Կոռնելիս վան Հաուտեն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կոռնելիս վան Հաուտեն (հոլ.՝ Cornelis Johannes van Houten, փետրվարի 18, 1920, Հաագա, Նիդերլանդներ - օգոստոսի 24, 2002, Հաագա, Նիդերլանդներ), հոլանդացի աստղագետ, աշխատել է Լեյդենի համալսարանում, զբաղվել է աստերոիդների որոնմամբ և հետազոտություններով։
Կոռնելիս վան Հաուտեն Cornelis van Houten | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1920 Հաագա, Նիդերլանդներ |
Մահացել է | օգոստոսի 24, 2002 (82 տարեկան) Հաագա, Նիդերլանդներ |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Լեյդենի համալսարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն[1] |
Անդամակցություն | Միջազգային աստղագիտական միություն |
Ալմա մատեր | Լեյդենի համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | դանիերեն[1] |
Գիտական ղեկավար | Յան Հենդրիկ Օորտ[2] |
Ամուսին(ներ) | Ինգրիդ վան Հաուտեն-Գրունևելդ |
Կոռնելիս վան Հաուտեն ծնվել է Հաագայում, իր կյանքի մեծ մասն աշխատել է Լեյդենի համալսարանում, բացառությամբ կարճ ժամանակահատվածի (1954-ից 1956), երբ նա աշխատել է որպես գիտաշխատող Յերկյան աստղադիտարանում։ Նա ստացել է իր ուսանողական կոչումը 1940 թվականին, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմը ընդհատել է նրա հետազոտությունները, Փիլիսոփայության դոկտորի կոչում նա ստացել է միայն 1952 թվականին։ Ամուսնացել է աստղագետ Ինգրիդ Գրունևելդի հետ (հոլ.՝ Ingrid Groeneveld, ամուսնությունից հետո՝ Ինգրիդ վան Հաուտեն-Գրունևելդ, հոլ.՝ Ingrid van Houten-Groeneveld), հետագայում նրանք հետազոտում էին աստերոիդները միասին։ Նրանք ունեին մեկ որդի, Կարելը (Karel)։
Կոռնելիսը և Ինգրիդը համատեղ Թոմ Գերելսի հետ (անգլ.՝ T. Gehrels) հայտնաբերել են մի քանի հազար աստերոիդներ։ Կոռնելիսը հայտնաբերել է, որ աստերոիդները միավորվում են որոշակի «ընտանիքներով»։ Նա նույնպես ուսումնասիրել է մոտ գտնվող կրկնակի աստղերի շառավղային արագությունները։ Նա երբեք չի դադարեցրել իր հետազոտությունները, նոր աշխատանքներ և հետազոտության արդյունքներ հրատարակվել են մինչև նրա մահը։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԿենսագրությունը Արխիվացված 2011-07-18 Wayback Machine