Յանկա Կուպալայի անվան զբոսայգի (Մինսկ)

Յանկա Կուպալայի անվան զբոսայգի (բելառուս․՝ Парк імя Янкі Купалы), հասարական զբոսայգի Մինսկում, Բելառուս։ Գտնվում է Հաղթանակի հրապարակի և Գորկի զբոսայգու մոտ։ Հիմնադրվել է 1950 թվականին։ Այգին անվանվել է ի պատիվ բելառուս գրող Յանկա Կուպալայի։

Picto infobox plant.png
Յանկա Կուպալայի անվան զբոսայգի
MinskSvisloch.JPG
Տեսակպուրակ
ԵրկիրFlag of Belarus.svg Բելառուս
ՎարչատարածքՄինսկ
Հիմնվել է1950
Անվանված էՅանկա Կուպալա
Յանկա Կուպալայի անվան զբոսայգի (Մինսկ)ը գտնվում է Բելառուսում
Յանկա Կուպալայի անվան զբոսայգի (Մինսկ)
Յանկա Կուպալայի անվան զբոսայգի (Մինսկ)ը գտնվում է Երկիրում
Յանկա Կուպալայի անվան զբոսայգի (Մինսկ)

ՏեղայնքԽմբագրել

Այգին տեղակայված է Յանկա Կուպալա փողոցի և Անկախության պողոտայի խաչմերուկում, Սվիսլոչի աջ ափին։

ՊատմությունԽմբագրել

Այգին ստեղծվել է Հայրենական մեծ պատերազմից հետո[1]։ Հիմնադրման աշխատանքները սկսվել են 1949 թվականին և այգին կոչվել է ԲԽՍՀ 30-ամյակի այգի։ Մինչև այգու ստեղծումն այս վայրում եղել են միահարկ տներ։ Այգու հիմնական մասը ստեղծվել է 1950 թվականին։ Այգու ճեմուղին գտնվում է Անկախության պողոտայի անկյունագծին մոտ, որտեղ և գտնվում է այգու գլխավոր մուտքը։ Գլխավոր և կենտրոնական ծառուղիների հատման վայրում կա ցայտաղբյուր։

1959 թվականին այգու տարածքում կառուցվել է Յանկա Կուպալայի անվան գրականության պետական թանգարանը։ Թանգարանը կառուցվել է այն վայրում, որտեղ 1927-1941 թթ. ապրել է գրողը։ Տունը այրվել է Հայրենական մեծ պատերազմի 5-րդ օրը. այրվել են նաև Յանկա Կուպալայի ձեռագրերն ու արխիվը։ Ներկայումս թանգարանն ունի 36.000 ցուցանմուշ (ձեռագրեր, հրատարակություններ, ինքնագրերով գրքեր, լուսանկարներ, փաստաթղթեր, մշակութային, կենցաղային առարկաներ, որոնք առնչվում են գրողի գործունեությանը։

Նախկինում ծառուղում տեղադրված է եղել Սերգեյ Գրցևեցի հուշարձանը, որի տեղում 1972 թվականին Յանկա Կուպալայի ծննդյան 90-ամյակի առթիվ տեղադրվել է նրա հուշարձանը (քանդակագործ՝ Ա. Անիկեյչիկ, Լ. Գումիլևսկի, Ա. Զասպիցկի, ճարտարապետ՝ Յուրի Գրալով, Լեոնիդ Լևին

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել