Բացել գլխավոր ցանկը

ԿենսագրությունԽմբագրել

Ավարտել է Բուդապեշտի պոլիտեխնիկական ինստիտուտը (1878 թվական) և Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցը (1881 թվական), 1892—1929 թվականներին՝ այդ դպրոցի պրոֆեսոր։ Հիմնական աշխատանքները վերաբերում են շոգետուրբինների և գազատուրբինների թերմոդինամիկական և աերոհիդրոդինամիկական տեսություններին ու հաշվարկին, ինչպես նաև ավտոմատ կարգավորման տեսությանը և կենտրոնախույս կոմպրեսորներում շրջապտույտի տեսությանը։ Առաջադրել է արագընթաց շոգետուրբինների ռոտորների, լիսեռների, սկավառակների, թիակների ամրության, ինչպես նաև տատանումների հաշվարկի ինժեներական մեթոդներ, Վիշնեգրադսկու ուղղակի գործողության կարգավորիչների հաշվարկի մեթոդները տարածել անուղղակի կարգավորման համակարգերի վրա։ Կարգավորման համակարգի կայունության հետազոտման համար առաջադրել է մաթեմատիկական խնդիր, որը հետագայում ստացել է գերմանացի մաթեմատիկոս Հուրվիցի խնդիրներ անվանումը։


ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 142