Յանոշ Սենտագոթայի
Յանոշ Սենտագոթայի (հունգ.՝ János Szentágothai, իսկական անունը՝ Յանոշ Շիմերտ, հոկտեմբերի 31, 1912[1][2], Պեշտույհելի, Budapest District XV, Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[2] - սեպտեմբերի 8, 1994[3][2], Բուդապեշտ, Հունգարիա[2]), հունգարացի գիտնական, կազմախոս և ֆիզիոլոգ, նյարդակենսաբան, մանկավարժ, պրոֆեսոր, նյարդակենսաբան, ֆունկցիոնալ նյարդահյուսվածքաբանության գիտական դպրոցի հիմնադիրը։ Եղել է Հունգարիայի գիտությունների ակադեմիայի նախագահ (1977-1985), ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի (1976 թվականից) և ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի (1982 թվական) արտասահմանյան անդամ։ Հունգարիայի Կոշութի անվան պետական մրցանակի դափնեկիր (1950)։
Կենսագրություն խմբագրել
Յանոշ Շիմերտը ծնվել է 1912 թվականի հոկտեմբերի 31-ին Բուդապեշտում։ Բժշկություն է սովորել Բազելի ու Բուդապեշտի համալսարաններում։ 1940 փոխել է ազգանունը՝ Շիմերտ ազգանվան փոխարեն վերցնելով Սենտագոթայի ազգանունը։
1936 թվականից աշխատել է Բուդապեշտի համալսարանում։ 1946-1963 թվականներին եղել է Պեչի համալսարանի բժշկական դպրոցի անատոմիայի ամբիոնի վարիչ։ 1963 թվականին դարձել է համալսարանի անատոմիայի ամբիոնի պրոֆեսոր։ Միաժամանակ զբաղեցրել է Հունգարիայի գիտությունների ակադեմիայի նախագահի պաշտոնը։
Յանոշ Սենտագոթային 1948 թվականից եղել է Հունգարիայի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, 1967 թվականից՝ իսկական անդամ, իսկ 1977-1985 թվականներին գլխավորել է Հունգարիայի գիտությունների ակադեմիան։ 1976 թվականին դարձել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի անդամ, իսկ 1982 թվականին՝ ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի անդամ, եղել է նաև ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ (1982), Գերմանիայի բնախույզների «Լեոպոլդինա» ակադեմիայի անդամ և այլն։
1985-1994 թվականներին Յանոշ Սենտագոթային եղել է Հունգարիայի ազգային խորհրդարանի պատգամավոր։ 1980-ական թվականների վերջին դարձել է կումունիստական կառավարությանն ընդդիմադիր Հունգարական դեմոկրատական ֆորումի ակտիվիստ։
Յանոշ Սենտագոթային մահացել է 1994 թվականի սեպտեմբերի 8-ին Բուդապեշտում սրտի կաթվածից։
Գիտական գործունեություն խմբագրել
Յանոշ Սենտագոթային զբաղվել է նյարդային համակարգի ֆիզիոլոգիայի, կազմաբանության, մակրո- և միկրոդիտակային կառուցվածքի հետազոտությամբ։ Ուսումնասիրել է նյարդային կենտրոնների կառուցվածքը, գլխուղեղի ու ողնուղեղի նյարդահումորալ կարգավորումների մեխանիզմները, նյարդային համակարգի ազդեցությունը էնդոկրին գործառույթների վրա։
Էլեկտրոնային միկրոսկոպիայի մեթոդների միջոցով ուսումնասիրել է ռեֆլեկտորային պարզ ուղիների կառուցվածքն ու սինապտիկ կապերը, զգայական համակարգերի ու ակնաշարժական լաբիրինթոսային ռեֆլեքսների մեխանիզմներն ու ուղիները։ 1968 թվականին ուշադրություն է դարձրել նախասինապտիկ արգելակման հայեցակարգի աքսոնալ կապերի կազմաբանության մեջ առկա անհամապատասխանությունների վրա։ Նրա մի շարք աշխատություններ վերաբերում են հիպոթալամուսի ու գլխուղեղի կեղևի կապերին ու կառուցվածքին։ Ստեղծել է նյարդային համակարգի մի շարք կոնցեպտուալ մոդելներ (1976)։
