HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մոլդովկա (այլ կիրառումներ)

Մոլդովկա (ռուս.՝ Молдовка), գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Ադլերի շրջանում։ Գտնվում է Ադլեր շրջկենտրոնից հյուսիս-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 23 կմ հարավ-արևելք, Մզիմթա գետի աջ ափին, ծովի մակարդակից 80 մ բարձրության վրա։

Գյուղ
Մոլդովկա
ռուս.՝ Молдовка
St Nicolas Moldovka.JPG
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
Քաղաքային օկրուգՍոչիի քաղաքային օկրուգ
Հիմնադրված է1880 թ.
ԲԾՄ80 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն2245 մարդ (2010[1])
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ(+7)8622
Փոստային ինդեքսներ354393
ՍՎՏԲՀԴ3426000000
##Մոլդովկա (Ռուսաստան)
Red pog.png
##Մոլդովկա (Կրասնոդարի երկրամաս)
Red pog.png

ԲնակչությունըԽմբագրել

Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 1958 բնակիչ, իսկ 2010 թվականին, այնտեղ ապրում էր արդեն 2245 մարդ[1]` ռուսներ, հայեր, մոլդովացիներ, հույներ և էստոնացիներ, ովքեր զբաղվում են բանջարաբոստանային մշակաբույսերի մշակությամբ և այգեգործությամբ։

Գյուղն ունի ռուս-հայկական միջնակարգ դպրոց, երկու ակումբ, գրադարան, մանկապարտեզ և երկու բուժկայան։ Դպրոցում դասավանդվում է Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայ ժողովրդի պատմություն։

ՊատմությունըԽմբագրել

Գյուղը հիմնադրել են մոլդովացիները` 1880 թվականին, ովքեր 48 ընտանիքով այստեղ են եկել Ռուսական կայսրության Բեսարաբիայի նահանգից։ Հայերը եկել են Սամսունի և Օրդուի շրջակայքի գյուղերից` 1910 թվականին։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 683