Յամբոլ (բուլղարերեն՝ Я̀мбол), քաղաք Բուլղարիայի հարավարևելյան մասում, պատմական Թրակիայի տարածքում, Տունջա գետի ափին։ Նույնանուն մարզի ու համայնքի վարչական, տնտեսական, կրթական,մշակութային կենտրոնն է։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 74.132(2011)[2]:

Բնակավայր
Յամբոլ
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
Մակերես90,724 կմ²
ԲԾՄ114±1 մետր
Բնակչություն69 696 մարդ (դեկտեմբերի 15, 2023)[1]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Հեռախոսային կոդ046
Փոստային դասիչ8600
Պաշտոնական կայքyambol.bg
Յամբոլ (Բուլղարիա)##
Յամբոլ (Բուլղարիա)

Պատմություն խմբագրել

Քաղաքի ներկայիս տարածքն ու շրջական բնակեցված են եղել դեռևս նոր քարի դարի ժամանակներից։ Հին թրակիական արքայանիստ Կաբիլե քաղաքը, որ հիմնադրվել է մեր թվականությունից առաջ երկրորդ հազարամյակի վերջերին, գտնվել է ներկայիս Յամբոլից մոտավորապես 10 կիլոմետր հեռավորության վրա։ Դա կարևորագույն քաղաքներից է եղել՝ իր մեջ ունենալով թագավորի պալատներից մեկը։ Մակեդոնիայի արքա Ֆիլիպ Երկրորդը՝ Ալեքսանդր Մակեդոնացու հայրը, մ. թ. ա. 341 թվականին նվաճել է այն և վերափոխել հին հունական պոլիսի[3][4][5]։ Ալեքսանդր Մակեդոնացի Մեծի կայսրության փլուզումից հետո՝ մ. թ. ա. 3-րդ հարյուրամյակում, Կաբիլեն դարձյալ կառավարել են հին թրակիացիները։ Մ. թ. ա. 71 թվականին քաղաքին տիրել են հին հռոմեացիները։ Մեր թվականության 136 թվականին Կաբիլեն հինհռոմեական խոշորագույն ռազմական ճամբարներից մեկն էր տարածաշրջանում՝ ունենալով առնվազն 600 զինվորական. պեղումների արդյունքում վերջերս սպաների կեցավայր է հայտնաբերվել հնագիտական պարկում[6]։

Հռոմի կայսրերից Դիոկղետիանոսը մ. թ. 293 թվականին ընդարձակել է Կաբիլեն և վերանվանել Diospolis (Διόςπόλις in Greek, այսինքն՝ Զևս աստծո քաղաք։ Այդ անվանումը դարերի ընթացքում ձևափոխությունների է ենթարկվել՝ դառնալով Diampolis (Διάμπόλις), Hiambouli (Ηιάμβόυλι; բյուզանդական ժամանակագրություններում), Dinibouli (دنبلي; արաբական ժամանակագրություններում), Dbilin (Дбилин; բուլղարական արձանագրություններում), Diamboli կամ Jamboli (Диамбоюли), որն էլ, ի վերջո, վերածվել է Յամբոլի։

Քույր քաղաքներ խմբագրել

Յամբոլը բարեկամական սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[7][8][9].

Պատկերասրահ խմբագրել

Կլիմա խմբագրել

Յամբոլի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 6.5
(43.7)
8.7
(47.7)
13.6
(56.5)
18.4
(65.1)
24.1
(75.4)
28.2
(82.8)
31.1
(88)
31.2
(88.2)
25.7
(78.3)
19.5
(67.1)
13.7
(56.7)
7.6
(45.7)
19.0
(66.2)
Միջին օրական °C (°F) 3.3
(37.9)
4.4
(39.9)
8.4
(47.1)
13.0
(55.4)
18.2
(64.8)
22.5
(72.5)
25.2
(77.4)
25.0
(77)
20.3
(68.5)
15.0
(59)
9.6
(49.3)
4.1
(39.4)
14.1
(57.4)
Միջին ցածր °C (°F) 0.0
(32)
0.2
(32.4)
3.6
(38.5)
7.8
(46)
12.5
(54.5)
16.8
(62.2)
19.3
(66.7)
19.2
(66.6)
14.8
(58.6)
10.3
(50.5)
5.5
(41.9)
0.7
(33.3)
9.1
(48.4)
Տեղումներ մմ (դյույմ) 45.5
(1.791)
41.6
(1.638)
32.8
(1.291)
34.3
(1.35)
59.8
(2.354)
50.7
(1.996)
50.9
(2.004)
40.7
(1.602)
70.3
(2.768)
49.7
(1.957)
34.6
(1.362)
58.9
(2.319)
569.7
(22.429)
Միջին ամսական արևային ժամ 106 132 181 203 274 303 339 329 242 181 133 101 2525
աղբյուր: weatheronline.co.uk[10]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.grao.bg/tna/t41nm-15-12-2023_2.txt
  2. Bulgaria, citypopulation.de
  3. An Inventory of Archaic and Classical Poleis: An Investigation Conducted by The Copenhagen Polis Centre for the Danish National Research Foundation by Mogens Herman Hansen,2005,Index - Founded by Phillip II
  4. Fol, Aleksandar. The Thracian Royal city of Kabyle. - In: Settlement Life in Ancient Thrace. IIIrd International Symposium "Cabyle", 17–21 May 1993 Jambol. Jambol, 53-55.
  5. "The Thracian Royal City of Cabyle" in A. Poulter (ed.), Ancient Bulgaria: Papers presented to the International Symposium on the Ancient History and Archaeology of Bulgaria, University of Nottingham, 1983, pp. 233–238.
  6. Archaeologists Find Roman Military Officers’ Residence (Tribunorium) in Ancient Thracian City Kabile near Bulgaria’s Yambol: http://archaeologyinbulgaria.com/2017/11/14/archaeologists-find-roman-military-officers-residence-tribunorium-ancient-thracian-city-kabile-near-bulgarias-yambol/ Արխիվացված 2018-05-01 Wayback Machine
  7. «Побратимени градове». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
  8. «www.namrb.org». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
  9. «www.obshtinayambol.org». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
  10. «weatheronline.co.uk: Historical Weather for Yambol, Bulgaria». weatheronline.co.uk. 2012. Retrieved on May 9, 2013.

Արտաքին հղումներ խմբագրել