Էլեն (Հելեն) Ֆրանկենթալեր (անգլ.՝ Helen Frankenthaler[13], դեկտեմբերի 12, 1928(1928-12-12)[2][3][4][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5] - դեկտեմբերի 27, 2011(2011-12-27)[6][7][8][…], Darien[9][10]), հրեական ծագմամբ ամերիկացի աբստրակցիոնիստ։

Էլեն Ֆրանկենթալեր
անգլ.՝ Helen Frankenthaler
ԿեղծանունMotherwell, Mrs. Robert Burns‏[1]
Ծնվել էդեկտեմբերի 12, 1928(1928-12-12)[2][3][4][…]
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]
Վախճանվել էդեկտեմբերի 27, 2011(2011-12-27)[6][7][8][…] (83 տարեկան)
Մահվան վայրDarien[9][10]
Քաղաքացիություն ԱՄՆ[11]
ԿրթությունՆյու Յորքի արվեստի ուսանողական լիգա և Բենինգթոնի քոլեջ
Մասնագիտությունփորագրիչ, դիզայներ, վիմագրող, նկարչուհի, քանդակագործ, գծանկարիչ և գծագրող
Ոճաբստրակտ էքսպրեսիոնիզմ[10][10] և Color Field?[10]
Ժանրաբստրակցիոնիզմ[10][10] և բնանկար[10][10]
Թեմաներաբստրակցիոնիզմ
Ուշագրավ աշխատանքներԼեռներ և ծով
ՈւսուցիչՌուֆինո Տամայո, Paul Feeley? և Hans Hofmann?
Պարգևներ
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Գեղարվեստի թագավորական ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ՀայրAlfred Frankenthaler?
ԱմուսինRobert Motherwell?[12] և Stephen McKenzie DuBrul?
 Helen Frankenthaler Վիքիպահեստում

Կյանք և արվեստ խմբագրել

Ծնվել է Նյու Յորքի նահանգի Գերագույն դատարանի դատավոր Ալֆրեդ Ֆրանկենթալերի ընտանիքում։ 1945-1950թթ-ին ուսումնասիրել է նկարչություն Վերմոնտի և Նյու Յորքի գեղարվեստի տարբեր դպրոցներում։ Նրա ուսուցիչների շարքում առանձնանում է մեքսիկացի նկարիչ Ռուֆինո Տամայոն։

Գեղարվեստական առումով նա գտնվում էր Ջեքսոն Պոլլոքի գործերի ուժեղ ազդեցության տակ, ում հետ մասնակցել է «Աբստրակտ արվեստի շարժմանը»։

Բեթի Փարսոնսի պատկերասրահում վերջին ցուցահանդեսին մասնակցելուց հետո 1951 թվականին որդեգրեց նրա տեխնիկան՝ հյուրանոցի հատակին դասավորելով կտավի կտորները և նկարելով ներկի կաթիլներով։ Միևնույն ժամանակ մշակվում էր նաև նկարչուհու անհատական ոճը։ Կտավը պետք է լիներ առանց նախաներկի, իսկ ներկերը՝ նոսրացրած այն աստիճան, որ գրեթե ակնթարթորեն ներծծվեին կտավի մեջ։ Դրանից բացի, Է․ Ֆրանկենթալերը ներկերը քսում էր կտավներին սպունգով։ Արդյունքում ստեղծվում էր կտավից «հոսող» ներկերի տպավորություն՝ կապելով իր աշխատանքները սյուրռեալիզմի հետ։ 1959 թվականին նկարչուհին Կասելում մասնակցում է ժամանակակից արվեստի ցուցահանդեսին։

Հետագայում՝ 1960–ական թվականներին, նա առանց նախաներկի ներկված քաթանի վրա ստեղծում է երեք մետրանոց մոնումենտալ կտավներ, որոնց մեջ համակցվում են գունային տարբեր երանգներ։ Այս աշխատանքներով Է․ Ֆրանկենթալերը մեծ ազդեցություն ունեցավ ամերիկացի նկարիչների երիտասարդ սերնդի վրա, ովքեր աշխատում էին գունային գեղանկարչության ոճով (Colorfield Paint)՝ Քենեթ Նոլանդ, Ժյուլ Օլիցկի, Մորիս Լուի։

Է․ Ֆրանկենթալերը ամուսնացած էր ամերիկացի աբստրակտ նկարիչ Ռոբերտ Մոթերուելի հետ։

Գրականություն խմբագրել

  • Դիթմար Էլգեր, «Աբստրակտ արվեստ», Քյոլն, 2008.

Ծանոթագրություններ խմբագրել


Արտաքին հղումներ խմբագրել

  • «Աշխարհի թանգարանների աշխատանքներ». Artcyclopedia. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.