Մինաս Հալաջ (նոյեմբերի 5, 1981(1981-11-05)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։

Մինաս Հալաջ
Ի ծնեՄինաս Հալաջ
Ծնվել էնոյեմբերի 5, 1981 (42 տարեկան)
ԾննդավայրԵրևան
Ազգությունհայ
ԿրթությունՀակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոց, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա և Սան Ֆրանցիսկոյի արվեստի ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
ՀայրՍամուել Հալաջ
 Minas Halaj Վիքիպահեստում

Նկարիչ Սամուել Հալաջի որդին։

Կենսագրություն

խմբագրել

Մինաս Հալաջը ծնվել է Երևանում, նկարիչ Սամուել Հալաջի ընտանիքում։ 1992-1996 թվականներին սովորել է Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցում, 1996-1998 թվականներին՝ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1998-2002 թվականներին՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում։

Մինաս Հալաջն աշխատում է յուղաներկով, խառը տեխնիկայով։ ստեղծում է գեղանկարներ, գրաֆիկ աշխատանքներ[2]։

2002 թվականից բնակվում և ստեղծագործում է ԱՄՆ-ում։

Անհատական ցուցահանդեսներ

խմբագրել
  • 2010 Ռաֆսոնի պատկերասրահ, Հակենսակ, Նյու Ջերսի
  • 2008 Tracy Park պատկերասրահ, Սանտա Մոնիկա, Կալիֆոռնիա
  • 2007 Tracy Park պատկերասրահ, Սանտա Մոնիկա, Կալիֆոռնիա
  • 2006 Tracy Park պատկերասրահ, Սանտա Մոնիկա, Կալիֆոռնիա
  • 2005 Քրիստիան Էգս պատկերասրահ, Արևմտյան Հոլիվուդ, Կալիֆոռնիա
  • 2005 Arc Light Theatre պատկերասրահ, Հոլիվուդ, Կալիֆոռնիա
  • 2004 Դոնա Ռատիկան դիզայնի կենտրոն, Մայամի, Ֆլորիդա

Խմբակային ցուցահանդեսներ

խմբագրել
  • 2014 Միջազգային արվեստի սիմպոզիում, «Atelier An Der Donau», Վիեննա, Ավստրիա
  • 2014 Աշխատանքներ թղթի վրա, «Brand 42», Բրանդ արվեստի կենտրոն, Գլենդել, Կալիֆոռնիա
  • 2013 Սաաչի պատկերասրահ, «Նկարված դեմքեր», Լոնդոն, ՄԹ
  • 2013 «Փոքր աշխատանքների տեսլական ցուցահանդես», Բեյքերսֆիլդ արվեստի թանգարան, Կալիֆոռնիա
  • 2012 «Մարկ Ռոտկո 109-րդ տարելից», Դինաբուրգ, Լատվիա
  • 2012 Pier #92, Նյու Յորք
  • 2012 Արվեստ մոխիրներից պատկերասրահ, Հոլիվուդի Բարնսդոլ պատկերասրահ
  • 2012 Art Cube պատկերասրահ, Լագունա Բիչ, Կալիֆոռնիա
  • 2011 El Pueblo de Los Angeles Historical Monument, Լոս Անջելես
  • 2011 Los Angeles Municipal art պատկերասրահ, LA, CA.
  • 2011 Սկիներ Հովարդ ժամանակակից արվեստի պատկերասրահ, Սակրամենտո, Կալիֆոռնիա
  • 2010 Rweeway պատկերասրահ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա
  • 2010 Western պատկերասրահ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա
  • 2010 Արվեստ մոխիրներից պատկերասրահ, Գլենդել, Կալիֆոռնիա
  • 2009 Primo Piano LivinGallery, Լես, Իտալիա
  • 2009 Ամերիկա-իտալական արվեստի թանգարան, Լոս Անջելես, Կալիֆոռնիա
  • 2009 Համայնքային արվեստի թանգարան, Լոս Անջելես, Կալիֆոռնիա
  • 2008 Բրանդ պատկերասրահ, Գլենդել, Կալիֆոռնիա
  • 2008 Tracy Park Gallery, Սանտա Մոնիկա, CA.
  • 2007 1-5 պատկերասրահ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա
  • 2007 Ամերիկա-իտալական արվեստի թանգարան, Լոս Անջելես, Կալիֆոռնիա
  • 2006 Tracy Park պատկերասրահ, Սանտա Մոնիկա, Կալիֆոռնիա
  • 2006 Երևանի ժամանակակից արվեստի թանգարան, Երևան
  • 2004 Pacific դիզայն կենտրոն, Արևմտյան Հոլիվուդ, Կալիֆոռնիա

Մեջբերումներ Մինաս Հալաջից

խմբագրել
  Ես կարծում եմ, որ ամեն մարդու մեջ ապրում է մեկ այլ մարդ, և դրա համար էլ իմ արվեստը պայմանավորված է «I make art to find out who I am» գաղափարով։ Յուրաքանչյուր որսած պահ գերագույն հաճույք է և նպաստում է այս գաղափարի զարգացմանը[3]։  
  Այո, քանի որ արևը ծագում է մարդու համար, պատերազմները հրահրվում են մարդու կողմից, և նույնիսկ ամենամասսայական իրադարձությունների բուրգի վերևում անհատն է։ Ես իմ արվեստի մեջ եմ պատերազմում և չեմ խառնվում ուրիշ պատերազմների։  

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.degruyter.com/view/AKL/_40070226
  2. «ArtSlant:Worldwide, Minas Halaj». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  3. Ես իմ արվեստի մեջ եմ պատերազմում. Մինաս Հալաջ

Արտաքին հղումներ

խմբագրել