Մյուրիշեն
Մյուրիշեն, գյուղական համայնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանում: Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 34 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 24 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 1066,6 հա տարածք, որից 669,47 հա գյուղատնտեսական նշանակություն, 344,79 հա անտառային հողեր։
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Մյուրիշեն | ||
Կոորդինատներ: 39°50′33″ հս․ լ. 46°55′10″ ավ. ե. / 39.84250° հս․. լ. 46.91944° ավ. ե. | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Մարտունու շրջան | |
Մակերես | 1066,6 հա կմ² | |
ԲԾՄ | 810 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 160 մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
ԲնակչությունԽմբագրել
Մյուրիշեն համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 160 մարդ, կա 39 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններԽմբագրել
Կան պատմամշակութային հուշարձաններ՝ Սբ. Աստվածածին եկեղեցի (1869 թ.), գերեզմանոց (15-17-րդ դարեր), ջրաղաց (19-րդ դար), հաշվառված է 11 հուշարձան։
ԳրականությունԽմբագրել
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.