Միրոսլավ Բալկա (լեհերեն՝ Miroslaw Balka, դեկտեմբերի 16, 1958(1958-12-16)[1][2][3][…], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[4][7]), լեհ ժամանակակից քանդակագործ և ներածման արվեստի ներկայացուցիչ։ Զբաղվում է նաև նկարչությամբ, փորձարարական ֆիլմեր է նկարահանում։ Վարշավայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր է։ Ապրում և ստեղծագործում է Օտվոցկում։

Միրոսլավ Բալկա
Ծնվել էդեկտեմբերի 16, 1958(1958-12-16)[1][2][3][…] (65 տարեկան)
ԾննդավայրՎարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[4]
Քաղաքացիություն Լեհաստան[5][6]
ԿրթությունՎարշավայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունվիզուալ արտիստ, քանդակագործ, գծանկարիչ, նկարիչ, վիդեոնկարիչ և ինստալյացիոն արտիստ
Ոճաբստրակցիոնիզմ
Ժանրաբստրակցիոնիզմ
Թեմաներքանդակագործություն
Պարգևներ
Լեհաստանի վերածննդի շքանշանի սպա
 Mirosław Bałka Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Միրոսլավ Բալկան ծնվել է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում։ 1985 թվականին ավարտել է Վարշավայի գեղարվեստի ակադեմիան[8]։ 1986-ից 1989 թվականներին աշխատել է Consciousnes Neue Bieriemiennost ստեղծագործական խմբում։ 1991 թվականին, հաղթելով հայտարարված ստեղծագործական մրցույթում, արժանացել է գերմանական Կրեֆելդ քաղաքի արվեստի թանգարանի (Kunstmuseum Krefeld) մրցաթոշակին։ Բեռլինի արվեստի ակադեմիայի անդամ է։ Վարշավայի գեղարվեստի ակադեմիայում ղեկավարում է տարածական գործունեության արվեստանոց-ստուդիան։ Նրա ստեղծագործությունները ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ հեղինակավոր պատկերասրահներում ու թանգարաններում։ Հիշարժան է հատկապես 2009 թվականի հոկտեմբերի 13-ին Լոնդոնի Թեյթ մոդեռն (Tate Modern) պատկերասրահի գլխավոր՝ Turbine Hall ցուցասրահում Unilever բազմազգ ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված How It Is խորագիրը կրող ցուցահանդեսը[9][10][11], ինչպես նաև 2017 թվականին Լոձում, Միլանում, Լևերկուզենում[12] կազմակերպված հետահայաց ցուցահանդեսները՝ 30-ամյա ստեղծագործական գործունեության հատընտիր աշխատանքների ընդգրկումով (ի դեպ, միլանյան CROSSOVER ցուցահանդեսը The New York Times-ը համարել է տարվա մշակութային խոշորագույն ու կարևորագույն իրադարձություններից մեկը)[13]։

Ստեղծագործությունները խմբագրել

 
Աղբյուր, 2008. Kröller-Müller Museum, Նիդերլանդներ

Միրոսլավ Բալկայի ստեղծագործության ասպարեզները բազմաբնույթ են, բայց դրանցից հիմնականները համարվում են քանդակագործությունն ու ներդրման արվեստը (installation): Որպես քանդակագործ նա գնացել է հոր ու պապի ոտնահետքերով, որոնք շիրմաքարեր պատրաստող վարպետներ էին։ Միրոսլավի ստեղծագործությունների թեմաները գլխավորապես առնչվում են պատմական ցավալի դրվագներին, ծանր հիշողություններին, մասնավորապես՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ կապված հիշողություններին[14]։

Սկզբնական շրջանում Բալկան ստեղծել է ֆիգուրատիվ արվեստի գործեր, հետագայում անցել աբստրակտ, մոնումենտալ ձևերի։ Բոլոր դեպքերում նրա ստեղծագործությունների նյութը մնացել և մնում են մարդկային գոյության, կյանքով լեցուն մարմնի, մահվան ու քայքայման, անհատական ու կոլեկտիվ հիշողության թեմաները[15][16]; Արվեստագետն իր քանդակներում հաճախ օգտագործում է պողպատ, ցեմենտ, աղ, փրփրուն ռետին, գործվածքներ[14]։

