Քրիստիան-Ժակ
Քրիստիան-Ժակ (ֆր.՝ Christian-Jaque, իրական անունը` Քրիստիան Ալբերտ Ֆրանսուա Մոդե (Christian Albert François Maudet), սեպտեմբերի 4, 1904[1][2], 19th arrondissement of Paris, Փարիզ[3] - հուլիսի 8, 1994[4][1][2][…], Բուլոն Բիյանկուր), ֆրանսիացի կինոռեժիսոր և սցենարիստ։ Արժանացել է Պատվավոր Լեգեոնի շքանշանի, Մատուցած Ծառայությունների համար Ազգային շքանշանի, Արվեստների և գրականության շքանշանի և պատվավոր Սեզար մրցանակի` կինեմատոգրաֆում անցած ճանապարհի համար (1985 թ.):
Քրիստիան-Ժակ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | սեպտեմբերի 4, 1904[1][2] |
Ծննդավայր՝ | 19th arrondissement of Paris, Փարիզ[3] |
Վախճանի թիվ՝ | հուլիսի 8, 1994[4][1][2][…] (89 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Բուլոն Բիյանկուր |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ-բեմադրող և ռեժիսոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0160108 |
Կենսագրություն Խմբագրել
Քրիստիան-Ժակը ծնվել է Փարիզում, ձուլարանի տնօրեն Էդուարդ Մոդեի ընտանիքում։ Երիտասարդ տարիներին սովորել է Փարիզի Rollin քոլեջում, Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում և Դեկորատիվ արվեստների ազգային դպրոցում` ուսանելով ճարտարապետություն։ 1924 թվականից կինոյում աշխատել է որպես նկարիչ` ձևավորելով կինոազդագրեր, իսկ 1927 թվականից` Cinégraph ամսագրում աշխատել է որպես լրագրող։
1932 թվականից սկսել է հանդես գալ որպես ռեժիսոր` աշխատելով ֆրանսիական և իտալական խոշորագույն կինոգործիչների հետ։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Նկարահանել է երեք կարճամետրաժ և 59 լիամետրաժ կինոնկարներ։ Քրիստիան-Ժակին յուրահատուկ էին ռեժիսուրայի թեթև և ոչ ձանձրալի ոճը, դերասանների հետ խելամիտ աշխատանքը և սյուժեի հնարամիտ լուծումները։ Ի դեմս կատակերգու դերասան Ֆերնանդելի, Քրիստիան-Ժակը իր առաջին կատակերգությունների համար գտել էր հիանալի դերակատարի։ Դրա վառ ապացույցը հանդիսանում էր հատկապես «Ֆրանցիսկ Առաջին» (1936 թ.) կինոնկարը։ Վերջին անգամ Ֆերնանդելին նա նկարահանել է «Օրենքն օրենք է» (1958 թ.) կինոնկարում։
Քրիստիան-Ժակի «Ֆանֆան վարդակակաչ» (1952 թ.) կինոնկարը` Ժերար Ֆիլիպի և Ջինա Լոլոբրիջիդայի մասնակցությամբ, շահել է մրցանակներ Կաննի և Արևմտյան Բեռլինի կինոփառատոններում։ Իր «Բաբետան գնում է պատերազմ» (1959 թ.) կինոնկարում Քրիստիան-Ժակը կարողացել է վարպետորեն օգտագործել Բրիժիտ Բարդոյի գեղեցկությունն ու տաղանդը։ Որոշ ֆիլմերում նա նկարահանել է իր կնոջը, դերասանուհի Մարտին Քարոլին` «Լուկրեցիա Բորջիա» (1953 թ.), «Նանա» (1955 թ.), «Նատալի» (1957 թ.) և այլն։
Անձնական կյանքը Խմբագրել
Քրիստիան-Ժակը ամուսնացել է վեց անգամ.
