Միկրո Շարովիչ (սերբական կիրիլիցա՝ Мирко Шаровић, ), բոսնիացի սերբ քաղաքական գործիչ, 2002-2003 թվականներին Բոսնիա և Հերցեգովինայի Նախագահության սերբ անդամներից երրորդը։ 2000-2002 թվականներին` Սերբական Հանրապետության 4-րդ նախագահ և երկու անգամ եղել է Արտաքին առևտրի և տնտեսական հարաբերությունների նախարար։

Միրկո Շարովիչ
 
Կուսակցություն՝ Սերբիայի դեմոկրատական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Սերբ ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր սեպտեմբերի 16, 1956(1956-09-16) (68 տարեկան)
Ծննդավայր Ռոգատիցա, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Քաղաքացիություն  Բոսնիա և Հերցեգովինա
 
Պարգևներ

Շարովիչը 1979 թվականին ավարտել է Սարաևոյի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ 1990-ականներին Բոսնիայի պատերազմից հետո նա ընտրվել է Սերբական Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր։ 2000 թվականին նա դարձավ Սերբական Հանրապետության նախագահ՝ պաշտոնավարելով մինչև 2002 թվականը։

2002 թվականի համընդհանուր ընտրությունների ժամանակ Շարովիչն ընտրվեց որպես Բոսնիայի Նախագահության սերբ անդամ՝ պաշտոնավարելով միայն մինչև 2003 թվականը, երբ նա հրաժարական տվեց Իրաքի հետ անօրինական ռազմական առևտուր կազմակերպելուն իր մասնակցության մեղադրանքների պատճառով։ 2012-2013 թվականներին և կրկին 2015-2019 թվականներին նա եղել է արտաքին առևտրի և տնտեսական կապերի նախարար։

2019 թվականին Շարովիչը դարձավ Սերբիայի դեմոկրատական կուսակցության (SDS) նոր նախագահ։ 2022 թվականի համընդհանուր ընտրություններում նա կրկին առաջադրվել է նախագահական աթոռի համար որպես սերբ անդամ, սակայն չի ընտրվել։ Ընտրություններից հետո Շարովիչը հրաժարական տվեց SDS-ի նախագահի պաշտոնից։

Վաղ տարիք և կրթություն

խմբագրել

Շարովիչը ծնվել է 1956 թվականի սեպտեմբերի 16-ին Ռոգատիցա քաղաքում, Հարավսլավիայի կազմում գտնվող Բոսնիա և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետությունում։ Նա ավարտել է Սարաևոյի իրավաբանական ֆակուլտետը 1979 թվականին։ 1980-ականներին Շարովիչը աշխատանքի է ընդունվել Սարաևոյի շարժիչների գործարանում։

Գործունեություն

խմբագրել

Շարովիչը քաղաքականություն է մտել Բոսնիայի պատերազմից առաջ՝ որպես Նովո Սարաևոյի քաղաքապետարանի քարտուղար։ Մեկ ժամկետում նա եղել է Գործադիր խորհրդի նախագահ և Արևելյան Սարաևոյի քաղաքապետ։ Շարովիչը երկու ժամկետ եղել է Սերբական Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր։

Որպես Հանրապետության Նախագահ՝ նա 2001 թվականի մարտի 5-ին Բանյա Լուկայում ստորագրել է Պատմական Համաձայնագիրը Հարավսլավիայի ՖՀ և Սերբական Հանրապետության միջև Հատուկ զուգահեռ հարաբերությունների մասին՝ Հարավսլաիայի ՖՀ նախագահ Վոյիսլավ Կոստունիցայի հետ միասին։ Հարավսլավիայի ՖՀ ասամբլեան վավերացրել է ստորագրված համաձայնագիրը 2001 թվականի մայիսի 10-ին։ 2002 թվականի հոկտեմբերի 28-ից մինչև 2003 թվականի ապրիլի 2-ը Շարովիչը եղել է Բոսնիա և Հերցեգովինայի Նախագահության 3-րդ սերբ անդամը։ Նա նախագահի պաշտոնից հրաժարական տվեց 2003 թվականի ապրիլի 2-ին՝ Իրաքի հետ անօրինական ռազմական առևտուր կազմակերպելուն իր մասնակցության մեղադրանքների պատճառով[2]։

Շարովիչը երկու անգամ եղել է Բոսնիա և Հերցեգովինայի Նախարարների խորհրդում Արտաքին առևտրի և տնտեսական հարաբերությունների նախարար։ 2019 թվականի հունիսի 30-ին նա դարձավ Սերբական դեմոկրատական կուսակցության (SDS) նոր նախագահ՝ հաջորդելով Վուկոտա Գովեդարիչային[3]։ Լինելով Սերբական Հանրապետության գլխավոր ընդդիմադիր կուսակցության՝ SDS-ի նախագահ՝ Շարովիչը եղել է բոսնիացի սերբերի առաջնորդ և ներկայիս Բոսնիայի նախագահության անդամ Միլորադ Դոդիկի կատաղի հակառակորդն ու քննադատը՝ բազմաթիվ առիթներով բախվելով նրա հետ[4]։

2022 թվականի հունիսի 23-ին Շարովիչը հայտարարեց իր թեկնածությունը Բոսնիայի համընդհանուր ընտրություններում՝ կրկին առաջադրվելով Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության երեք հոգուց բաղկացած անդամի համար, որը ներկայացնում է սերբերին[5]։ Այնուամենայնիվ, 2022 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած համընդհանուր ընտրություններում նա չընտրվեց՝ հավաքելով ձայների 35,45%-ը, իսկ Անկախ սոցիալ-դեմոկրատների դաշինքի թեկնածու Ժելկա Ցվիյանովիչը ընտրվեց ձայների 51,65%-ով[6]։ Իր պարտությունից և ընտրություններում նույնպես SDS-ի վատ ցուցադրությունից հետո Շարովիչը հայտարարեց կուսակցության նախագահի պաշտոնից իր հրաժարականի մասին 2022 թվականի նոյեմբերին[7]։

Անձնական կյանք

խմբագրել

Միրկոն ամուսնացած է Ստոյանկա Շարովիչի հետ և միասին ունեն երկու երեխա։ Նրանք ապրում են Արևելյան Սարաևոյում[8]։

Շքանշաններ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.rtrs.tv/vijesti/vijest.php?id=53399
  2. In Bed With Iraq?, Time, 19 September 2002
  3. A.D. (2019 թ․ հունիսի 30). «Mirko Šarović novi predsjednik SDS-a» (Bosnian). Klix.ba. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. G.M. (2021 թ․ դեկտեմբերի 9). «Šarović o sutrašnjoj sjednici NSRS-a: Srljamo grlom u jagode, nisu svjesni opasnosti u koju nas vode» (բոսնիերեն). Klix.ba. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 9-ին.
  5. E.Ć. (2022 թ․ հունիսի 23). «Mirko Šarović je kandidat SDS-a za člana Predsjedništva BiH» (բոսնիերեն). avaz.ba. Վերցված է 2022 թ․ հունիսի 23-ին.
  6. D.Be. (2022 թ․ հոկտեմբերի 23). «Bećirović dobio 116 hiljada glasova više od Izetbegovića, a Cvijanović sama više od svojih protukandidata skupa» (բոսնիերեն). Klix.ba. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 23-ին.
  7. S.S. (2022 թ․ նոյեմբերի 3). «Mirko Šarović i kompletno rukovodstvo SDS-a podnijeli ostavke u stranci» [Միրկո Շարովիչը և Սերբիայի դեմոկրատական կուսակցության ողջ ղեկավարությունը դուրս եկան կուսակցությունից] (բոսնիերեն). Dnevni avaz. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 3-ին.
  8. «Mirko Šarović». imovinapoliticara.cin.ba (բոսնիերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել