող և կարևոր դերասաններից էր։ Բիրին միանգամից մեկնեց երկարատև արձակուրդի դեպի Եվրոպա մինչև պատմության մասին մոռացան[10]։ Բրոկկոլին ընդունեց, որ ինքը ներկա է եղել և իրոք ներգրավված է եղել Տրոկադերոյում Հիլիի հետ տեղի ունեցած բռնցքամարտին[11]։ Ավելի ուշ նա փոփոխեց պատմությունը, նշելով, որ Հիլին հարբած է եղել, երկուսով կարճ ժամանակ վիճել են, այնուհետև ձեռք սեղմել ու բաժանվել[12]։ Ուրիշ զեկույցներում Բրոկկոլին խոստովանել է, որ հրել է Հիլիին, բայց չի հարվածել նրան[13]։

Տարաձայնություններ կան այն մասին՝ արդյոք Հիլին մահացել է ծեծկռտուքի թե բոլորին լավ հայտնի ալկոհոլիզմի արդյունքում[14]։ Իշխանությունների՝ Հիլիի մահը հետաքննելու նկատմամբ հանգամանքների հետաքրքրվածության բացակայության պատճառով դիահերձում չի կատարվել մինչև Հիլիի մարմնի զմռսվելը, ինչից հետո քննիչը նշել է, որ Հիլիի օրգանները «թրջված են ալկոհոլով» և, հետևաբար, անօգուտ են մահվան պատճառը որոշելու հարցում[14]։

Դիահերձումից հետո Լոս Անջելեսի շրջանի դատաբժիշկը հայտնեց, որ Հիլին մահացել է սուր և քրոնիկ ալկոհոլիզմի հետևանքով և սուր թունավոր երիկամաբորբից։ Ոստիկանությունը փակեց հետաքննությունը, քանի որ զեկույցում չկար որևէ նշում, որ նրա մահը տեղի է ունեցել ֆիզիկական հարձակման հետևանքով[13]։

Մեծ Բրիտանիայի սուբսիդավորումը և Բոնդի ծագումըԽմբագրել

1950-ականների սկզբին Բրոկկոլին նորից տեղափոխվեց, այս անգամ Լոնդոն, որտեղ բրիտականական կառավարությունը սուբսիդիաներ տրամադրեց Մեծ Բրիտանիայում նկարահանվող, բրիտանական դերասաններով և անձնակազմերով կինոարտադրություններին։ Իրվինգ Ալլենի հետ Բրոկկոլին ստեղծեց Ուորվիկ Ֆիլմսը, որը Կոլումբիա Փիքչըրզի համար ստեղծեց հաջողակ ու բեղմնավոր ֆիլմաշար։

Երբ Բրոկկոլին սկսեց հետաքրքրվել Յան Ֆլեմինգի Ջեյմս Բոնդի կերպարով, նա պարզեց, որ հեղինակային իրավունքն արդեն պատկանում էր կանադացի ռեժիսոր Հարրի Զալցմանին, որը վաղուց ցանկանում էր կինոինդուստրիա մտնել և որը մի քանի բեմմադրություններ և ֆիլմեր էր պատրաստել՝ դրանցով ունենալով միայն համեստ հաջողություն։

Երբ երկուսին ծանոթացրեց ընդհանուր ընկերը՝ սցենարիստ Վոլֆ Մանկովիցը, Զալցմանը հրաժարվեց վաճառել իրավունքը, բայց համաձայնեց համագործակցել Բրոկոլիի հետ և համատեղ արտադրել ֆիլմեր, ինչը հանգեցրեց EON Productions-ի և Danjaq LLC ընկերությունների հիմնմանը։ Վերջինս անվանվեց իրենց երկու կանանց՝ Դանայի և Ժակլինի անուններով։

