Միխայիլ Լոմոնոսով

(Վերահղված է Մ. Լոմոնոսովից)
(ռուս.՝ Михаил Васильевич Ломоносов, նոյեմբերի 8 (19), 1711[1][2], Լոմոնոսովո, Holmogorskoe sel'skoe poselenie, Խոլմոգորսկի շրջան - ապրիլի 4 (15), 1765[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][3][4]), ռուս գիտնական, բնախույզ Միխայիլ Լոմոնոսովը ձևակերպել է բնության մեջ մատերիայի (նյութի) և շարժման (էներգիայի) պահպանման սկզբունքը։ 1755 թվականին հիմնել է Մոսկվայի պետական համալսարանը, որը հետագայում կոչվել է նրա անունով։

1731 թվականին ընդունվել է Մոսկվայի Սլավոնա-հունա-լատինական ակադեմիան, ապա սովորել Կիևի Հոգևոր ակադեմիայում և Սանկտ Պետերբուրգի ակադեմիական համալսարանում։ 1736 - 1741 թվականներին Գերմանիայում ուսանել է քիմիա և մետաղաձուլական գործը։

1748 թվականին Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիային կից հիմնադրել է քիմիական լաբորատորիա, մշակել նյութի կառույցի ատոմամոլեկուլային ուսմունքը և հաստատել, որ ջերմությունը պայմանավորված է մասնիկների (կորպուսկուլներ) շարժումով։ Բացատրել է 2 շարք օգտակար հանածոների, այդ թվում նաև նավթի, գազի, քարածխի առաջացումը։

Նա զբաղվել է նաև աստղագիտությամբ (հայտնաբերել է Վեներայի մթնոլորտը), ֆիզիկայի (բացատրել է կայծակի ու հյուսիսափայլի երևույթները) զանազան հարցերով նախագծել և պատրաստել մի շարք օպտիկական սարքեր։

Նա նպաստել է նաև ռուս գրական լեզվի զարգացման, նրա գիտական ուսումնասիրության հիմքի ստեղծմանը, զբաղվել ռուս ժողովրդի պատմության հարցերով, նկարչությամբ և մասնավորապես խճանկարչությամբ։ Նրա խճանկարներից հայտնի են «Պետրոս շ2 դիմանկարը» և «Պոլտավայի ճակատամարտը» մոնումենտալ աշխատանքները։

Եղել է Սանկտ Պետերբուրգի, Շվեդիայի և Բոլոնիայի ակադեմիաների ակադեմիկոս, երկրում լուսավորության և գիտության զարգացման ջատագով։

Լոմոնոսովի անունով են կոչվել Ատլանտյան օվկիանոսում ջրի ենթամակերևութային հակահոսանքները և ստորջրյա լեռնաշղթան Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում[5]։

Լոմոնոսովը հայերենԽմբագրել

ԳրքերԽմբագրել

ՄամուլԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Макаров В. К., Художественное наследие М. В. Ломоносова. Мозаики, М. — Л., 1950;
  • Радовский М. И., М. В. Ломоносов и Петербургская Академия наук, М. — Л., 1961;
  • М. В. Ломоносов в воспоминаниях и характеристиках современников, М. — Л., 1962;
  • Западов А. В., Отец русской поэзии. О творчестве Ломоносова, М., 1961;
  • Макеева В. Н., М. В. Ломоносов — составитель, редактор и рецензент лексикографических работ, "Вопросы языкознания", 1961, № 5;
  • Langevin L., Lomonossov, 1711—1765, sa vie, son oeuvre, P., 1967;
  • Shütz W., Michail W. Lomonossow, Lpz., 1970;
  • Mikhail Vasil’evich Lomonosov on the corpuscular theory, ed. by Н. Leicester, Camb., 1970.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ломоносов, Михаил Васильевич (ռուս.) // Русский биографический словарь / под ред. Н. Д. Чечулин, М. Г. КурдюмовСПб.: 1914. — Т. 10. — С. 593—628.
  3. 3,0 3,1 http://www.st-petersburg-essentialguide.com/bridges-in-saint-petersburg.html
  4. 4,0 4,1 http://www.nndb.com/people/437/000042311/
  5. Դպրոցական մեծ հանրագիտարան։ Գիրք 1, հատոր 1։ Երևան 2009, էջ 406։