Մախի թիվ, Μ-թիվ, գազի, հոսանքի հիմնական բնութագրիչ։ Հավասար է գազի հոսանքի V արագության և հոսքի նույն կետում ձայնի տարածման a արագության հարաբերությանը՝ M=V/a։ Գազում а մարմնի շարժման դեպքում Մախի թիվը հավասար է մարմնի արագության և այդ միջավայրում ձայնի տարածման արագության հարաբերությանը։ Գազում а մարմնի շարժման դեպքում Մախի թիվը հավասար է մարմնի արագության և այդ միջավայրում ձայնի տարածման արագության հարաբերությանը։ Կոչվել է Մախի անունով։ Մախի թիվը նաև աերոդինամիկական նմանության հիմնական հայտանիշներից է այն դեպքերում, երբ գազի սեղմելիությունը չի կարելի անտեսել։ Օդում սեղմելիությունն անհրաժեշտ է հաշվի առնել 100 մ/վ արագությունների դեպքում, որոնց համապատասխանում է Μ »0,3 թիվը։ Երբ Μ«1, հոսանքը կոչվում է մինչձայնային, М=1 դեպքում՝ ձայնային, Μ» 1 դեպքում՝ գերձայնային։ Գերձայնային հոսանքի հիմնական առանձնահատկություններից է հարվածային ալիքի առաջացումը՝ մարմինների շրջահոսքի կամ գազի հոսքի արգելակման դեպքում։ էներգիայի դիսիպացիայի հետևանքով հարվածային ալիքում առաջանում է ալիքային դիմադրություն, որն աճում է Մախի թվի մեծացման հետ։ Հոսանքի տիրույթները, որոնց համար Μ»5 (հիպերձայնային հոսանք), օժտված են մի շարք առանձնահատկություններով, մասնավորապես, էական են դառնում հարվածային ալիքում սեղմվող գազի ֆիզիկաքիմիական փոխակերպումները։

M (Մախի տառ)


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 165