Անհատական ցուցահանդեսներ (ընտրովի) խմբագրել

  • 2019 — Random Access Memory, White Cube, Լոնդոն[17]
  • 2017 — DIE SPUREN, Museum Morsbroich, Լևերկուզեն[18]
  • 2017 — CROSSOVER/S, Pirelli Hangar Bicocca, Միլան[19]
  • 2015 — NERW. KONSTRUKCJA, MS1 արվեստի թանգարան, Лодзь[20]
  • 2014 — DIE TRAUMDEUTUNG 75,32m AMSL, Freud Museum, Լոնդոն[21]
  • 2014 — Fragment, Galeria Labirynt, Լյուբլին[22]
  • 2013 — Fragment, Centre for Contemporary Art / Vinzavod, Moskwa[22]
  • 2011 — Fragment, Akademie der Künste, Բեռլին և Վարշավայի ժամանակակից արվեստի կենտրոն[22]
  • 2010 — ctrl, Monasterio San Domingo de Silos / Museo Reina Sofia, Մադրիդ[23]
  • 2010 — Wir Sehen Dich, Kunsthalle, Կարլսռուե[24]
  • 2009 — Topography, Modern Art Oxford, Օքսֆորդ[25]
  • 2009 — How It Is, Turbine Hall, Unilever Series, Tate Modern, Լոնդոն[25]
  • 2007 — Cruzamento, Museo de Arte Moderna, Ռիո դե Ժանեյրո[26]
  • 2006 — Lichtzwang, Kunstsammlung Nordrhein Westfalen K21, Դյուսելդորֆ[27]
  • 2004 — Bon voyage, Musée d'Art Moderne at Contemporain, Ստրասբուրգ[28]
  • 2001 — Around 21˚15'00"E 52˚06'17"N +GO-GO (1985—2001), SMAK, Գենտ[29] oraz Zachęta, Warszawa[30]
  • 2000 — Between meals, The National Museum of Art, Օսակա
  • 1997 — Selection, Museet for Samtidskunst, Осло[31]
  • 1995 — Dawn, Tate Britain, Լոնդոն[32]
  • 1994 — 37.1, The Lannan Foundation, Լոս Անջելես[33]
  • 1994 — Laadplatform + 7 werken (Die Rampe), Van Abbemuseum, Էյնդհովեն[34]
  • 1994 — Rampa, արվեստի թանգարան, Լոձ[34]
  • 1992 — 36,6, The Renaissance Society, Չիկագո[35]

Պարգևներ խմբագրել

  • Բեմադրող արվեստագետների և կոմպոզիտորների միության 100-ամյակի մրցանակ (2018)[36]
  • Լեհական ռադիոյի երրորդ ալիքի ադամանդ (լեհ.՝ Diament Trójki) (2017)[37]
  • Մարիա և Լուկաշ Հիրշովիչների մրցանակ (2016)[38]
  • Լեհաստանի Վերածննդի շքանշանի ասպետի սպայական խաչ (2014)[39]
  • Լեհական տնտեսության պատվո մարգարիտ (լեհ.՝ Perła Honorowa Polskiej Gospodarki) «Մշակույթ» անվանակարգում (2013)[40]
  • Մազովյան վոևոդության Կիպրիան Կամիլ Նորվիդի անվան մրցանակ (2012)
  • Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարի ամենամյա մրցանակ (2009)[41]
  • Լեհաստանի արտաքին գործերի նախարարության դիպլոմ՝ աշխարհում Լեհաստանի առաջադիմության գործում ներդրած ակնառու ավանդի համար (2009)[42]
  • Paszport Polityki (լեհական Polityka ամենշաբաթյա հանդեսի հեղինակավոր ամենամյա մրցանակ) (1995)
  • Miesa van der Rohe մրցաթոշակ (1991)

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Miroslaw Balka: Wir sehen dich, Staatliche Kunsthalle Karlsruhe, Julian Heynen, Regine Heß, Verlag f. mod. Kunst; Auflage: 1 (1. Juni 2010) (englisch), ISBN 978-38698-4112-0
  • Miroslaw Balka: Topography von Suzanne Cotter, Modern Art Oxford (englisch) 2009
  • Displacements: Miroslaw Balka Doris Salcedo Rachel Whiteread (englisch) ISBN 978-18952-3552-4
  • Lichtzwang von Julian Heynen und Miroslaw Balka, K21 Snoeck Verlag; (deutsch), 2006

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 Stonard J. Balka, Miroslaw // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T096690
  4. 4,0 4,1 4,2 Artists + Artworks
  5. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  6. https://rkd.nl/nl/explore/artists/399024
  7. Sylwetka na stronie culture.pl
  8. 'The Shadow of Life's Mechanisms: A Conversation with Miroslaw Balka', Sculpture magazine, November 2004.
  9. «BBC News: Polish artist chosen to fill Tate». BBC. 2009 թ․ հունվարի 29. Վերցված է 2009 թ․ հունվարի 29-ին.
  10. Tate Modern website. 'The Unilever Series: Miroslaw Balka' Արխիվացված 2011-01-06 Wayback Machine. Retrieved 17 January 2010.
  11. Lewis, Rebecca. 'Miroslaw Balka, How it is', this is tomorrow, 18 November 2009. Retrieved 17 January 2010.
  12. |tytuł = Mirosław Bałka: Nerw. Konstrukcja - Muzeum Sztuki w Łodzi |data dostępu = 2016-03-24 |opublikowany = msl.org.pl |url = http://msl.org.pl/pl/wystawy/archiwalne/miroslaw-balka-nerw-konstrukcja.html}}(չաշխատող հղում)
  13. |autor = Roberta Smith, Holland Cotter, Jason Farago |tytuł = The Best Art of 2017 |czasopismo = The New York Times |data = 2017-12-06 |data dostępu = 2018-04-25 |issn = 0362-4331 |url = https://www.nytimes.com/2017/12/06/arts/design/the-best-art-of-2017.html |język = en-US}}
  14. 14,0 14,1 «Mirosław Bałka | Artist | Culture.pl». Culture.pl (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
  15. «Miroslaw Balka – The Art Of Darkness». Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 15-ին.
  16. Mirosław Bałka: Nerw. Konstrukcja 27.11.2015–13.03.2016, folder towarzyszący wystawie, Muzeum Sztuki w Łodzi, Łódź 2015.
  17. Andrew Dickson (2019 թ․ հունվարի 24). «Hot topic: Mirosław Bałka on putting Trump-style walls in a gallery heated to 45C» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
  18. «Vorschau: Miroslaw Balka Die Spuren» (գերմաներեն). Museum Morsbroich. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
  19. «Miroslaw Balka – Show in Milan – CROSSOVER/S» (անգլերեն). Pirelli HangarBicocca. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
  20. «Արխիվացված պատճենը». NaszeMiasto.pl. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  21. Laura Cumming (2014 թ․ մարտի 30). «Bałka: Die Traumdeutung 75,32m AMSL and 25,31m AMSL – review» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
  22. 22,0 22,1 22,2 «Արխիվացված պատճենը». Galeria Labirynt. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  23. «Miroslaw Balka cierra el ciclo de exposiciones del Reina Sofía en Silos con "ctrl"» (իսպաներեն). Revista de Arte - Logopress. 2010 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  24. | tytuł = Wir sehen dich | autor = Julian Heynen | wydawca = Staatliche Kunsthalle Karlsruhe | rok = 2010 | isbn = 9783869841120}}
  25. 25,0 25,1 Anna Ready (2010-04). «Brytyjskie wystawy Mirosława Bałki». Dwutygodnik. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
  26. «Արխիվացված պատճենը». Open Art Projects. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  27. | tytuł = Mirosław Bałka, Lichtzwang | autor = Julian Heynen | wydawca = Snoeck | miejsce = Kolonia | rok = 2006 | isbn = 978-3936859409}}
  28. | tytuł = Bon voyage | autor = Emmanuel Guigon | autor2 = Juan-Vicente Aliaga | autor3 = Stéphane Lentz | wydawca = Musées de Strasbourg | miejsce = Strasburg | rok = 2005 | isbn = 2-901833-86-1}}
  29. «Արխիվացված պատճենը» (անգլերեն). S.M.A.K. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  30. «Miroslaw Balka .Around 21°15'00E 52°06'17N + GO-GO (1985-2001)». Zachęta Narodowa Galeria Sztuki.
  31. | tytuł = Selection | wydawca = Museet for Samtidskunst | rok = 1997 | oclc = 927738521}}
  32. Frances Morris. «Art Now: Miroslaw Balka: Dawn – Exhibition at Tate Britain» (անգլերեն). Tate. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
  33. «Արխիվացված պատճենը» (անգլերեն). Lannan Foundation. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  34. 34,0 34,1 | tytuł = Die Rampe | url = http://msl.org.pl/media/user/Czytelnia/miroslaw-balka-die-rampe-1994-pdf.pdf | wydawca = Van Abbemuseum, Eindhoven & Muzeum Sztuki, Łódź | rok = 1994 | isbn = 83-901628-0-6}}
  35. «Mirosław Bałka: 36,6» (անգլերեն). The Renaissance Society. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
  36. |autor = Stowarzyszenie Autorów ZAiKS |tytuł = Stowarzyszenie Autorów ZAiKS - Gala 100-lecia ZAiKS-u |data dostępu = 2018-04-24 |opublikowany = www.zaiks.org.pl |url = http://www.zaiks.org.pl/1465,196,gala_100-lecia_zaiks-u}}
  37. |tytuł = "Talenty Trójki 2017". Przed nami finałowa gala |czasopismo = PolskieRadio.pl |data dostępu = 2018-04-24 |url = https://www.polskieradio.pl/9/895/Artykul/1773422,Talenty-Trojki-2017-Przed-nami-finalowa-gala}}
  38. |tytuł = Nagrody im. Marii i Łukasza Hirszowiczów przyznane! - Żydowski Instytut Historyczny |data dostępu = 2019-06-04 |opublikowany = www.jhi.pl |url = http://www.jhi.pl/blog/2018-05-14-nagrody-im-marii-i-lukasza-hirszowiczow-przyznane}}(չաշխատող հղում)
  39. «Արխիվացված պատճենը». prezydent.pl. 11 listopada 2014. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 11 listopada 2014-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  40. http://www.polishmarket.com.pl/perly-honorowe/laureaci/%7Ctytuł(չաշխատող հղում) = Laureaci z poprzednich edycji  : Polish Market|opublikowany = www.polishmarket.com.pl|data dostępu = 2015-12-07}}
  41. |tytuł = MKiDN - Laureaci Dorocznej Nagrody w roku 2009 |data dostępu = 2018-04-25 |opublikowany = www.mkidn.gov.pl |url = http://www.mkidn.gov.pl/pages/strona-glowna/dziedzictwo-kulturowe/nagrody-i-wyroznienia/laureaci-dorocznej-nagrody-w-roku-2009.php |język = pl}}
  42. |tytuł = Wręczenie dyplomów za wybitne zasługi dla promocji Polski w świecie za 2009 r. |data dostępu = 2018-04-25 |opublikowany = www.msz.gov.pl |url = http://www.msz.gov.pl/pl/aktualnosci/wiadomosci/aktualnosc_39441?printMode=true |język = pl}}

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրոսլավ Բալկա» հոդվածին։