Սերբական Հանրապետության ժողովրդական սկուպշչինա

Սերբական Հանրապետության ժողովրդական սկուպշչինա (սերբ.՝ Народна скупштина), բարձրագույն օրենսդիր և սահմանադրական մարմին Սերբական Հանրապետությունում։ Սկուպշչինան բաղկացած է 83 պատգամավորներից, իսկ խորհրդարանական մեծամասնությունը կազմում են Անկախ սոցիալ-դեմոկրատների միության, Ժողովրդավարական ժողովրդական միության և Սոցիալիստական կուսակցության պատգամավորները։

Սերբական Հանրապետության ժողովրդական սկուպշչինա
սերբական կիրիլիցա՝ Народна скупштина Републике Српске
Տեսակ
Տեսակմիապալատ խորհրդարան
Պատմություն
Նստատեղեր83
narodnaskupstinars.net(սերբ.)(անգլ.)

Պատմություն խմբագրել

Ժողովրդական սկուպշչինան հիմնադրվել է 1991 թվականի հոկտեմբերի 24-ին, որպես Բոսնիայում և Հերցեգովինայում սերբ ժողովրդի սկուպշչինա[1]։ Պատերազմի ավարտից հետո և Դետոյնի համաձայնագրի ստորագրումից հետո Ժողովրդական սկուպշչինան իր վրա վերցրեց համապատասխան բարեփոխումների և վերակառուցման անցկացման պատասխանատվությունը։ Մինչև 2002 թվական Ժողովրդական սկուպշչինայի պատգամավորները ընտրվել են երկու տարի ժամկետով։ 2002 թվականից հետո օրենսդրության համապատասխան փոփոխություններից նրանց սկսեցին ընտրել չորս տարի ժամկետով։

2002 թվականին ստեղծվել է Ժողովրդական սկուպշչինայի վերին պալատը՝ Ժողովուրդների պալատ[2]։ Սկուպշչինայի կազմում կան 28 պատգամավորներ, որոնք ընտրվում են սկուպշչինայի պատգամավորների և համայնքների կողմից ազգային սկզբունքով՝ 8 ներկայացուցիչներ բոսնիացիներից, սերբերից և խորվաթներից և 4 պատգամավորներ մյուս ազգային փոքրամասնություններից։ Ժողովուրդների պալատը կարող է վետո դնել ցանկացած օրենք, որը ընդունվել է Ժողովրդական սկուպշչինայի կողմից, եթե գտնում է, որ այն սպառնում է համայնքներից մեկի կենսական շահերին[3]։

Ժողովրդական սկուպշչինայի գումարումներ խմբագրել

Ժողովրդական սկուպշչինան աշխատել է ութ գումարումների նիստերում.

  • 1-ին գումարման նիստ (1991 հոկտեմբերի 24 մինչև 1996 թվականի սեպտեմբերի 14),
  • 2-րդ գումարման նիստ (1996 թվականի հոկտեմբերի 19 27 դեկտեմբերի 1997)
  • 3-րդ գումարման նիստ (1997 թվականի դեկտեմբերի 27-ից 1998 թվականի 19 հոկտեմբեր)
  • 4-րդ գումարման նիստ (1998 թվականի հոկտեմբերի 19-ից, 2000 թվականի դեկտեմբերի 16)
  • 5-րդ գումարման նիստ (2000 թվականի դեկտեմբերի 16 մինչև 2002 թվականի նոյեմբերի 28)
  • 6-րդ գումարման նիստ (2002 թվականի նոյեմբերի 28 մինչև 2006 թվականի նոյեմբերի 9)
  • 7-րդ գումարման նիստ (2006 թվականի նոյեմբերի 9-ից մինչև 2010 նոյեմբեր)
  • 8-րդ գումարման նիստ (2010-ի նոյեմբերի 15-ից մինչև 2014 թվականի նոյեմբերի 24)
  • 9-րդ գումարման նիստ (2014 թվականի նոյեմբերի 24-ից մինչ հիմա)

ժողովրդական սկուպշչինայի խոսնակների ցանկ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. РЕПУБЛИКА СРПСКА — РТРС
  2. Энгельгардт Г. Н. Республика Сербская в Боснии и Герцеговине. Возникновение и эволюция (1990—2006 гг.). Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 206. Режим доступа: http://www.inslav.ru/sobytiya/zashhity-dissertaczij/2216-2015-engelgardt
  3. Энгельгардт Г. Н. Республика Сербская в Боснии и Герцеговине. Возникновение и эволюция (1990—2006 гг.). Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 223. Режим доступа: http://www.inslav.ru/sobytiya/zashhity-dissertaczij/2216-2015-engelgardt

Արտաքին հղումներ խմբագրել

  • «20-летие создания Народной скупщины» (սերբերեն). РТРС. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)