Մուսալեռ կամավորական ջոկատ

«Մուսալեռ» կամավորական ջոկատ, կազմավորվել է 1988 թվականին Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանում։ Ունեցել է շտաբ։ 1992 թվականին համալրվել է Արարատ քաղաքի մուսալեռցիներով և անվանակոչվել «Մուսալեռ»։ 1993 թվականին ջոկատի մի մասի հիմքի վրա ստեղծվել է պայմանագրային գումարտակ։ 1989-1994 թվականներին ջոկատը կամ նրա առանձին խմբեր մասնակցել են ՀՀ Արարատի (Քյարքի (Տիգրանաշեն), Երասխ), Գորիսի (Կոռնիձոր), Տավուշի (Մովսեսգյուղ), Կապանի և Արցախի Հանրապետության Ասկերանի, Քաշաթաղի («Մարդասիրական միջանցք»), Մարտակերտի (Մատաղիս, Թալիշ) շրջանների, Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատանարներ են եղել Պ. Զուռնաչյանը, Ն. Մարտիրոսյանը, շտաբի պետ՝ Գ. Գրիգորյանը։ Ջոկատից զոհվել է 3 ազատամարտիկ։

Մուսալեռ կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էՄուսա լեռ
Ստեղծվեց1988
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներՊ.Զուռնաչյան, Ն.Մարտիրոսյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։