Արսեն Բորիսովիչ Ավակով (ուկրաիներեն՝ Арсен Борисович Аваков, հունվարի 2, 1964(1964-01-02), Բինագադի շրջան, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի հայազգի պետական և քաղաքական գործիչ։ Եղել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարը 2014-2021 թվականներին։

Արսեն Ավակով
Арсен Аваков
Դիմանկար
Ծնվել էհունվարի 2, 1964(1964-01-02) (60 տարեկան)
ԾննդավայրԲինագադի շրջան, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ուկրաինա
Ազգությունհայ
ԿրթությունԽարկովի պոլիտեխնիկական ինստիտուտ (1988)
Մասնագիտությունքաղաքական գործիչ և բանկիր
Զբաղեցրած պաշտոններՈւկրաինայի ժողովրդական պատգամավոր, Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր, Minister of Interior Affairs of Ukraine? և Minister of Interior Affairs of Ukraine?
ԿուսակցությունԲատկիվշչինա և Ժողովրդական ճակատ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՈւկրաինայի 7-րդ գումարման Գերագույն ռադա
Կայքavakov.com
Ստորագրություն
Изображение автографа
 Arsen Avakov (politician) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Բաքվի Կիրովի շրջանի (այժմ՝ Բինագադինյան) Կիրովի անվան գյուղում, զինծառայողի ընտանիքում[1]։

  • 1966 թվականից առ այսօր ապրում է Ուկրաինայում։
  • 1981-1982 թվականներին աշխատել է Խարկովի պոլիտեխնիկական ինստիտուտում, «Կառավարման ավտոմատացման համակարգեր» ամբիոնում։
  • 1988 թվականին ավարտել է Խարկովի պոլիտեխնիկական ինստիտուտը («Կառավարման ավտոմատացման համակարգեր» մասնագիտությամբ, համակարգերի տեխնիկ-ճարտարապետ որակավորումով)։
  • 1987-1990 թվականներին աշխատել է Խարկովի Ջրերի պաշտպանության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում։
  • 1990 թվականին հիմնադրել և ղեկավարել է «Ինվեստոր» բաժնետիրական ընկերությունը։
  • 1992 թվականին հիմնել է «Բազիս» առևտրային բանկը։
  • 2002 թվականին ընտրվել է Խարկովի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի անդամ։
  • 2005 թվականին փետրվարի 4Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հրամանագրով նշանակվել է Խարկովի նահանգի պետական վարչակազմի քարտուղար[2]։ և վայր է դրել «Բազիս» առևտրային բանկի և «Ինվեստոր» բաժնետիրական ընկերության քարտուղարի իրավասությունները։
  • 2006 թվականին մարտի 26-ին ընտրվել է Խարկովի շրջանային խորհրդի 5-րդ հավաքի պատգամավոր և բյուջեի հարցերով հանձնաժողովի անդամ։
  • 2010 թվականին փետրվարի 3-ին Խարկովի ժողովրդական պատգամավորների շրջանային խորհրդի արտահերթ նստաշրջանում, որպես շրջանի ղեկավարի, անվստահություն է հայտարարվել Ավակովին, նրան մեղադրելով նախագահական ընտրությունների նախապատրաստման շրջանում վարչակազմի միջոցները օգտագործելու մեջ[3]։ Նահանգապետի հրաժարականի օգտին քվեարկել են 108, դեմ՝ 8, ձեռնպահ 1 և չի քվեարկել 1 պատգամավոր[4]։
  • 2010 թվականին փետրվարի 5-ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն հաշվի առնելովԽարկովի վարչակազմի որոշումը և Ուկրաինայի Սահմանադրության թելադրանքից ելնելով ազատեց Ավակովին Խարկովի նահանգապետի պաշտոնից[5]։
  • 2010 թվականին փետրվարի 9-ին, նախագահական ընտրություններում Վիկտոր Յանուկովիչի հաղթանակից երկու օր անց Ակոպովը խարկովի վարչակազմի ղեկավարի պաշտոնից հրաժարվեց[6], հայտարարելով, որ դեռ իր ազատման հրամանը չի ստացել նորընտիր նախագահից և չի ուզում մասնակցել այս սերիալում[7]։
  • 2010 թվականից ապրում է Իտալիայում։
  • 2012 թվականին նոյեմբերի 23-ին գրանցվել է Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում՝ որպես ժողովրդական պատգամավոր Համաուկրաինական «Բատկիվշչինա» միության կողմից։ Նոյեմբերի 27-ին Ավակովը հայտարարել է Ուկրաինա վերադառնալու և ժողովրդական պատգամավորի պարտականությունները ստանձնելու իր որոշման մասին։

Պաշտոններ խմբագրել

  • 2005 թվականի փետրվարի 4-ից մինչև 2010 թ. փետրվարի 9-ը եղել է Խարկովի շրջանային պետական վարչության քարտուղարը։
  • Խարկովի շրջանային խորհրդի պատգամավոր։
  • 2007 թվականի մայիսի 25-ից մինչև 2008 թ. հունվարի 21-ը եղել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի անդամ։
  • Ուկրաինայում անցկացվելիք Եվրո 2012 ֆուտբոլի առաջնության եզրափակիչի կազմակերպման և անցկացման կոմիտեի անդամ։
  • 2007 թվականի ապրիլի 24-ից մինչև մայիսի 8-ը։ պետական իշխանության և տեղական ինքնավար մարմինների փոխհարաբերության հարցերով ազգային խորհրդի անդամ[8]։
  • Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր[9]։

Քաղաքական գործունեություն խմբագրել

  • 2004 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ նախագահի թեկնածու Վիկտոր Յուշչենկոյի Խարկովի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի օգնականն է եղել և Խարկովի շրջանային «Ազհային փրկության կոմիտեի» նախագահի առաջին տեղակալը։
  • 2005 թվականի մարտին ընտրվել է «Մեր Ուկրաինան» ժողովրդական միության խորհրդի անդամ և կուսակցության նախագահության անդամ։
  • 2009 թվականի ապրիլի 11-ին համաուկրաինական «Հանուն Ուկրաինայի» հասարակական շարժման առաջնորդ Վյաչեսլավ Կիրիլենկոյի առաջարկությամբ ընտրվել է «Հանուն Ուկրաինայի» հասարակական շարժման Խարկովի շրջանային կազմակերպության նախագահ[10]։
  • 2010 թվականի ապրիլի 21-ին մտել է «Բատկիվշչինա» կուսակցության շարքերը և Յուլիա Տիմոշենկոյի առաջարկով ստանձնել է «Բատկիվշչինայի» շրջանային կազմակերպության ղեկավարությունը։ Կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է։
  • 2010 թվականի հոկտեմբերին մասնակցել է Խարկովի քաղաքագլխի ընտրություններին, բայց միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպության ընտրակեղծիքների և զանգվածային խախտումների արդյունքում ընտրությունների արդյունքները փոխվեցին հօգուտ Գենադի Կերնեսի օգտին[11]։
  • 2011 թվականի աշնանից մինչև 2012 թվականի դեկտեմբերը նա քաղաքական վտարանդի էր Իտալիայում՝ Վիկտոր Յանուկովիչի ռեժիմի կողմից Ուկրաինայում հետապնդումների պատճառով։
  • 2012 թ. Գերագույն Ռադայի ընտրությունների արդյունքում ընտրվել է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր «Բատկիվշչինա» կուսակցության ցուցակներով։ Եղել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի ժողովրդական դեպուտատի օրենսդրական կարգավիճակի, Ուկրաինայի Գերագույն Ռադայի հանձնաժողովի կանոնների, էթիկայի և աջակցության հարցերով ենթահանձնաժողովի նախագահ[12]։
  • 2012 թվականին ընտրվել է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր։
  • 2014 թվականի հեղափոխության ժամանակ եղել է Եվրամայդանի հրամանատարներից։
  • 2014 թվականի փետրվարի 27-ին Ուկրաինայի Գերագույն Ռադան Արսեն Ավակովին հաստատել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնում։
  • Ավակովի նախաձեռնությամբ 2014 թվականին ստեղծվել են Ուկրաինայի ազգային գվարդիայի և կամավորական գումարտակներ։ Դրանք հնարավորություն տվեցին կասեցնել Ռուսաստանի Դաշնության ռազմական ագրեսիան Ուկրաինայի արևելքում։
  • 2014 թվականի ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը Ավակովն անձամբ է ղեկավարել հարձակումը Խարկովի մարզային պետական վարչակազմի շենքի վրա, որը գրավել են Ռուսաստանի Դաշնությունից անջատականներն ու զինյալները։
  • Ավակովը նախաձեռնել է Ներքին գործերի նախարարության ջանքերը կենսաչափական անձնագրերի ներդրման ուղղությամբ։ Դա անհրաժեշտ պայման էր ԵՄ երկրների հետ Ուկրաինայի համար առանց վիզայի ռեժիմ մտցնելու համար։
  • Ավակովն Իտալիայում պաշտպանել է Ուկրաինայի ազգային գվարդիայի մարտիկ Վիտալի Մարկովին։ Ավակովի մասնակցությամբ Միլանի (Իտալիա) դատարանը Մարկովին արդարացրել է 2014 թվականի մայիսին Սլովյանսկում ֆոտոլրագրող Անդրեա Ռոչելիի (Իտալիա) և Անդրեյ Միրոնովի (Ռուսաստանի Դաշնություն) մահվան մեջ մեղադրվող մեղադրանքները։
  • Ավակովը եղել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարը 2014 թվականի փետրվարի 24-ից մինչև 2021 թվականի հուլիսի 15-ը Ուկրաինայի երկու նախագահների՝ Պյոտր Պորոշենկոյի և Վլադիմիր Զելենսկու օրոք, նա եղել է Ուկրաինայի Նախարարների կաբինետի հինգ կազմերի անդամ։ Սա ամենաերկար ժամկետն է անկախ Ուկրաինայում։

Հասարակական գործունեություն խմբագրել

  • Ազգային օլիմպիական կոմիտեի Խարկովի շրջանային մասնաճյուղի նախագահ։
  • Մարիաննա Ավակովայի անվան հիմնադրամի համահիմնադիր։
  • «Ռենեսանս» բարեգործական հօմնադրամի դիտորդական խորհրդի ղեկավար[13]։
  • «Աստղային կամուրջ» ֆանտաստիկայի միջազգային փառատոնի կազմակերպչական կոմիտեի համանախագահ։
  • Արսեն Ավակովի պրոդյուսերական հիմնադրամի հիմնադիր[14]։
  • Ունի ինտերնետ ընդունարան Արխիվացված 2014-03-05 Wayback Machine։

Պետական մրցանակներ խմբագրել

Անձնական միջոցներ խմբագրել

Focus ամսագրի և Գազետա պո խարկովսկի թերթի տվյալներով Արսեն Ավակովի անձնական միջոցները 2008 թվականի սկզբին կազմել են 385 միլիոն ԱՄՆ դոլար։ Ուկրաինայի ամենահարուստ մարդկանց ցուցակում Ավակովը 76-րդն է[16]։

Հեղինակային հրատարակություններ խմբագրել

12 գիտական հրապարակումների համահեղինակ և մեկ մենագրության հեղինակ է, որոնցից են[17]՝

  • Вексельное обращение: теория и практика / А. Б. Аваков, Г. И. Гаевой, В. А. Бешанов и др. - Х.։ Фолио, 2000. - 382 с., (ռուս.)
  • Главное: Сборник статей (апрель 2005 - октябрь 2006) / Арсен Аваков. - Харьков, 2006. - 48 с.։ ил., (ռուս.)
  • Акценты: Речи, статьи, выступления, интервью, публикации (ноябрь 2004 - декабрь 2006)։ сборник статей / Арсен Аваков. - Харьков։ Золотые страницы, 2007. - 464 с.։ ил., (ռուս.)
  • Ленин с нами։ Статья + Интернет-эпистолярий / Арсен Аваков. - Харьков։ Золотые страницы, 2008. - 100 с.։ ил.,
  • Вчера и завтра / Арсен Аваков. - Харьков։ Золотые страницы, 2008. - 48 с., (ռուս.)
  • Стратегия социально-экономического развития Харьковской области на период до 2015 года։ Монография.- Х.։ Издательский Дом «ИНЖЕК», 2008.- 352 с. (ռուս.)

Ծանոթագրություններ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Արսեն Ավակով հոդվածին
  1. «Արսեն Ավակովի կենսագրությունը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 22-ին.
  2. Указ Президента Украины от 4 февраля 2005 года № 185/2005 «О назначении А.Авакова председателем Харьковской областной государственной администрации»
  3. «Бютовскому губернатору выразили недоверие». Газета «Время регионов Харьковщины» № 6(209), 2010, стр.2
  4. «Бютовскому губернатору выразили недоверие». «Время регионов Харьковщины» № 6(209)-2010, стр.2
  5. «Заместитель Авакова порвал указ Ющенко». 6 февраля 2010
  6. Указ Президента Украины от 5 февраля 2010 года № 116/2010 «Об отставке председателя Харьковской областной государственной администрации»
  7. Аваков подал в отставку - он не хочет участвовать в «мыльной опере»
  8. Указ Президента Украины от 20 марта 2008 года № 241/2008 «Вопросы Национального совета по вопросам взаимодействия органов государственной власти и органов местного самоуправления»
  9. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 22-ին.
  10. «Арсен Аваков избран лидером областной организации общественного движения «За Украину!»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 22-ին.
  11. Freedom House увидела, что «Гепа» выиграл выборы незаконно
  12. Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր
  13. «Благотворительный фонд «Ренессанс»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 4-ին.
  14. «Продюсерский фонд Арсена Авакова». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 22-ին.
  15. Указ Президента Украины от 22 июня 2007 года № 549/2007 «О награждении государственными наградами Украины»
  16. «Газета по-харьковски». № 10(70) от 6 марта 2008, стр.5
  17. «Հեղինակային հրատարակություններ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 22-ին.