Յան Հենդրիկ Օորտ
Յան Հենդրիկ Օորտ (հոլ.՝ Jan Oort, ապրիլի 28, 1900[1][2][3][…] կամ 1900[4], Ֆրանեկեր, Ֆրիսլանդիա, Նիդերլանդներ[5] - նոյեմբերի 5, 1992[1][2][3][…] կամ 1992[4], Լեյդեն, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[4]), նիդերլանդացի աստղագետ, Նիդեռլանդական ԳԱ անդամ։ Լեյդենի համալսարանի պրոֆեսոր (1935), Լեյդենի աստղադիտարանի տնօրեն (1945–1970)։ Հիմնական աշխատանքները վերաբերում են Գալակտիկայի կառուցվածքի ու դինամիկայի ուսումնասիրմանը, ինչպես նաև երկնային մարմինների առաջացման հարցերին։ 1927 թվականին առաջարկել է կենտրոնի նկատմամբ Գալակտիկայի պտույտն ապացուցող բանաձևեր։ Ուսումնասիրել է նաև ռադիոաստղագիտության մի շարք հարցեր։ Միջազգային աստղագիտական միության պրեզիդենտ (1958–1961), ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1966)։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Biografisch Portaal — 2009.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 KNAW Past Members
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 3,9 Leidse Hoogleraren (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Czech National Authority Database
- ↑ 5,0 5,1 5,2 Оорт Ян Хендрик // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ http://www.pas.va/content/accademia/en/academicians/deceased/oort.html
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |