Բոսնիա և Հերցեգովինայի նախագահություն

կազմակերպություն

Բոսնիա և Հերցեգովինայի նախագահություն (բոս․՝  և խորվ.՝ Predsjedništvo Bosne i Hercegovine, սերբ.՝ Предсједништво Босне и Херцеговине), Բոսնիա և Հերցեգովինայի գործադիր իշխանության բարձրագույն կոլեկտիվ մարմին, հավասարազոր է երկրի ղեկավարի պաշտոնին։

Նախագահության շենքը Սարաևոյի կենտրոնում

ԿազմԽմբագրել

Համաձայն Սահմանադրության 5-րդ գլխի` նախաահությունը բաղկացած է երեք անդամներից, որոնք միաժամանակ ընտրվում են չորս տարին մեկ (մինչև 2000 թվականը` երկու տարին մեկ) հետևյալ կազմով.

Նախագահության նախագահԽմբագրել

Նախագահությունը ղեկավարում է նախագահը, որն ընտրություններից հետո ամենից շատ հավաքած ձայներով դառնում է նախագահության անդամ. և պաշտոնը ութ ամիսը մեկ փոխանցվում է մյուս անդամներից մեկին, ինչի շնորհիվ ապահովվում է ազգային հավասարությունը (փոփոխության կարգը հաստատվել է 1998 թվականին)։

ԼիազորություններԽմբագրել

Նախագահության լիազորություններից են.

  • Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին քաղաքականության իրականացում
  • Դեսպանների և միջազգային այլ ներկայացուցիչների նշանակում (երկու երրորդից ոչ շատ ներկայացուցիչներ է նշանակում Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնությունը)
  • Ներկայացուցչական գործառույթի իրականացում
  • Բոսնիա և Հերցեգովինայի խորհրդարանում տարեկան բյուջեի ներկայացում (Բոսնիա և Հերցեգովինայի նախարարաների խորհրդի ցուցումով)։

Որոշումների ընդունում և վետոյի իրավունքի կիրառումԽմբագրել

Նախագահության որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ, սակայն ամեն անդամ ունի վետոյի իրավունք, որի համար նա պարտավոր է եռօրյա ժամկետում վիճելի հարցի շուրջ իր կարծիքը հայտնել իրեն ներկայացրած հանրապետության խորհրդարանում` ստանալով պատգամավորների 2/3-ի աջակցությունը[1]։

Գերագույն նախագահի վերահսկողությունԽմբագրել

Բոսնիա և Հերցեգովինայի գերագույն նախագահը (անգլ.՝ High Representative for Bosnia and Herzegovina) ապահովում է Դեյթոնյան համաձայնագրի պահանջների կատարումը, որի լիազորությունները մշակվել են 1997-1998 թվականներին Հաշտության պայմանագրի կատարման խորհրդի կողմից (անգլ.՝ Peace Implementation Council): Նախագահն իրավունք ունի պաշտոնանկ անելու Բոսնիա և Հերցեգովինայի ցանկացած պաշտոնյայի` ներառյալ նախագահության անդամի, եթե վերջինս կիրկանացնի պայմանագրին հակասող գործողություններ[2]։ Գերագույն նախագահները բամիցս օգտվել են այս իրավունքից։ Այդ դեպքում առաջացած թափուր պաշտոնը համալրվում է այն անձանցով, որոնց ընտրել է Բոսնիա և Հերցեգովինայի Խորհրդարանական միությունը։

Այսպես, 2001 թվականի մարտի 7-ին պաշտոնից հեռացվել է խորվաթ Անտե Ելավիչը, որին փոխարինել է Յոզո Կրիժանովիչը։ 2005 թվականի մայիսի 9-ին դադարեցվել են խորվաթ Դրագան Չովիչի լիազորությունները, որին փոխարինել է Միրո Իվո Յովիչը։ Սերբ Միրկո Շարովիչը 2003 թվականի ապրիլի 2-ին հրաժարական է ներկայացրել, երբ նախագահության նախագահը նրան մեղադրել է Իրաքի նկատմամբ զենքի էմբարգոյի խախտմանը մասնակից լինելու կասկածանքով։

