Միքայել Քոթանյան

հայ լրագրող, տնտեսագետ, քաղաքական գործիչ

Միքայել Խաչիկի Քոթանյան (սեպտեմբերի 1, 1927(1927-09-01), Իրինդ, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 27, 1999(1999-10-27), Երևան, Հայաստան), տնտեսագետ։ Տնտեսագիտական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1978), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1986), թղթակից անդամ (1977)[1], Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական հարձակման զոհերից։

Միքայել Քոթանյան
Ծնվել էսեպտեմբերի 1, 1927(1927-09-01)
Իրինդ, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 27, 1999(1999-10-27) (72 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, տնտեսագետ և լրագրող
Պաշտոն(ներ)Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1950)
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր (1972), պրոֆեսոր (1978) և ակադեմիկոս (1986)
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ
 Mikayel Kotanyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1945 թվականին ավարտելով Ներքին Սասնաշենի միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1950 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1950-1951 թվականներին աշխատել է «Հայէներգոյի» գլխավոր վարչությունում որպես ֆինանսիստ։ 1951 թվականին ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրա, ապա գործուղվել ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիա՝ ուսումը շարունակելու։ 1956 թվականին պաշտպանել է թեկնածուական, 1972 թվականին՝ դոկտորական թեզերը, ստացել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան։ 1954-1958 թվականներին աշխատել է ՀԿԿ կենտկոմին կից եռամյա կուսակցական դպրոցում որպես դասախոս։ 1960-1964 թվականներին եղել է «Հայաստանի ժողովրդական տնտեսություն» ամսագրի գլխավոր խմբագիրը, 1964-1983 թվականներին՝ ՀՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բաժնի վարիչ, տնօրենի գիտական գծով տեղակալ։ 1977 թվականին ընտրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից, իսկ 1986 թվականին՝ իսկական անդամ։ 1983-1987 թվականներին եղել է ՀԿԿ կենտկոմի տնտեսագիտության բաժնի վարիչ, 1987-1999 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, 1989-1999 թվականներին` Հայաստանի տնտեսագետների միության նախագահ, 1996 թվականին՝ Մենեջմենթի միջազգային ակադեմիայի անդամ, 1985-1989 թվականներին ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի, 1999 թվականին՝ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր։

Մահ խմբագրել

Զոհվել է ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ոճրագործության ժամանակ։

Հիշատակ խմբագրել

Միքայել Քոթանյանի ողբերգական մահից հետո ՀՀ նախագահի որոշմամբ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտն անվանվել է նրա անունով։ Նրա անունով կրթաթոշակ է նշանակվել Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում։ Միքայել Քոթանյանի անվամբ է կոչվել նրա հայրենի գյուղի դպրոցը։ ԱՄՆ-ի դեսպանատան կողմից 2000 թվականի հոկտեմբերի 25-ին նրա անվամբ բացվել է Ինտերնետ համակարգչային կենտրոն Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանում։ Բացվել է «Միքայել Քոթանյան» բարեգործական հիմնադրամ։

Գործունեություն խմբագրել

Աշխատանքները վերաբերում են նյութական շահերի և նյութական շահագրգռվածության տնտեսական օրենքների, հասարակության զարգացման գործում հոգևոր արտադրության ու մտավոր գործունեության դերի մեծացման միտումների բացահայտման, շուկայական տնտեսության հիմնահարցերին[2]։

Պարգևներ խմբագրել

 
Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին ՀՀ Ազգային ժողովի շենքի բակում տեղադրված Բիբլիական Դավիթը, հեղինակ՝ Եևվանդ Քոչար

Երկեր խմբագրել

  • Նյութական շահագրգռվածությունը կոմունիզմի կառուցման ժամանակաշրջանում, Ե, 1966։
  • Գիտատեխնիկական առաջադիմությունը և նրա խթանումը, Ե., 1969:
  • Հայկական ՍՍՀ սոցիալ-տնտեսական զարգացման նպատակային կոմպլեքսային ծրագիրը, Ե., 1982:
  • Շուկայական էկոնոմիկա, Ե., 1998:
  • Экономическое стимулирование научно-технического прогресса, Е., 1975.
  • Научно-техническая революция и экономическая теория, Е., 1988[3].

Մամուլ խմբագրել

  • Հոդվածների մատենագիտություն[4]։

Գրականություն խմբագրել

  • Միքայել Քոթանյան. Կյանքի հավերժության խորհրդանիշը, Ե., 2002:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 22-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Միքայել Քոթանյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 22-ին.
  4. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.

Աղբյուրներ խմբագրել

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Խոջաբեկյան «Միքայել Խաչիկի Քոթանյան», պատմաբանասիրական հանդես №1, 1999, էջ 417-419

Արտաքին հղումներ խմբագրել