Զալցմանը և Բրոկկոլին նկարահանեցին Բոնդի մասին առաջին ֆիլմը՝ «Բժիշկ Նոու» 1962 թվականին։ Նրանց երկրորդ «Ռուսաստանից սիրով»-ը մեծ հաջողություն ունեցավ, և ֆիլմերը աճեցին արժեքով, գործողությամբ և ամբիցիաներով։ Ավելի մեծ դերասանական կազմով, ավելի բարդ հնարքներով, հատուկ էֆեկտներով և էկզոտիկ վայրերից շարունակական կախվածությունով ֆրանշիզան, ըստ էության, դարձավ ամբողջ դրույքով կարևոր աշխատանք։ Բրոկկոլին ևս մեկ ուշագրավ փորձ կատարեց ոչ Բոնդի մասին ֆիլմում՝ 1968 թվականին Յան Ֆլեմինգի Chitty Chitty Bang Bang-ի ադապտացիայով, և պատմության մի շարք տարրերի իրավունքների վերաբերյալ իրավական վեճերի պատճառով «Գնդաձև կայծակ»-ի պրոդյուսերական վարկը զիջեց Քևին ՄակՔլորիին։ Այնուամենայնիվ, 1960-ականների կեսերին Բրոկկոլին իր գրեթե ողջ էներգիան ներդրեց Բոնդի ֆիլմաշարում։ Զալցմանի հետաքրքրությունները շարունակվում էին տարբեր լինել ֆիլմաշարից բացի, ներառելով Լեն Դեյթոնի Հարրի Պալմերի հիման վրա լրտեսական ֆիլմերի տրիլոգիայի ստեղծումը, մի կերպար, որը գործում է Բոնդի հետ զուգահեռ տիեզերքում, բոլոր վտանգներով, բայց ոչ մի շողոքորթությամբ և գադջետներով։ Զալցմանը և Բրոկկոլին տարաձայնություններ ունեին Զալցմանի արտաքին պարտավորությունների վերաբերյալ։ Ի վերջո, Զալցմանը, կրելով մի շարք ֆինանսական խնդիրներ, հեռացավ Դանջաքից և ԷՕՆ -ից։ Զալցմանի հեռանալը մեկ քայլով մոտեցավ ֆրանշիզայի կորպորատիվ վերահսկողությանը, Բրոկկոլին գործարքի արդյունքում կորցրեց համեմատաբար փոքր անկախություն կամ հեղինակություն։ Այդ ժամանակվանից մինչև նրա մահը, ԷՕՆ Բոնդի յուրաքանչյուր ֆիլմ սկսվում էր «Ալբերտ Ռ. Բրոկկոլին ներկայացնում է» բառերով։ Չնայած 1970-ականներից սկսած ֆիլմերը դարձան ավելի թեթև և սյուժեի մեջ ավելի թույլ ու երբեմն քննադատների շրջանում ավելի անհաջողակ, բայց ֆիլմաշարը առանձնացավ արտադրական արժեքով և շարունակեց գրավել հանդիսատեսին։

1966 թվականին Ալբերտը Ճապոնիայում էր այլ պրոդյուսերների հետ միասին, որոնք փնտրում էին վայրեր, որ նկարահանեն Ջեյմս Բոնդի հաջորդ ֆիլմը՝ «Ապրում ես միայն երկու անգամ»: Ալբերտը տոմս էր պատվիրել BOAC 911 չվերթի համար։ Նա այդ օրը չեղյալ համարեց իր տոմսը, որպեսզի կարողանար տեսնել նինջաների ցույցադրությունը։ Թռիչք 911-ը կործանվել է մրրիկային շարժումից հետո[15][16]։

Ընտանեկան կյանքԽմբագրել

Բրոկկոլին ամուսնացել է երեք անգամ։ 1940 թվականին 31 տարեկան հասակում նա ամուսնացել է դերասանուհի Գլորիա Բլոնդելլի՝ Ջոան Բլոնդելլի փոքր քրոջ հետ։ Նրանք շուտով համերաշխ բաժանվեցին 1945 թվականին[17] առանց երեխաներ ունենալու։ 1951թվականին նա ամուսնացավ Նեդրա Կլարկի հետ, որը Բադդի Կլարկի այրին էր։ Ասում են՝ զույգը երկար ժամանակ ունեցել է պտղաբերության խնդիրներ և երեխաներ չի ունեցել։ Նրանք որդեգրեցին Թոնի Բրոկկոլիին,որից հետո Նեդրան հղիացավ։ Նա մահացավ 1958 թվականին դստեր՝ Թինայի ծննդաբերության ժամանակ:1959 թվականաին Բրոկկոլին ամուսնացավ դերասանուհի և գրող Դանա Ուիլսոնի հետ (ծնված՝ Դանա Նատոլ, հունվարի 3,1922 թվական - փետրվարի 29, 2004 թվական)[18]։ Նրանք ունեցան դուստր՝ Բարբարա Բրոկկոլին։ Ալբերտը դարձավ Դանայի երիտասարդ որդու՝ Մայքլ Ջ. Ուլսոնի խնամակալը։ Երեխաները մեծացան Բոնդի կինոհրապարակներում, իսկ Ալբերտի կնոջ ազդեցությունը արտադրության տարբեր որոշումների վրա նշվում է բազմաթիվ ոչ պաշտոնական հաշիվներում[19]։

Մայքլ Ուիլսոնը պրոդյուսերական կազմակերպության միջոցով աշխատեց որպես համահեղինակ և համառեժիսոր։ 1980-ականներից սկսած Բարբարա Բրոկկոլին աշխատել է մի շարք պաշտոններում իր հոր խնամակալության ներքո։ Ուիլսոն և Բարբարա Բրոկկոլիները համատեղ արտադրել են ֆիլմեր Ալբերտ Բրոկկոլիի մահից ի վեր։

Հետագա կյանքը և մրցանակներըԽմբագրել

  • 1981 թվականին Ալբերտ Բրոկկոլին արժանացել է Իրվինգ Ջ. Թալբերգի անվան մրցանակին իր ֆիլմերի համար։ Մրցանակը 1982 թվականին Օսկար մրցանակաբաշխության արարողությանը հանձնեց այդ ժամանակվա Ջեյմս Բոնդի դերակատար Ռոջեր Մուրը։ 1990 թվականին Բրոկկոլին Հոլիվուդյան փառքի ծառուղիում ստացավ աստղ «Կաբբի Բրոկկոլի» անվամբ։
  • Ալբերտ Բրոկկոլին ձիարշավների վառ երկրպագու էր։ Նրան էր պատկանում Բրոկկոն, որը 1993 թվականին նվաճեց Երիտասարդ բուծողների գավաթը Սանտա Անիտա զբոսայգում, Արկադիա, Կալիֆոռնիա։
  • 1999 թվականին հետմահու լույս տեսավ նրա ինքնակենսագրականը՝ վերնագրված «Երբ հալչում է ձյունը, Կաբբի Բրոկկոլիի ինքնակենսագրականը» (978-0-7522-1162-6):
  • «Վաղը երբեք չի մահանում» ֆիմի վերջում (1997) նշվում է «Ալբերտ Ռ. (Կաբբի) Բրոկոլիի հիշատակին» տողը։
  • Ալբերտ և Դանա Բրոկկոլիների թատրոնը մեկն է այն թատրոններից, որը գտնվում է Հարավային Կալիֆոռնիայի կինեմատոգրաֆիական արվեստի համալսարանային համալիրում։

ՄահԽմբագրել

1996 թվականին Ալբերտ Բրոկկոլին մահացել է Բևեռլի Հիլզում գտնվող իր տանը սրտի կաթվածից։ Նա այդ տարվա մեջ տարել է սրտի եռակի շունտավորում։ Նա թաղվել է շքեղ զարդարված սարկոֆագում Լոս Անջելեսի Հոլլիվուդ Հիլզի գերեզմանոցում, Բևեռլի Հիլզի Սուրբ Շեֆերդ եկեղեցու մեծածավալ հոգեհանգստից հետո[20]։

Թեև Բրոկկոլին հաստատակամորեն նշում էր, որ Ջեյմս Բոնդի մասին յուրաքանչյուր ֆիլմ, որը նկարահանվել է ԷՕՆ-ում, պետք է կրի կերպարի ստեղծող Յան Ֆլեմինգի անունը նախնական տիտրերում (նույնիսկ այն ժամանակ, երբ ֆիլմը չի պարունակում իրական կապ Ֆլեմինգի գրածի հետ), նրա ընտանիքը որոշեց, որ Բոնդի մասին բոլոր հետագա ֆիլմերը պետք է կրեն Բրոկկոլիի անունը։ Այսպիսով, սկսած «Վաղը երբեք չի մեռնում» ֆիլմից բոլոր մնացած ֆիլմերը սկսում են «Ալբերտ Ռ Բրոկկոլիի ԷՕՆ արտադրությունը ներկայացնում է» տողով։

ՖիլմագրությունԽմբագրել

Պրոդյուսեր Հարրի Զալցմանի հետԽմբագրել

Գործադիր պրոդյուսեր Հարրի Զալցմանի հետԽմբագրել

Պրոդյուսեր (սոլո)Խմբագրել

Պրոդյուսեր Մայքլ Ջ. Ուիլսոնի հետԽմբագրել

Պրոդյուսեր խորհրդատուԽմբագրել

Էպիզոդիկ դերերԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 http://nypost.com/2014/10/07/booze-broads-bond-roger-moore-memoir/
  4. 4,0 4,1 4,2 http://www.007.com/happy-birthday-cubby-broccoli/
  5. 5,0 5,1 5,2 http://www.nytimes.com/1996/06/29/arts/albert-broccoli-film-producer-dies-at-87.html
  6. Say How? A Pronunciation Guide to Names of Public Figures: B. The National Library Service for the Blind and Print Disabled website. Library of Congress. November 2019. Retrieved 15 March 2021.
  7. 7,0 7,1 Jackson Kenneth T. (2000)։ The Scribner Encyclopedia of American Lives, Volume 4։ Charles Scribner's Sons։ էջ 44։ ISBN 978-0-684-80644-0։ Վերցված է November 1, 2012 
  8. Broccoli Albert R., Zec Donald (1999)։ When the Snow Melts: The Autobiography of Cubby Broccoli։ Trans-Atlantic Publications։ էջ 21։ ISBN 978-0-7522-1162-6 
  9. Donati William (2011)։ The Life and Death of Thelma Todd։ McFarland & Company։ էջ 70։ ISBN 978-0-7864-6518-7։ Վերցված է November 1, 2012 
  10. 10,0 10,1 Fleming E.J. (2004)։ The Fixers: Eddie Mannix, Howard Strickling, and the MGM Publicity Machine։ McFarland։ էջեր 174–177։ ISBN 978-0-7864-2027-8 
  11. «Wealthy Sportsman Confesses Fight with Ted Healy»։ The Oxnard Daily Courier։ December 23, 1937։ էջ 1։ Վերցված է May 15, 2013 
  12. Cassara Bill (2014)։ Nobody's Stooge: Ted Healy։ BearManor Media։ ISBN 978-1593937683 
  13. 13,0 13,1 «Ted Healy Died of Toxic Nephritis»։ Lewiston Evening Journal։ December 23, 1937։ էջ 8։ Վերցված է May 15, 2013 
  14. 14,0 14,1 Braund Simon (June 2010)։ «The Tragic And Twisted Tale Of The Three Stooges»։ Empire Magazine։ Վերցված է 19 August 2015 
  15. Hendrix Grady (June 26, 2007)։ «The state of the ninja.»։ Slate Magazine 
  16. 'Inside You Only Live Twice: An Original Documentary,' 2000, MGM Home Entertainment Inc.
  17. «Gloria Blondell Granted Divorce»։ Kingsport News։ August 8, 1945։ էջ 3։ Վերցված է May 1, 2015 – via Newspapers.com   
  18. Linda J. Wilson (March 10, 2004)։ «Dana Broccoli, Producer's Widow, Variety Boys & Girls Club Supporter, Dies»։ Արխիվացված է օրիգինալից June 12, 2018-ին։ Վերցված է November 1, 2012 
  19. Broccoli, Zec, 1998 Boxtree edition, pp. xi, 171–172, 244, 978-0-7522-1162-6
  20. «James Bond movie producer Broccoli dies - UPI Archives»։ Upi.com։ June 28, 1996։ Վերցված է June 10, 2017 

Արտաքին հղումներԽմբագրել