Յաննա Մարիա Շառլոտա Բաուկ (շվեդերեն՝ Jeanna Maria Charlotta Bauck, օգոստոսի 19, 1840(1840-08-19)[1][2][3], Ստոկհոլմ, Շվեդիա[2][4] - մայիսի 27, 1926(1926-05-27)[1][2], Մյունխեն, Վայմարյան Հանրապետություն[5][2][4]), ազգությամբ շվեդ նկարչուհի, որ իր գիտակցական կյանքի հիմնական մասն անց է կացրել Գերմանիայի Մյունխեն քաղաքում։ Համբավվել է հատկապես իր բնանկարներով, որոնց զգալի մասն ստեղծել է Եվրոպայում կատարած ճամփորդությունների ժամանակ։

Յաննա Բաուկ
Ծնվել էօգոստոսի 19, 1840(1840-08-19)[1][2][3]
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդիա[2][4]
Վախճանվել էմայիսի 27, 1926(1926-05-27)[1][2] (85 տարեկան)
Մահվան վայրՄյունխեն, Վայմարյան Հանրապետություն[5][2][4]
Քաղաքացիություն Շվեդիա և  Գերմանիա
Մասնագիտություննկարչուհի և ուսուցչուհի
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
ՈւսուցիչAdolf Ehrhardt?[2], Albert Flamm?[2], Józef Brandt?[2] և Dietrich Langko?[2]
ԱնդամակցությունVerein der Berliner Künstlerinnen?[2]
ՀայրՎիլհելմ Բաուկ[2]
 Jeanna Bauck Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Յաննան, որ կոմպոզիտոր Վիլհելմ Բաուկի դուստրն էր[6], նկարչության իր առաջին դասերն առել է Ստոկհոլմում՝ դանիացի երիտասարդ դիմանկարչուհի Բերտա Վեգմանից, որը ժամանակի ընթացքում դարձել է նրա մտերիմ ընկերուհին։ 1863 թվականին ճամփորդել է Գերմանիայում, հետագայում գրեթե յուրաքանչյուր տարի այցելել է շվեյցարական Տիրոլ երկրամաս և Իտալիայի Վենետիկ քաղաքն ու շրջական։ Նկարչության մեջ հմտացել է ճանաչված նկարիչներ՝ դրեզդենցի Ադոլֆ Էրհարդի, դյուսելդորֆցի Ալբերտ Ֆլամի և մյունխենցի Յոզեֆ Բրանդի օգնությամբ ու ղեկավարությամբ[6]։ 1880–81 թվականներին Բերտա Վեգմանի հետ բնակվել է Փարիզում, որտեղ նրանց հաջողվել է իրենց մի շարք աշխատանքներ ցուցադրման ներկայացնել փարիզյան սալոնում։ 1882 թվականին Բաուկը վերադարձել է Մյունխեն, նկարչական դպրոց բացել շնորհալի աղջիկների ու կանանց համար[7]։ Բաուկի լավագույն բնանկարները ցուցադրված են ճանաչված մի շարք պատկերասրահներում ու թանգարաններում, այդ թվում՝ նաև Ստոկհոլմի ազգային թանգարանում (Stockholm Nationalmuseum)[8]:

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Georg Nordensvan, Lemma=Bauck, Jeanna Maria Charlotta |Band=3 |Seite=53 |SeiteEnde=}}
  • Bettina Baumgärtel, Museum Kunstpalast (Hrsg.): Die Düsseldorfer Malerschule und ihre internationale Ausstrahlung 1819–1918. Band 2, Imhof, Petersberg 2011, ISBN 978-3-86568-702-9, S. 60; S. 126 f.
  • Carina Rech: Friendship in Representation. The Collaborative Portraits by Jeanna Bauck and Bertha Wegmann. RIHA Journal, 30. November 2018 (online)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յաննա Բաուկ» հոդվածին։