Հեղինակել է «Մարդու անատոմիայի ատլասը» (1946—1975)։ Եղել է «Ակտա մորֆոլոգիկա» (1951 թվականից) և «Ակտա բիոլոգիկա» (1955 թվականից) ամսագրերի խմբագիրներից մեկը։
Մրցանակներ խմբագրել
- Կոշութի անվան մրցանակ (1950)
- Առաջին աստիճանի պետական մրցանակ (1970, նյարդային համակարգի ֆունկցիոնալ կառուցվածքի ուսումնասիրության բնագավառում ունեցած ներդրման համար)
- Ակադեմիական ոսկե մեդալ (1985)
- «Հունգարիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի կոմանդորական խաչ աստղի հետ (1992)
ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ՝ Յանոշ Սենտագոթայիի ծննդյան 100-ամյակի առթիվ 2012 թվականը հայտարարվել է Յանոշ Սենտագոթայիի տարի[8][9][10][11][12][13][14][15][16][17][18]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 2,29 2,30 2,31 2,32 2,33 2,34 2,35 2,36 Gulyás B., Somogyi P. Janos Szentagothai. 31 October 1912 -- 8 September 1994: Elected ForMemRs 20 April 1978 // Biogr. Mem. Fellows R. Soc. / J. T. Stuart — The Royal Society, 2012. — Vol. 59, Iss. 0. — P. 383—406. — 24 p. — ISSN 0080-4606; 1748-8494 — doi:10.1098/RSBM.2012.0038 — PMID:26113752
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ http://www.pas.va/content/accademia/en/academicians/deceased/szentagothai.html
- ↑ https://www.amphilsoc.org/prizes/karl-spencer-lashley-award
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 346.
- ↑ Díszdoktorok (հունգ.) — PTE, 2019.
- ↑ «UNESCO's Memorial Year Honours János Szentágothai»։ Hungarian Academy of Sciences
- ↑ Katona F., Berényi M. (2003)։ «The role of investigations by János Szentágothai in developmental neurology»։ Ideggyogyaszati szemle 56 (11–12): 422–429։ PMID 14743597
- ↑ Flerkó B. L. (1996)։ «In memoriam János Szentágothai 31.10.1912–8.9.1994»։ Annals of Anatomy - Anatomischer Anzeiger 178 (2): 101–103։ PMID 8638764։ doi:10.1016/S0940-9602(96)80022-7
- ↑ Székely G. (1995)։ «János Szentágothai. (1912-1994)»։ Acta biologica Hungarica 46 (1): 3–7։ PMID 8801772
- ↑ Székely G. (1995)։ «János Szentágothai (1912-1994)»։ Journal fur Hirnforschung 36 (1): 3–5։ PMID 7751608
- ↑ Hamori J. (1994)։ «János Szentágothai is dead (1912-1994)»։ Orvosi hetilap 135 (43): 2355։ PMID 7970652
- ↑ Halasz B. (1994)։ «John Szentágothai 1912-1994»։ Neurobiology (Budapest, Hungary) 2 (4): 277–282։ PMID 7599626
- ↑ Záborszky L. S., Palkovits M. S., Flerkó B. L. (1992)։ «János Szentágothai: A life-time adventure with the brain. An appreciation on his eightieth birthday»։ The Journal of Comparative Neurology 326 (1): 1–6։ PMID 1479062։ doi:10.1002/cne.903260102
- ↑ «Salute to János Szentágothai»։ Orvosi hetilap 123 (51): 3119–3120։ 1982։ PMID 6761621
- ↑ Kirsche W. (1978)։ «János Szentágothai on completing the 65th year of his life»։ Journal fur Hirnforschung 19 (3): 189–191։ PMID 361886
- ↑ Shiliagina N. N. (1966)։ «A device for the head-holder of the Szentagothai stereotaxic apparatus for work on rabbits»։ Zhurnal vysshei nervnoi deiatelnosti imeni I P Pavlova 16 (6): 1126–1128։ PMID 4898909