Լյուդվիգ Պրանդտլ
Լյուդվիգ Պրանդտլ (գերմ.՝ Ludwig Prandtl, փետրվարի 4, 1875[1][2][3][4][5][6][7], Ֆրայզինգ, Գերմանիա[8] - օգոստոսի 15, 1953[9][1][2][3][4][5][6][7], Գյոթինգեն, Գերմանիա[9]), մեխանիկայի բնագավառի գերմանացի գիտնական, ժամանակակից աերոդինամիկայի և հիդրոդինամիկայի հիմնադիրներից։ Հանովերի բարձրագույն տեխնիկական ուսումնարանի (1901 թվականից) և Գյոթինգենի Լյուդվիգ Պրանդտլ համալսարանի (1904 թվականից) պրոֆեսոր։ 1925-1947 թթ.՝ հիդրոաերոդինամիկայի Կայզեր Վիլհելմ ինստիտւտի տնօրեն։ Հիմնական աշխատանքները նվիրված են առաձգականության և պլաստիկության տեսությանը, հիդրոաերոմեխանիկային, գազային դինամիկային և դինամիկական օդերևութաբանությանը։ 1904 թ. Պրանդտլ ներմուծել է սահմանային շերտի գաղափարը։ Ստեղծել է ինքնաթիռի՝ վերջավոր բացվածքով թևի տեսությունը, մշակել համապատասխան հավասարումների լուծման պարզեցված եղանակներ, ուսումնասիրել է տուրբուլենտ հոսանքը խողովակներում, ազատ մթնոլորտի տուրբուլենտությունը, լամինար հոսանքի անցումը տուրբուլենտի, հետազոտել ճնշման տակ գազերի և գոլորշիների գերձայնային հոսքը։ Պրանդտլի անունով են կոչվել հավասարումներ, հասկացություններ, սարքեր։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Munzinger-Archiv — 1913.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Brockhaus Enzyklopädie
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Store norske leksikon — 1978.
- ↑ 8,0 8,1 8,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118596160 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Прандтль Людвиг // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Find A Grave — 1995. — ed. size: 165000000
- ↑ Dictionary of Scientific Biography / C. C. Gillispie — Charles Scribner and Sons, 1970.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 19,00 19,01 19,02 19,03 19,04 19,05 19,06 19,07 19,08 19,09 19,10 19,11 19,12 19,13 19,14 19,15 19,16 19,17 19,18 19,19 19,20 19,21 19,22 Mathematics Genealogy Project — 1997.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 420)։ |