Նախագահության անդամների ցանկԽմբագրել

Նախագահության բոսնիացի անդամներԽմբագրել

# Դիմանկար Անուն Լիազորությունների սկիզբ Լիազորությունների վերջ Կուսակցություն Ընտրություններ
Б1   Ալիա Իզետբեգովիչ
(1925—2003)
բոս․՝ Alija Izetbegović
հոկտեմբերի 5, 1996 հոկտեմբերի 13, 1998 Ժողովրդավարական գործողության կուսակցություն 1996,
730,592 ձայն
(31,6 %)
հոկտեմբերի 10, 1998 հոկտեմբերի 14, 2000[3] 1998,
511,541 ձայն
(30,4 %)
Б2   Հալիդ Գանյաց
(1958—)
բոս․՝ Halid Genjac
հոկտեմբերի 14, 2000 հունվարի 30, 2001[4] [5]
Б3   Բերիզ Բելկիչ
(1946—)
բոս․՝ Beriz Belkić
հունվարի 30, 2001 հոկտեմբերի 28, 2002 Բոսնիա և Հերցեգովինայի համար [5]
Б4   Սուլեյման Տիխիչ
(1951—2014)
բոս․՝ Sulejman Tihić
հոկտեմբերի 28, 2002 նոյեմբերի 6, 2006 Ժողովրդավարական գործողություն կուսակցություն 2002,
192,661 ձայն
(15,9 %)
Б5   Հարիս Սիլայջիչ
(1945—)
բոս․՝ Haris Silajdžić
նոյեմբերի 6, 2006 նոյեմբերի 11, 2010 Բոսնիա և Հերցեգովինայի համար 2006,
350,520 ձայն
(62,8 %)
Б6   Բակիր Իզետբեգովիչ
(1956—)
բոս․՝ Bakir Izetbegović
նոյեմբերի 10, 2010 նոյեմբերի 17, 2014 Ժողովրդավարական գործողություն կուսակցություն 2010,
162,831 ձայն
(34,86 %)
նոյեմբերի 17, 2014 գործող 2014
247,235 ձայն
(32.87 %)

Նախագահության անդամներ սերբերիցԽմբագրել

# Դիմանկար Անուն Լիազորության սկիզբ Լիազորության ավարտ Կուսակցություն Ընտրություններ
С1   Մոմչիլո Կրաիշնիկ
(1945—)
սերբ.՝ Момчило Крајишник
հոկտեմբերի 5, 1996 հոկտեմբերի 13, 1998 Սերբիայի դեմոկրատական կուսակցություն 1996,
690,646 ձայն
(29,9 %)
С2   Ժիվկո Ռադիշիչ
(1937—)
սերբ.՝ Живко Радишић
հոկտեմբերի 13, 1998 հոկտեմբերի 28, 2002 Բոսնիա Հերցեգովինայի սոցիալիստական կուսակցություն 1998,
359,937 ձայն
(21,4 %)
С3   Միրկո Շարովիչ
(1956—)
սերբ.՝ Мирко Шаровић
հոկտեմբերի 28, 2002 ապրիլի 2, 2003[6] Սերբիայի դեմոկրատական կուսակցություն 2002,
180,212 ձայն
(14,9 %)
С4   Բորիսլավ Պարավաց
(1943—)
սերբ.՝ Борислав Паравац
ապրիլի 2, 2003 հունիսի 11, 2006 [5]
С5   Նեբոյշա Ռադմանովիչ
(1949—)
սերբ.՝ Небојша Радмановић
նոյեմբերի 11, 2006 նոյեմբերի 10, 2010 Անկախ սոցիալ-դեմոկրատների միություն 2006,
287,675 ձայն
(53,3 %)
հոկտեմբերի 11, 2010 նոյեմբերի 17, 2014 2010,
295,629 ձայն
(48,92 %)
С6   Մլադեն Իվանիչ
(1958—)
սերբ.՝ Младен Иванић
նոյեմբերի 17, 2014 գործող Դեմոկրատական առաջընթացի կուսակցություն 2014,
318,196 ձայն
(48,71 %)

