Մորիս Լուի Բեռնշտեյն

Մորիս Լուի Բեռնշտեյն (անգլ.՝ Morris Louis Bernstein, (Նոյեմբերի 28, 1912- Սեպտեմբերի 7, 1962), ամերիկացի նկարիչ, մասնագիտորեն հայտնի է որպես Մորիս Լուի։ 1950-ական թվականներին նա դարձավ Գունավոր Դաշտի նկարչության (Աբստրակտ Էքսպրեսիոնիզմի) առաջին ներկայացուցիչներից մեկը։ Վաշինգտոնում ապրելու ընթացքում Լուին Կեննես Նոլանդի և այլ վաշինգտոնյան նկարիչների հետ միասին կազմակերպեց արվեստի շարժում, որն այսօր մեզ հայտնի է «Աբստրակտ Էքսպրեսիոնիզմ» անունով[9]։

Մորիս Լուի Բեռնշտեյն
Ծնվել էնոյեմբերի 28, 1912(1912-11-28)[1][2][3][…]
ԾննդավայրԲալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ[4][1]
Վախճանվել էսեպտեմբերի 7, 1962(1962-09-07)[1][2][5][…] (49 տարեկան)
Մահվան վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[4][1]
ԱզգությունԱմերիկացի
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[6]
ԿրթությունՄերիլենդի ինստիտուտի արվեստի քոլեջ
ՄասնագիտությունՆկարիչ
ՈճԱբստրակտ Էքսպրեսիոնիզմ, Գունավոր դաշտի նկարչություն
Ժանրաբստրակցիոնիզմ[7][8]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներ«Ծաղիկներ ու սյուներ»(1960), «Ալեֆներ»(1960), «Պոկվածները»(1960–61)
Ներշնչվել էClement Greenberg?
ԱմուսինՄարսելա Սիգել

Վաղ տարիներ և կրթությունԽմբագրել

1929-1933 թվականներին սովորել է Մերիլենդի[10] կերպարվեստի և կիրառական արվեստի ինստիտուտում՝ (այսօր՝ Մերիլենդի արվեստի քոլեջ-ինստիտուտ) կրթաթոշակով, բայց մինչ ծրագիրն ավարտելը լքել է այն[11]։ Լուին աշխատում էր տարբեր տարօրինակ աշխատատեղերում՝ նկարելիս իրեն ապահովելու համար, և 1953 թվականին Բալթիմորի նկարիչների ասոցիացիայի նախագահն էր։ 1936-1940 թվականներին ապրել է Նյու Յորքում և աշխատել է «ԱՄՆ հանրային աշխատանքների վարչության»[12] դաշնային գեղարվեստական ​​նախագծի մոլբերտային բաժանմունքում։ Այս ժամանակահատվածում նա ծանոթացավ Արշիլ Գորկիի, Խոսե Դավիդ Սիկեյրոսի և Ջեք Տվորկովի հետ։ Նա նաև հապավել է իր ազգանունը[13]։

ԱշխատանքԽմբագրել

Գունավոր դաշտի նկարչություն կամ Աբստրակտ ԷքսպրեսիոնիզմԽմբագրել

Վերադարձել է հայրենի Բալթիմոր 1940 թվականին և սկսել է մասնավոր դասեր տալ։ 1948 թվականին նա թափ է տալիս «Մագնա» կատարելագործված յուղի հիմքով ակրիլային ներկերի օգտագործմանը, որը պատրաստվել էր նրա համար ընկերների՝ նյույորքյան ներկ պատրաստողներ Լեոնարդ Բոկուրի և Սեմ Գոլդենի կողմից։ 1952-ին Լուին տեղափոխվում է Վաշինգտոն։ Վաշինգտոնում ապրելիս՝ Լուին որոշակիորեն կտրված էր Նյու Յորքի տեսարաններից և գրեթե մեկուսացված էր աշխատում։ 1950-ականներին ինքը և արվեստագետների մի խումբ՝ Կեննես Նոլանդը, Ջին Դեյվիսը, Թոմաս Դաունինգը, Հովարդ Մեհրինգը, Աննա Թրուիթը և Հիլդա Թորփը «Գունավոր Դաշտի նկարչության» զարգացման համար կենտրոնական դեր էին խաղում։ Լուիի և այլ գունավոր դաշտի նկարիչների աշխատանքների հիմնական կետը՝ ի տարբերություն 1950-ականների վերջի և 1960-ականների սկզբի նոր մոտեցումների, այն է, որ նրանք մեծապես հեշտացնում են վերջնական նկարի բաղկացուցիչ մասերի տեսքը։ Նրանք Ջեքսոն Պոլլոքի, Բարնետ Նյումանի, Քլիֆորդ Ստիլի, Մարկ Ռոթկոյի, Ռոբերտ Մազերվելի, Հիլդա Թորփի և Էդ Ռեյնհարդի նկարչական ավանդույթի հետնորդն են դառնում՝ վերացնելով կոմպոզիցիոն և ժեստային նկարչությունը՝ ի նպաստ չմշակված կտավների լայն տարածքների, նոսր և հեղուկ ներկերի լայն հարթությունների՝ արտահայտչականությունից ու հոգեբանական հակադրությունից զուրկ, ինտենսիվ գույնի, և ընդհանրապես, կրկնվող կոմպոզիցիայի[14]։

