Մովսեսգյուղ (Տավուշի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մոսեսգյուղ (այլ կիրառումներ)
Մոսեսգյուղ կամ Մովսես, գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում` նախկին Շամշադինի շրջանում, Բերդ քաղաքից մոտ 7 կմ հյուսիս-արևելք, Մոսեսգետի ցածրադիր ափին։ Սահմանամերձ գյուղ է, գտնվում է հայ-ադրբեջանական շփման գծից մոտ 1 կմ հեռավորության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Մոսեսգեղ | ||
![]() Մովսես, համայնապատկեր | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Տավուշ | |
Գյուղապետ | Արարատ Ավալյան | |
ԲԾՄ | 1000 մ | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | ▼1748 մարդ (2011)[1] | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | Մովսեսցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 (267-96) | |
Պաշտոնական կայք | movses.am | |
| ||
Անվան ստուգաբանություն Խմբագրել
Ըստ ավանդության լեզգիների հրոսակախմբերի հարձակման ժամանակ բոլորը փախչում և թաքնվում են, չի փախչում միայն քաջ ու հաղթանդամ Մովսես Աթաբեկյանը, որից և գյուղ կոչվում է Մովսես։ Մեկ այլ աղբյուրի համաձայն գյուղը հիմնադրել է Մովսես Աթաբեկյանը, ով կառուցել է առաջին տունը՝ այդպիսով դնելով ապագա բնակավայրի հիմքը։
Աշխարհագրություն Խմբագրել
Տարածաշրջանի նախկին խորհրդային վարչական կենտրոն Բերդից գտնվում է 15 կիլոմետր հեռավորության վրա, հյուսիսարևելյան հատվածում, Խնձորուտի լեռնաշղթայի միմյանցից բավականին մոտ ձգվող երկու լեռնաբազուկների միջև, Մոսեսգետ գետի ցածրադիր ափին։
Կլիմա Խմբագրել
Կլիման մեղմ է, բարեխառն է, շրջակայքն անտառապատ։
Պատմություն Խմբագրել
Մոսեսգեղը մատենագրության մեջ հիշատակվում է որպես Մոսես, Մովսեսգյուղ, Մովսես, Մովսեսգեղ, Մովսեսքենդ անվանումներով։
Գյուղը սկզբում հիմնված է եղել այժմյան հարավարևելյան բարձրության վրա, Ղարաբաղից եկած վերաբնակիչների կողմից։
Բնակչություն Խմբագրել
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Մոսեսգյուղի մշտական բնակչությունը կազմել է 1748, առկա բնակչությունը` 1465 մարդ[2]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները եկել են Լեռնային Ղարաբաղից։
Մոսեսգյուղի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.
Տնտեսություն Խմբագրել
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, խաղողագործությամբ և պտուղ-բանջարեղենի մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ Խմբագրել
Գյուղից 3 կմ հարավ-արևելքում գտնվում է Սբ. Գևորգ եկեղեցին (XIV-XVII դարեր), Հին Մոսես գյուղատեղին (XIV-XVII դարեր)։ Շրջակայքում կան եկեղեցու, մատուռի ավերակներ, խաչքարեր։
Հասարակական կառույցներ Խմբագրել
Ունի միջնակարգ դպրոց, (հիմնված 1852 թ), մշակույթի տուն, գրադարան, մսուր-մանկապարտեզ։
Կրոն Խմբագրել
2010 թվականին Մոսեսգեղում ավարտվել է նոր Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումը[5]։
Տես նաև Խմբագրել
Գրականություն Խմբագրել
- «Տավուշ», Լավրենտի Միրզոյան, Երևան 2010
Արտաքին հղումներ Խմբագրել
- Մովսեսի դժվարին ներկան եւ մշուշոտ ապագան(չաշխատող հղում)
- Մովսեսի մասին Հայաստանի համայնքների միության կայքում Archived 2011-08-20 at the Wayback Machine.
- ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՄՈՎՍԵՍՈՒՄ ՕԾՎԵՑ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԵԿԵՂԵՑԻՆ(չաշխատող հղում)
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — էջ 140. — 184 p.
- ↑ ՀՀ 2001 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ «ԿՈՂՊԱԾ ԴՌՆԵՐՆ ՈՒ ՓԱՄՓՈՒՇՏԻ ՀԵՏՔԵՐՆ ԱՅՍՏԵՂ ԱՄԵՆՈՒՐ ԵՆ»։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-30-ին։ Վերցված է 2011-02-20