Նախագահության անդամներ խորվաթներիցԽմբագրել

# Դիմանկար Անուն Լիազորության սկիզբ Լիազորության վերջ Կուսակցություն Ընտրություններ
Х1   Կրեշիմիր Զուբակ
(1947—)
խորվ.՝ Krešimir Zubak
հոկտեմբերի 10, 1996 հոկտեմբերի 13, 1998 Բոսնիա և Հերցեգովինայի խորվաթական դեմոկրատական միություն 1996,
330,477 ձայն
(14,3 %)
Х2   Անտե Ելավիչ
(1963—)
խորվ.՝ Ante Jelavić
հոկտեմբերի 13, 1998 մարտի 7, 2001[7] 1998,
189,438 ձայն
(11,3 %)
Х3   Յոզո Կրիժանովիչ
(1944—2009)
խորվ.՝ Jozo Križanović
մարտի 7, 2001 հոկտեմբերի 5, 2002 Բոսնիա և Հերցեգովինայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն [5]
Х4   Դրագան Չովիչ
(1956—)
խորվ.՝ Dragan Čović
հոկտեմբերի 5, 2002 մայիսի 9, 2005[8] Բոսնիա և Հերցեգովինայի խորվաթական դեմոկրատական միություն 2002,
114,606 ձայն
(9,5 %)
Х5   Միրո Իվո Յովիչ
(1950—)
խորվ.՝ Ivo Miro Jović
մայիսի 9, 2005 նոյեմբերի 6, 2006 [5]
Х6   Ժելկո Կոմշիչ
(1964—)
խորվ.՝ Željko Komšić
նոյեմբերի 6, 2006 նոյեմբերի 10, 2010 Բոսնիա և Հերցեգովինայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն 2006,
116,062 ձայն
(40,0 %)
անկախ[9]
նոյեմբերի 10, 2010 նոյեմբերի 17, 2014 2010,
337,065 ձայն
(60,61 %)
Բոսնիա Հերցեգովինայի դեմոկրատական ճակատ[10]
Х7   Դրագան Չովիչ
(1956—)
խորվ.՝ Dragan Čović
նոյեմբերի 17, 2014 գործող Բոսնիա և Հերցեգովինայի խորվաթական դեմոկրատական միություն 2014,
128,053 ձայն
(52,2 %)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Энгельгардт Г.Н. Республика Сербская в Боснии и Герцеговине. Возникновение и эволюция (1990–2006 гг.). Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. - М., 2015. - С. 121 - 132. Режим доступа: http://www.inslav.ru/sobytiya/zashhity-dissertaczij/2216- 2015-engelgardt
  2. Энгельгардт Г. Н. Республика Сербская в Боснии и Герцеговине. Возникновение и эволюция (1990—2006 гг.). Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 145—146. Режим доступа: http://www.inslav.ru/sobytiya/zashhity-dissertaczij/2216-2015-engelgardt
  3. Подал в отставку.
  4. Подал в отставку по состоянию здоровья.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Избран Парламентской ассамблеей Боснии и Герцеговины на образовавшуюся вакансию члена Президентства.
  6. Подал в отставку под угрозой отстранения с поста решением Верховного представителя по Боснии и Герцеговине Джереми Джона Дарэма Эшдауна, барона Эшдаун, обвинившего его в причастности к нарушениям оружейного эмбарго в отношении Ирака.
  7. Отстранён с поста решением Верховного представителя по Боснии и Герцеговине Вольфганга Петрича.
  8. Отстранён с поста решением Верховного представителя по Боснии и Герцеговине Джереми Джона Дарэма Эшдауна, барона Эшдаун.
  9. В июле 2012 года Желько Комшич вышел из Социал-демократической партии Боснии и Герцеговины.
  10. Демократический фронт был основан 2013 года Желько Комшичем.

Արտաքին հղումներԽմբագրել