- դերասանուհի Քրիստինա Դելին (1931 թվականից մինչ 1938 թվականը)
- դերասանուհի Սիմոնա Ռենան (1940 թվականից մինչ 1944 թվականը)
- դերասանուհի Ռենե Ֆոր (1947 թվականից մինչ 1953 թվականը)
- դերասանուհի Մարտին Քարոլ (1954 թվականից մինչ 1959 թվականը)
- Լոուրենս Կրիստոլ (1961 թվականից մինչ 1983 թվականը)
- Դենիզ Մորլոտ (1992 թվականից մինչ Քրիստիան-Ժակի մահը)
Քրիստիան-Ժակը մահացել է 1994 թվականի հուլիսի 8-ին` ինֆարկտից, Փարիզի արևմուտքում գտնվող Բուլոն-Բայանկուր համայնքում։ Հուղարկավորվել է Պեր Լաշեզ գերեզմանոցում։
Մասնակի ֆիլմագրությունը Խմբագրել
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում |
---|---|---|
1933 | Գործը լավ է գնում | Ça colle |
1936 | Մեկը լեգեոնից | Un de la légion |
1936 | Ֆրանցիսկ Առաջին | François Premier |
1937 | Ժոզետա | Josette |
1937 | Ճարպիկները 11-րդ շրջանից | Les dégourdis de la 11ème |
1937 | Մի գիշեր Վենետիկում | À Venise, une nuit |
1937 | Թագի մարգարիտները | Les perles de la couronne |
1938 | Երկաթգծի ծովահենները | Les pirates du rail |
1938 | Սենտ-Աժիլից անհետացածները | Les disparus de St. Agil |
1938 | Խռովարար Էռնեստը | Ernest le rebelle |
1939 | Դաջվածքավորված Ռաֆայելը | Raphaël le tatoué |
1940 | Մեծ ցատկ | Le grand élan |
1941 | Առաջին պարահանդեսը | Premier bal |
1941 | Ձմեռ Պապի սպանությունը | L'assassinat du Père Noël |
1942 | Ֆանտաստիկ սիմֆոնիա | La symphonie fantastique |
1943 | Անհույս ճանապարհորդություն | Voyage sans espoir |
1944 | Կարմեն | Carmen |
1945 | Թմբլիկը | Boule de suif |
1945 | Կախարդանք | Sortilèges |
1946 | Սիրո վերադարձը (Ուրվականը) | Un revenant |
1948 | Պարմի մենաստանը | La Chartreuse de Parme |
1948 | Մարդը մարդկանց | D'homme à hommes |
1949 | Սինգոալլա | Singoalla |
1950 | Կորած հուշանվերները | Souvenirs perdus |
1951 | Կապույտ մորուք | Barbe-Bleue |
1952 | Ֆանֆան վարդակակաչ | Fanfan la Tulipe |
1952 | Հիասքանչ արարածներ | Adorables créatures |
1952 | Ճակատագրեր | Destinées |
1953 | Լուկրեցիա Բորջիա | Lucrèce Borgia |
1954 | Տիկին դյու Բարրի | Madame du Barry |
1955 | Նանա | Nana |
1956 | Եթե ողջ աշխարհի տղաները... | Si tous les gars du monde... |
1957 | Նատալի | Nathalie |
1958 | Օրենքն օրենք է | La legge è legge |
1959 | Բաբետան գնում է պատերազմ | Babette s'en va-t-en guerre |
1960 | Ֆրանսուհին և սերը | La française et l'amour |
1961 | Տիկին Սան-Ժեն | Madame Sans-Gêne |
1962 | Մարկո Պոլո | Marco Polo |
1963 | Ծանրակշիռ ապացույցներ | Les Bonnes causes |
1964 | Սև վարդակակաչը | La tulipe noire |
1964 | Գիշատիչների խնջույքը | Le repas des fauves |
1965 | Ջնեթլմենը Կոկոդիից | Le gentleman de Cocody |
1965 | Կեղտոտ խաղ (Գաղտնի պատերազմ) | The Dirty Game |
1966 | Երկրորդ ճշմարտություն | La seconde vérité |
1966 | Սուրբը ելնում է հետքի վրա | Le Saint prend l'affût |
1968 | Լեդի Համիլթոնի սիրեկանները. Ճանապարհ դեպի բարձրաշխարհիկ կյանք | Le calde notti di Lady Hamilton |
1971 | Օմեր Փաշա | Omer Pacha |
1971 | Նավթահորուհիները | Les pétroleuses |
1975 | Դոկտոր Ժյուստիս | Docteur Justice |
1977 | Փարիզյան կյանք | La vie parisienne |
1981 | Նոր ճանապարհ դեպի Հնդկաստան | La nouvelle malle des Indes |
1984 | Կառնե. Մարդը կինոխցիկով | Carné, l'homme à la caméra |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 Кристиан-Жак // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 Internet Movie Database — 1990.