Յանկա Կուպալայի անվան գրականության պետական թանգարան

Յանկա Կուպալայի անվան գրականության պետական թանգարան (բելառուս․՝ Дзяржаўны літаратурны музей Янкі Купалы), գրականության թանգարան Մինսկում՝ նվիրված բելառուս դասական, ԲԽՍՀ ժողովրդական գրող Յանկա Կուպալայի կյանքին և ստեղծագործական գործունեությանը։

Յանկա Կուպալայի անվան գրականության պետական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Բելառուս
ՏեղագրությունՄինսկ
ՎայրԲելառուս
ՀասցեՅանկա Կուպալայի 4
Հիմնադրվել էապրիլի 19, 1944
ՏնօրենԱլենա Լյաշկովիչ
Կայքkupala-museum.by
Քարտեզ
Քարտեզ

Թանգարան խմբագրել

 

Թանգարանը հիմնադրվել է Բելառուսի գիտությունների ակադեմիային կից՝ 1944 թվականի մայիսի 19-ին, ԲԽՍՀ ժողովրդական կոմիսաների խորհրդի № 268 որոշմամբ։ Թանգարանի հիմնադիրը և առաջին տնօրենը եղել է Յանկա Կուպալայի կինը՝ Վլադիսլավա Լուցևիչը։ Թանգարանի առաջին ցուցադրությունը կազմակերպվել է 1945 թվականի սեպտեմբերի 20-ին։

Մշտական ցուցադրության կազմակերպումը ձգձգվել է, քանի որ տունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այրվել է և վերացել են գրողի գրադարանն ու հարուստ արխիվը։

1959 թվականի նոյեմբերի 9-ին թանգարանը տեղափոխվել է Յանկա Կուպալայի անվան փողոցի վրա գտնվող շինություն, որտեղ ստեղծվել է գրողի կյանքին և գործունեությանը նվիրված ցուցադրություն։ 1995 թվականին թանգարանի հենքի վրա ստեղծվել է Յանկա Կուպալայի անվան միջազգային հիմնադրամը։ 2006 թվականի հունվարի 1-ին թանգարանի հիմնական ֆոնդը կազմել է 30 319 ցուցանմուշ, որից 8 505-ը գիտա-օժանդակ։ Բոլոր ֆոնդային առարկաները բաշխվել են 16 հավաքածուների։ Թանգարանն ունի 4 մասնաճյուղ.

  • «Вязынка»
  • «Левки»
  • «Окопы»
  • «Яхимовщина»

Թանգարանն ընդգրկված է թանգարանների եվրոպական կատալոգում, հանդիսանում է նաև Թանգարանների միջազգային խորհրդի անդամ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Государственный литературный музей Янки Купалы». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանկա Կուպալայի անվան գրականության պետական թանգարան» հոդվածին։