«Գունավոր դաշտի նկարչության» բոլոր արվեստագետները մտահոգված էին պատկերագրական տարածության դասական խնդրով։ 1953 թվականին Լուին և Նոլանդը այցելեցին Էլեն Ֆրանկենթալերի Նյու Յորքի ստուդիան ու տեսնելով նրա ջրանկարները՝ մեծապես տպավորված էին, հատկապես «Լեռներն ու ծովը» (1952) նկարով։ Վաշինգտոն վերադառնալուց հետո Լուին ու Նոլանդը միասին սկսում են փորձարկել ջրանկարչության տերբեր տեխնիկաներ։ Լուին թույլ էր տալիս, որ ծայրաստիճան նոսր ներկը հոսի չմշակված կտավի թեքված մակերևույթի վրայով՝ երբեմն գունավոր շղարշների տեսքով։ Նշվել է Ֆրանկենթալերի օրինակի կարևորությունը Լուիի կողմից այս տեխնիկայի մշակման գործում[14]։ Նույնիսկ ավելին քան Ֆրանկենթալերը, Լուին վերացրել է վրձինների ժեստը, չնայած նրա բարակ գունանյութը երբեմն ստանում էր նուրբ երանգներ։

1954 թվականին, Լուին ներկայացրեց իր «Շղարշային նկարները», որոնք բնորոշված էին մասնակի վերածածկումով և գույների շերտերով կտավների վրա:.«[15]Շղարշային նկարները» կազմված են ադամանդե գունային ալիքներից, որոնք միանում են կենտրոնում ու առանձնանում ծայրերում։ Այլ շարքերում նկարիչն օգտագործել է երկար զուգահեռ գծեր և մաքուր գույների շերտեր՝ դասավորված կողք կողքի, ստանալով ծիածանի էֆեկտ[16]։

Վերջին նկարներԽմբագրել

1955-1957 թվականներին Լուին վերացրել է իր նկարներից շատերեը։ Նա վերսկսեց «Շղարշային նկարները» 1958-1959 թվականներին։ Դրանց հաջորդեցին «Ծաղիկներ ու սյուներ» (1960), «Ալեֆներ»(1960), «Պոկվածները»(1960–61) նկարները, որոնցում ավելի ինտենսիվ գույներ են հոսում կտավի դաշտի երկու կողմերից, և վերջապես, «Շերտային գծանկարները» (1961- 1962)։ 1960 թվականի ամառվանից մինչև 1961-ի հունվար ու փետրվար ընկած ժամանակահատվածում նա ստեղծեց շուրջ 150 «Պոկվածներ», հիմնականում որմնանկարի չափս ունեցող կտավների վրա[17]։

Անձնական կյանքԽմբագրել

Ամուսնացած է եղել Մարսելա Սիգելի հետ 1947 թվականին[18][19]։ Կինն աջակցում էր նրան ամբողջ կարիերայի ընթացքում և ի հիշատակ նրան` կինն ամեն տարի կրթաթոշակ էր տրամադրում Ջորջ Վաշինգտոնի համալսարանի մեկ նկարիչ ուսանողի։

ՄահԽմբագրել

Լուիի մոտ 1962 թվականին հայտնաբերվել է թոքի քաղցկեղ[18] և շուտով, նույն թվականի սեպտեմբերի 7-ին մահացել է[20]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 http://morrislouis.org/morrislouis/page/biography
  5. Encyclopædia Britannica
  6. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  7. https://www.tate.org.uk/art/art-terms/w/washington-color-school
  8. Artnet — 1998.
  9. «Washington Color School Movement Overview»։ The Art Story։ Վերցված է 2019-03-08 
  10. «Artist Info»։ www.nga.gov։ Վերցված է 2021-01-13 
  11. «Artist Info»։ www.nga.gov։ Վերցված է 2021-01-13 
  12. «Morris Louis»։ www.jewishvirtuallibrary.org։ Վերցված է 2021-01-13 
  13. «The Guggenheim Museums and Foundation»։ The Guggenheim Museums and Foundation։ Վերցված է 2021-01-13 
  14. 14,0 14,1 Fenton, Terry. "Morris Louis". sharecom.ca. Retrieved December 8, 2008
  15. Morris Louis Archived 2013-10-23 at the Wayback Machine. Solomon R. Guggenheim Museum, New York.
  16. Hopkins, David. After Modern Art: 1945-2000. (New York: Oxford University Press, 2000), p.29
  17. Morris Louis, Alpha-Pi (1960) Metropolitan Museum of Art, New York.
  18. 18,0 18,1 Morris Louis bio, http://www.theartstory.org/artist-louis-morris.htm
  19. "Morris Louis" bio, «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-05-ին։ Վերցված է 2011-01-31 
  20. Morris Louis: Paintings, November 28 – January 19, 2007 Paul Kasmin Gallery, New York.


ԱղբյուրներԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել