Միշիկ Ղազարյան

հայ ֆիզիկոս
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Միշիկ Հայրազատի Ղազարյան (Միքայել Ղազարյան, փետրվարի 28, 1948(1948-02-28), Հրազդան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 6, 2020(2020-04-06)[1][2], Մոսկվա, Ռուսաստան[3]), հայ ֆիզիկոս։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր (2003): ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի արտասահմանյան անդամ։

Միշիկ Ղազարյան
ռուս.՝ Мишик Айразатович Казарян
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 28, 1948(1948-02-28)
ԾննդավայրՀրազդան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 6, 2020(2020-04-06)[1][2] (72 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան[3]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և գիտությունների դոկտոր
Մասնագիտությունֆիզիկոս
ԱշխատավայրՊ․ Ն․ Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտ
ԱմուսինԱրփիկ Հասրաթյան
Ծնողներհայր՝ Հայրազատ Ղազարյան, մայրը՝ Վանուհի Ղազարյան
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ պետական մրցանակ
 Kazaryan Mishik Վիքիպահեստում

Աշխատանքները վերաբերում են գազային լազերների ֆիզիկային, քվանտային օպտիկային, լազերային միկրոսկոպիային, տեխնիկային ու դրա կիրառությանը բժշկության և կենսաբանության մեջ, օպտիկական ու լազերային սարքաշինությանը։ Մասնակցել է մետաղի գոլորշիներով աշխատող իմպուլսային լազերների ու դրանց հիման վրա գործող պայծառության ուժեղացուցիչներով օպտիկական համակարգերի ֆիզիկական հիմունքների մշակման, ստեղծման ու հետազոտման աշխատանքներին։

Մանկությունը խմբագրել

Միշիկ Ղազարյանը ծնվել է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Ներքին Ախտա գյուղում (այժմ՝ ք. Հրազդան), 1948 թվականի փետրվարի 28-ին, բժիշկների ընտանիքում։ Հայրը՝ Հայրազատ Ղազարյանը, ղեկավարել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության Հրազդանի շրջանի առբաժինը, մայրը՝ Վանունին, եղել է Հրազդան քաղաքի գինեկոլոգը։ Մի քանի տարի անց ծնողները տեղափոխվել են Երևան։ Միշիկը հաճախել է Երևանի Շևչենկոյի անվան № 42 դպրոցը և արդեն միջին դասարաններում աչքի է ընկել ֆիզիկայի և մաթեմատիկայի նկատմամբ իր հակումներով։ Միշիկ Ղազարյանը մեծացել է բժշկական գրականության միջավայրում, սակայն նրանց տանը կային նաև ճշգրիտ գիտությանը նվիրված գրքեր, որոնցով հետաքրքրվում էր հայրը։ Բարձր դասարաններում Միշիկը հրապուրվեց այդ գրականությամբ և հոգու խորքում երազում էր ապագայում զբաղվել նավաշինությամբ կամ ինքնաթիռաշինությամբ, աչքի առաջ ունենալով МИГ ինքնաթիռների կատարելությունը։

Կրթություն խմբագրել

Միշիկը երազում էր սովորել այդ տարիների լավագույն կրթական օջախ համարվող Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական համալսարանում։ Ծնողների հավանությամբ Միշիկ Ղազարյանը որոշեց ընդունվել հենց այդ համալսարանը։ Նա իր ընկերոջ՝ Գագիկ Գրիգորյանի հետ միասին մասնակցեցին քննություններին և հենց առաջին իսկ տարին ընդունվեցին հռչակավոր այդ բուհը։

Միշիկ Ղազարյանը 1970 թվականին ավարտեց Մոսկվայի ֆիզիկատեխնիկական համալսարանը, օպտիկա և սպեկտրոսկոպիա մասնագիտությամբ։ Հետագայում նրան երաշխավորեցին՝ շարունակել կրթույթունը ասպիրանտուրայում[4]։

Միշիկ Ղազարյանը ընդունվեց ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Լեբեդևի անվան Ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան, որտեղ այդ տարիներին աշխատում էին հինգ Նոբելյան մրցանակակիրներ։ Նա բավական սերտորեն շփվում էր իր նախկին դասախոսներ՝ Ենիկոլոպովի, Սեմյոնովի և Չախմախչևի հետ, որոնց ազդեցությամբ էլ Ղազարյանը ուշադրությունը առավել սևեռեց քիմիական ֆիզիկայի վրա։ Ասպիրանտուրա ընդունվելուց անմիջապես հետո Ղազարյանը նույն ինստիտուտում աշխատելու առաջարկ ստացավ, որը մեծ պատիվ էր երիտասարդ գիտնականի համար։

