Միրզաղա (Միրզա) Աբդուլջաբբար օղլի Բաբաև (ադրբ.՝ Mirzəağa (Mirzə) Əbdülcabbar oğlu Babayev, հուլիսի 16, 1913(1913-07-16), Mashtagha, Բաքվի գավառ, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 13, 2003(2003-01-13)[1], Բաքու, Ադրբեջան), խորհրդային ադրբեջանցի էստրադային երգիչ և դերասան, Ադրբեջանական ԽՍՀ-ի վաստակավոր արտիստ (1956), Ադրբեջանի ժողովրդական արտիստ (1992), «Փառք» շքանշանի դափնեկիր (2002)[2][3]:

Միրզա Բաբաև
Բնօրինակ անունադրբ.՝ Mirzə Əbdülcabbar oğlu Babayev
Ծնվել էհուլիսի 16, 1913(1913-07-16)
Mashtagha, Բաքվի գավառ, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն,  Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն,  ԽՍՀՄ և  Ադրբեջան
Մահացել էհունվարի 13, 2003(2003-01-13)[1] (89 տարեկան)
Բաքու, Ադրբեջան
ԳերեզմանՊատվո հուղարկավորության պուրակ և II Alley of Honor
Մասնագիտությունդերասան և երգիչ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ
ԿրթությունԱրդբեջանի պետական նավթային ակադեմիա (1939) և Բաքվի երաժշտական ակադեմիա (1953)
Պարգևներ
«Փառքի» շքանշան
Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ և Ադրբեջանի ժողովրդական արտիստ
 Mirza Babayev Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Միրզա Բաբաևի հուշատախտակ (Բաքու)

Ադրբեջանական էստրադային երաժշտության հիմնադիրներից մեկը՝ Միրզա Բաբաևը, ծնվել է 1913 թվականի հուլիսի 16-ին Բաքվում։ Բարձրագույն կրթությունն ստացել է Մ. Ազիզբեկովի անվան Արդյունաբերական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետում։ Միրզա Բաբաևը Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում բազմաթիվ շենքերի և թանգարանների նախագծերի հեղինակն է[4]։

Միրզա Բաբաևը 1940-ական թվականների սկզբին՝ պատերազմից վերադառնալուց հետո, սկսեց իր երգչային կարիերան՝ կոմպոզիտոր Թոֆիկ Կուլիևի ղեկավարած ջազ նվագախմբում։ 1948 թվականին ընդունվել է Ադրբեջանի պետական կոնսերվատորիա՝ հայտնի երգիչ Բյուլ-բյուլի դասարան և այն ավարտել է վոկալի մասնագետի որակավորմամբ[5]։

Միրզա Բաբաևը նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմերում։ Տարիներ շարունակ աշխատել է Ադրբեջանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբում։

Մահացել է 2003 թվականի հունվարի 13-ին՝ 89 տարեկանում։

Պարգևներ խմբագրել

1956 թվականին արժանացել է «Ադրբեջանի ԽՍՀ վաստակավոր արտիստ», 1992 թվականի մարտի 4-ին՝ Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչման։ Երկու անգամ պարգևատրվել է «Հումայ» մրցանակով։

Կինոարվեստում խմբագրել

Դերերը կինոյում խմբագրել

  • 1975- Խնձորը որպես խնձորի,
  • 1960- Այգյուն,
  • 2002- Բաժանումը ծովն է,
  • 1985- Փեսանի առևանգումը,
  • 1982- Դժվար ճանապարհներ,
  • 1963- Ռոմեոն իմ հարևանն է,
  • 1964- Ուլդուզ,
  • 1981- Ուզեյիրի կյանքը;

Տեսագրություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
  2. ЧАРУЮЩИЙ ШАНСОН
  3. Мирза Абдулджаббар оглы Бабаев
  4. Бабаев Мирза - Ага Абдул - Джаббар оглу (Мирза Бабаев) - архитектор, артист, музыкант
  5. Бабаев Э. (-2009. - 20 июня). «ЧАРУЮЩИЙ ШАНСОН» (ռուսերեն). Зеркало.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրզա Բաբաև» հոդվածին։