Հովսեփ Հակոբի Կուրոյան (ռուս.՝ Иосиф Яковлевич Куроян, հունվարի 13, 1935(1935-01-13), ԽՍՀՄ - դեկտեմբերի 1, 2017(2017-12-01)), խորհրդային նկարիչ-մուլտիպլիկատոր։

Հովսեփ Կուրոյան
Ծնվել էհունվարի 13, 1935(1935-01-13)
ԾննդավայրԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 1, 2017(2017-12-01) (82 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունմուլտիպլիկատոր

ԿենսագրությունԽմբագրել

Հովսեփ Կուրոյանը ծնվել է 1935 թվականի հունվարի 13-ին։ 1951 թվականին ավարտել է գեղարվեստի դպրոցը։ 1954-1959 թվականներին սովորել է «Սոյուզմուլտֆիլմին» առընթեր նկարիչ-մուլտիպլիկատորների դասընթացներում (կրթությունն ընդմիջվել է Հյուսիսյաին ծովային նավատորմում ծառայությամբ)։ 1964-1971 թվականներին սովորել է Մոսկվայի պոլիգրաֆիայի ինստիտուտում (մասնագիտությունը՝ «գրաֆիակ»)։ 1974 թվականին ավարտել է ԽՍՀՄ Մեծ թատրոնին առընթեր Մոսկվայի քաղաքային ժողովրդական խմբերգչական դպրոցը, եղել է Մոսկվայում երիտասարդության և ուսանողության XII համաշխարհային փառատոնի պատվիրակ (1985)։

1959-1999 թվականներին Հովսեփ Կուրոյանը՝ որպես մուլտիպլիկատոր, աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում (մասնակցել է ավելի քան 200 նկարված ֆիլմերի ստեղծմանը)։ 1984-1989 թվականներին ղեկավարել է Կինեմատոգրաֆիստների կետրոնական տանն առընթեր գործող նկարված մուլտիպլիկացիայի խմբակ։

Հետագայում համագործակցել է «Անիմաֆիլմ», «Ռենեշանս» ստուդիաների, «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի հետ։

Հովսեփ Կուրոյանն Հյուսիսային նավատորմի նավերի էսկադրայի բռնցքամարտի կրկնակի չեմպիոն է (1955, 1956), Հյուսիսային նավատորմի բռնցքամարտի առաջնության մրցանակակիր (1956)[1]։

Հովսեփ Կուրոյանը մահացել է 2017 թվականի դեկտեմբերի 1-ին Մոսկվայում

ՖիլմագրությունԽմբագրել

Նկարիչ-մուլտիպլիկատորԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 376. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4

Արտաքին հղումներԽմբագրել