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

Միշիկ Ղազարյանը սկսել է աշխատել ֆիզմաթ գիտությունների թեկնածու Պետրաշի գիտական ղեկավարության ներքո՝ աշխատանքներ իրականացնելով թեկնածուական ատենախոսության ուղղությամբ, որն էլ հաջողությամբ պաշտպանեց 1975 թվականին «Լազերների իմպուլսները մետաղների գոլորշու վրա» (Импульсные лазеры на парах металлов) թեմայով։ Միշիկ Ղազարյանը խորամուխ եղավ լազերային միկրոսկոպիայի, միկրոմասնիկների լազերային արագացման, նանոտեխնոլոգիայի և կենսաֆիզիկայի ոլորտում։ Նա առաջիններից մեկն էր, ով հետազոտեց լազերները մետաղի գոլորշիների հիման վրա։ Տարիներն անցնում էին և Միշիկ Ղազարյանը ավելի ու ավելի էր խորամուխ լինում իր ընտրած գիտական ոլորտում։ Նրա ջանքերով լազերի և օպտիկայի համադրությամբ ստացվեցին նոր կարևոր արդյունքներ։ 1989 թվականին երկարատև գիտական աշխատանքից հետո նա պաշտպանեց դոկտորական ատենախոսությունը «Էլեկտրոնիկա, այդ թվում քվանտային էլեկտրոնիկա» թեմայով։ 2003 թվականին նրան շնորհվեց լազերային ֆիզիկայի պրոֆեսորի կոչում։ Միշիկ Ղազարյանը 1980 թվականին նա արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի՝ գիտության և տեխնոլոգիայի ոլորտում ում ներդրում ունենալու համար։ 2006 թվականին իր կատարած աշխատանքների համար Պրոխորովի անվան ինժեներական գիտությունների ակադեմիան Միշիկ Ղազարյանին պարգևատրել է Սեմյոնովի անվան մեդալով, իսկ 2007 թվականին նույն հաստատությունը պարգևատրել է նրան արդեն Ալեքսանդր Պրոխորովի անվան մեդալով։ Միշիկ Ղազարյանը աշխատել է ՌԳԱ Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտում որպես գիտական քարտուղար և առաջատար գիտաշխատող։ Նա հեղինակ է մի շարք միջազգային արտոնագրերի, 26 գրքի և ավելի քան 700 գիտական հոդվածների[5]։ Միշիկ Ղազարյանի գիտական ղեկավարությամբ շուրջ մեկ տասնյակ գիտնականներ իրենց թեկնածուական ատենախոսություններն են պաշտպանել՝ ստանալով գիտությունների թեկնածուի աստիճան։ Ղազարյանը Պրոխորովի անվան ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ էր (2005 թվական), անդամակցել է Եվրասիական ֆիզիկոսների միության համակարգող խորհրդին։ Հայ ֆիզիկոսների միության անդամ էր։ Միշիկ Ղազարյանը որպես հրավիրյալ մասնագետ դասախոսություններով հանդես է եկել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Հայաստանի, Ավստրալիայի, Իտալիայի, Թայվանի և այլ երկրների ֆիզիկոսների, ուսանողների համար։ Նա մշտապես պահպանել է կապը մայր հայրենիքի գիտական կազմակերպությունների հետ, մասնակցել տարատեսակ ծրագրերի և իր գիտելիքները ի սպաս դրել հայրենական գիտության զարգացմանը։ Հաշվի առնելով Միշիկ Ղազարյանի գիտական, մանկավարժական, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը՝ 2008 թվականին նա ընտրվել է ԳԱԱ արտասահմանյան անդամ։ Գնահատելով ԳԱԱ արտասահմանյան անդամ լինելու մեծ պատիվը, Միշիկ Ղազարյանը ձգտել է էլ ավելի խորացնել համագործակցությունը ՀՀ գիտակրթական կազմակերպություննների հետ[6]։ Միշիկ Ղազարյանը մեծ ուշադրություն է դարձրել գիտության մասսայականացմանը։ Նա գիտական խորհրդատու էր մի քանի գիտական հանրաճանաչ ֆիլմերի, այդ թվում `« Շչելկին. Առաջին ատոմային ռումբի կնքահայր »(2019)] ՝ նվիրված Կիրիլ Շչելկինի կյանքի ուղուն և գիտական ժառանգությանը։

Ընտանիքը խմբագրել

Միշիկ Ղազարյանը ամուսնացած էր, ուներ երկու զավակ։ Կինը համաճարակաբան, վիրուսոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արփիկ Աշոտի Հասրաթյանն էր։ Ղազարյանի դուստրը՝ Սերինե Ղազարյանը, մանկաբարձ-գինեկոլոգ է, բժշկական գիտությունների թեկնածու[7], որդին ՝ Հայրազատ Ղազարյանը վիրաբույժ է, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր[8]։

Միշիկ Ղազարյանը մահացել է COVID-19 կորոնավիրուսային վարակից, նույն ախտորոշմամբ կնոջ մահից 10 օր անց։

Միշիկ Ղազարյանի և նրա կնոջ ՝ Արփիկ Հասրաթյանի մահախոսականները հրապարակվել են «Science» ամսագրում («Ones we've lost»):

Նկարահանվել է վավերագրական ֆիլմ «Միշիկ Ղազարյան. Հետազոտողի ուղին» (2021)։

Անդամակցություն խմբագրել

  • ՌԴ ճարտարագիտական ԳԱ անդամ (2003)։

Պարգևներ խմբագրել

Գրքեր խմբագրել

Ռուսերեն.

1. Пасманик ГА, Земсков КИ, Казарян МА, Беспалов ВИ. Оптические системы с усилителями яркости. Горький: ИПН АФ СССР, 1988: 173 стр.

2. Батенин ВМ , Бучанов ВВ, Казарян МА, Климовский И, Молодых Э. Лазеры на самоограниченных переходах атомов металлов. Москва: Научная книга, 1998: 543 стр.

3. Бохан ПА, Бучанов ВВ, Закревский ДЭ, Казарян МА, Калугин ММ, Прохоров АМ, Фатеев НВ. Лазерное разделение изотопов в атомарных парах. Москва: Физматлит, 2004: 216 стр.

4. Григорьянц АГ, Казарян МА, Лябин НА. Лазеры на парах меди: конструкция, характеристики и применения. Москва: Физматлит, 2005: 312 стр.

5. Батенин ВМ , Бойченко А, Бучанов ВВ, Казарян МА, Климовский И, Молодых Э. Лазеры на самоограниченных переходах атомов металлов - 2: в 2-х томах, Том I. Москва: Физматлит, 2009: 544 стр.

6. Бохан ПА, Бучанов ВВ., Закревский ДЭ, Казарян МА, Прохоров АМ, Фатеев НВ. Оптическое и лазерно-химическое разделение изотопов в атомарных парах. Москва: Физматлит, 2010: 232 стр.

7. Казарян МА, Ломов ИВ, Шаманин ИВ. Электрофизика структурированных растворов солей в жидких полярных диэлектриках. Москва: Физматлит, 2011: 190 стр.

8. Батенин ВМ, Бохан ПА, Бучанов ВВ, Евтушенко Г, Казарян МА, Карпухин В, Климовский И, Маликов М. Лазеры на самоограниченных переходах атомов металлов - 2: в 2-х томах, Том II. Москва: Физматлит, 2011: 616 стр.

9. Казарян МА, Коновалов КБ, Косова НИ, Малиновская ТД, Манжай ВН, Нефедов РА, Самбуева ОБ, Сачков ВИ. Жидкотопливные антитурбулентные присадки / под ред. М.А.Казаряна. Томск: Издательство научно-технической литературы, 2014: 109 стр.

10. Латышенко КП, Гарелина СА, Гусев АЛ, Казарян МА. Техническая оценка зданий и сооружений: в 2-х томах, Том I. Саров: Научно-технический центр "ТАТА", 2014: 253 с.

11. Латышенко КП, Гарелина СА, Гусев АЛ, Казарян МА. Техническая оценка зданий и сооружений: в 2-х томах, Том II. Саров: Научно-технический центр "ТАТА", 2014: 299 с.

12. Гуляев ЮВ, Казарян МА, Мокрушин ЮМ, Шакин О.В. Акустооптические лазерные системы формирования телевизионных изображений. Москва: Физматлит, 2016: 240 с.

13. Евтушенко ГС, Казарян МА, Торгаев СН, Тригуб МВ, Шиянов ДВ. Скоростные усилители яркости на индуцированных переходах в парах металов. Томск: STS, 2016, 245 стр.

14. Гарелина СА, Латышенко КП, Гусев АЛ, Казарян МА. Техническая оценка зданий и сооружений (Второе издание, переработанное и дополненное): в 3-х частях, Часть 1. Химки: АГЗ МЧС России, 2016: 275 с.

15. Гарелина СА, Латышенко КП, Гусев АЛ, Казарян МА. Техническая оценка зданий и сооружений (Второе издание, переработанное и дополненное): в 3-х частях, Часть 2. Химки: АГЗ МЧС России, 2016: 311 с.

16. Гарелина СА, Латышенко КП, Гусев АЛ, Казарян МА. Техническая оценка зданий и сооружений (Второе издание, переработанное и дополненное): в 3-х частях, Часть 3. Химки: АГЗ МЧС России, 2016: 184 с.

17. Григорьянц АГ, Казарян МА, Лябин НА. Лазерная прецизионная микрообработка материалов. Москва: Физматлит, 2017: 416 стр.

18. Бохан ПА, Бучанов ВВ., Закревский ДЭ, Казарян МА, Прохоров АМ, Фатеев НВ. Оптическое и лазерно-химическое разделение изотопов в атомарных парах. Москва: Физматлит, 2-е изд., 2017: 227 стр.

19. Алекс Львов, Мишель Де Конд, А. Ю. Ставцев. Тернистый путь к летающим автомобилям. Санкт-Петербург: Нестор-История, 2017: 384 стр. (Мишель Де Конд - псевдоним М.А.Казаряна)

20. Хунда Ли, Казарян МА, Шаманин ИВ. Электроиндуцированный дрейф зарядовонейтральных кластеров в растворах. Москва: Физматлит, 2018: 208 стр.

21. Казарян АМ, Ревенко ВИ. Лазерная резка стекла. Москва: Физматлит, 2021: 136 стр.

Անգլերեն.

22. Bokhan PA, Buchanov VV, Fateev NV, Kalugin MM, Kazaryan MA, Prokhorov AM, Zakrevskii DE. Laser Isotope Separation in Atomic Vapor. Wiley-VCH, 2006: 198 pages

23. Batenin VМ, Buchanov VV, Boichenko AM, Kazaryan MA, Klimovskii II, Molodykh EI. High-brightness Metal Vapour Lasers: Volume I: Physical Fundamentals and Mathematical Models. CRC Press, 2016: 542 pages

24. Gulyaev YuV, Kazaryan MA, Mokrushnin M, Shatkin OV. Acousto-Optical Laser Systems for the Formation of Television Images. CRC Press, 2018: 284 pages

25. Grigor'yants AG, Kazaryan MA, Lyabin NA. Laser Precision Microprocessing of Materials. CRC Press, 2019: 438 pages

26. Hunda Li, Kazaryan MA, Shamanin IV. Electroinduced Drift of Neutral Charge Clusters in Salt Solutions. CRC Press, 2020: 222 pages

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://lebedev.ru/ru/main-news/news/1969-mishik-ajrazatovich-kazaryan-28-02-1948-06-04-2020.html
  2. 2,0 2,1 2,2 https://www.mk.ru/incident/2020/04/07/v-moskve-ot-pnevmonii-skonchalsya-izvestnyy-fizik-poteryavshiy-zhenu-izza-koronavirusa.html
  3. 3,0 3,1 3,2 https://www.reporter.am/russian-armenian-physicist-mishik-kazaryan-dies-in-moscow-after-hospitalization-with-covid-19-suspicion-armenian-news/
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  5. «Мишик Казарян 28.02.1948 года— 6.04.2020 года, Памяти друга, Российская академия наук». Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  6. Գիտությունների ազգային ակադեմիա
  7. «С.М.Казарян,GMS Clinics». Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  8. «А.М.Казарян,Сеченовский Университет». Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշիկ Ղազարյան» հոդվածին։