Յակոբ Ակկերետ (գերմ.՝ Jakob Ackeret, մարտի 17, 1898(1898-03-17)[1], Ցյուրիխ, Շվեյցարիա[1] - մարտի 27, 1981(1981-03-27)[1], Գոսսաու, St. Gallen Constituency, Սանկտ Գալլեն, Շվեյցարիա[1] և Կյուսնախտ[2]), շվեյցարացի մեխանիկ գիտնական, ով ուսումնասիրություններ է կատարել աերոդինամիկայի բնագավառում։ Եղել է 20-րդ դարի ավիացիոն բնագավառի առաջատար փորձագետներից մեկը։

Յակոբ Ակկերետ
անգլ.՝ Jakob Ackeret
Ծնվել էմարտի 17, 1898(1898-03-17)[1]
Ցյուրիխ, Շվեյցարիա[1]
Մահացել էմարտի 27, 1981(1981-03-27)[1] (83 տարեկան)
Գոսսաու, St. Gallen Constituency, Սանկտ Գալլեն, Շվեյցարիա[1] կամ Կյուսնախտ[2]
Քաղաքացիություն Շվեյցարիա
Մասնագիտությունֆիզիկոս, համալսարանի դասախոս, Q10497074? և գյուտարար
Հաստատություն(ներ)Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց[1]
Գործունեության ոլորտմեխանիկա, ֆիզիկա[2], aviation engineering?[2], aviation equipment?[2], Հիդրոդինամիկա[2] և աերոդինամիկա[2]
ԱնդամակցությունՃարտարագիտական ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[1]
Ալմա մատերՑյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[3][4]
Գիտական ղեկավարԱուրել Ստոդոլա և Լյուդվիգ Պրանդտլ[5]
Եղել է գիտական ղեկավարՌիչարդ Մեյեր[5], Ռոմանո Գրեգորիգ[5], Ֆրանսուա Բատար[5], Գոթֆրիդ Դատվայլեր[5] և Իոհանիս Արգիրիս
Հայտնի աշակերտներՎերներ ֆոն Բրաուն, Վալտեր Թրաուպել[5], Գեորգ Գյարմաթի[5] և Նիկոլաուս Ռոթ[5]
Պարգևներ
 Jakob Ackeret Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1920 թվականին ավարտել է Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցը (ETH), եղել է Աուրել Ստոդոլայի աշակերտը։ 1921-1927 թվականներին աշխատել է Լյուդվիգ Պրանդտլի մոտ Գյոթինգենում։ 1927 թվականին Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցում ստացել է դոկտորի կոչում։ Աշխատել է Ցյուրիխի Escher Wyss AG ընկերությունում որպես գլխավոր ինժեներ։ Եղել է Ցյուրիխի աերոդինամիկայի պրոֆեսոր (1931)։ Վերներ ֆոն Բրաունը եղել է նրա աշակերտներից։ Զբաղվել է գազատուրբինների հաշվարկներով, հայտնի է պտուտակների և արագընթաց հոսքերի վերաբերյալ իր հետազոտություններով։ Ակտիվ մասնակցություն է ունեցել գործնական ինժեներական խնդիրների լուծմանը, ինչպես, օրինակ, նավերի և օդանավերի համար փոփոխական քայլով պտուտակների մշակումը։ Նրա ամենագլխավոր հայտնագործությունը փակ օղակով գազային տուրբինն է (Կուրտ Քելլերի հետ համատեղ)։

Նշանակալի ներդրում է ունեցել գերձայնային աերոդինամիկայի հետազոտություններում։ Հաշվարկվել է օդանավերի վերելքի ուժը և գերձայնային պրոֆիլների դիմադրությունը։ Հոսքի արագության և ձայնի արագության հարաբերակցության հաշվարկման համար նա առաջարկել է «Մախի թիվ» հասկացությունը։ 1935 թվականին Հռոմում կայացած կոնֆերանսի ժամանակ ներկայացրել է գերձայնային աերոդինամիկական խողովակի նախագիծը։

1976 թվականին ընտրվել է ԱՄՆ Ազգային ինժեներական ակադեմիայի օտարերկրյա անդամ[7] «բարձր արագության և գերձայնային գազային հոսքերի ուսումնասիրման գործում ունեցած ներդրման համար, ինչը հանգեցրել է թռիչքի մասին գիտության զգալի զարգացմանը»։

Պարգևներ խմբագրել

  • Լյուդվիգ Պրանդտլի օղակ, 1965,
  • Տիմոշենկոյի մեդալ, 1969։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 www.accademiadellescienze.it (իտալ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. CONOR.Sl
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Mathematics Genealogy Project — 1997.
  6. https://www.asme.org/about-asme/participate/honors-awards/achievement-awards/timoshenko-medal
  7. «Jakob Ackeret» (HTML). www.nae.edu (անգլերեն). National Academy of Engineering. Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակոբ Ակկերետ» հոդվածին։