Միկկելի

քաղաք Ֆինլանդիայում

Միկկելի, շվեդերեն և նախահեղափոխական ռուսերեն անվանում՝ Սանկտ Միխել (ֆիններեն՝ Mikkeli, շվեդ.՝ Sankt Michel), քաղաք Ֆինդլանդիայում, Արևելյան Ֆինլանդիա (ֆիններեն՝ Itä-Suomi) նախկին լյանի վարչական կենտրոնը, Հարավային Սավո նահանգի (ֆիններեն՝ Etelä-Savo) մայրաքաղաքը։

Միկկելի
Տեսակքաղաք և municipality of Finland?
Երկիր Ֆինլանդիա
ՎարչատարածքՀարավային Սավո
ԲԾՄ75 մետր
Մակերես2548,35 կմ² (հունվարի 1, 2023)[1]
Ջրլիցի ափինՍայմա, Puula? և Kyyvesi?
Ձևավորում1838
Առաջին հիշատակում1323
Անվանված էՄիքայել Հրեշտակապետ
Քարտեզ
Քարտեզ

Միկկելին անվանվել է այս վայրերի հովանավոր Միքայել Հրեշտակապետի պատվին[2]։

Միկկելիի հեռավորությունը Հելսինկիից 228 կմ է, Սանկտ Պետերբուրգից՝ 304 կմ։

Պատմություն խմբագրել

1270 թվականին Միկկելին դարձել է Նովգորոդի ավան։

Միկկելի գյուղի մասին 1323 թվականի ամենահին հիշատակումը պահպանվել է Նեթեբորգի հաշտության պայմանագրում, ըստ որի՝ Սավոլաքսի մարզն անցել է Շվեդիայի թագավորությանը։

Սանտ Միխել վայրը հիշատակվում է որպես 1808 թվականի փետրվարի 20-ին (մարտի 3) ռուսական զորքերի գրաված վայր[3]։

Միկկելին առաջացել է 1809 թվականի ռուս-շվեդական պատերազմի ավարտից և Ֆինլանդիայի՝ որպես Ֆինլանդիայի մեծ իշխանություն Ռուսաստանին միանալուց հետո։ Այն հիմնադրվել է 1838 թվականի մարտի 7-ին կայսր Նիկոլայ I-ի հրամանով։ Ռուսական կայսրությունում քաղաքը եղել է Սանկտ Միխելի նահանգի կենտրոնը։ Այն, ինչպես և նախահեղափոխական Ֆինլանդիայի մյուս նահանգները, գոյատևել է մինչև 1917 թվականը, երբ մտել է Արևելյան Ֆինլանդիա նահանգի կազմի մեջ։

1918 թվականի քաղաքացիական պատերազմի ժամանակ Միկկելիի «Seurahuone» հյուրանոցում ստեղծվել է Սպիտակ բանակի շտաբ[4]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Միկկելիի միջնակարգ դպրոցի շենքում տեղակայված էր Ֆինլանդիայի զինված ուժերի գլխավոր շտաբը՝ Կարլ Մաներհայմի հրամանատարությամբ։ Այդ պատճառով քաղաքը ուժեղ ռմբակոծվում էր, բայց արագ վերականգնել են, քանի որ այդ ժամանակ բարձրահարկ շենքեր չկային։

2011 թվականի ապրիլի 1-ին քաղաքը զարդարել են փողոցների ռուսերեն ցուցանակներով[5]։

Վեց մունիցիպալիտետների նախաձեռնությունը՝ Թոխմայարվի, Իմատրա, Լապենրանտա, Պուումալա, Միկկելի և Սավոնլիննա, որոնք դիմել էին 5-ամյա նախագծին, որի շրջանակներում այդ մունիցիպալիտետների դպրոցներում հնարավոր լինի շվեդերենի ուսուցումը փոխարինել ռուսաց լեզվի ուսումնասիրությամբ՝ սկսած 7-րդ դասարանից, կառավարությունում լիարժեք հավանություն չի գտել[6]։

2011 թվականից՝ ամռանը, Ագրիպինա Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիայի դասախոսները քաղաքում անցկացնում են բալետային վարպետության միջազգային դասընթացներ[7]։

2013 թվականի հունվարի 1-ին քաղաքի կազմի մեջ է մտել Ռիստիինա գյուղը, որը մինչ այդ անկախ վարչական միավոր էր[8]։

2014 թվականին քաղաքում սկսվել են նոր հանգույցների շինարարությունը և վերանորոգման աշխատանքները՝ կապված քաղաքի մինչև 2017 թվականի բարելավման ծրագրի հետ։

Բնակչություն խմբագրել

Բնակչությունը 54 520 մարդ է (2013 թվականի 31 հունվարին), որից 34 հազարը ապրում է քաղաքում։

Ֆիզկուլտուրա և սպորտ խմբագրել

Միկկելիում գործում է փակ մինի ջրաշխարհ, ամառային ջրաշխարհ և երկու լողավազան։ Կենտրոնում ֆուտբոլի դաշտ է, որտեղ ձմռանը անվճար սահադաշտ է լինում։ Վերջերս քաղաքի սպորտային տեսարժան վայրերից մեկը գնդակով հոկեյի «Կամպարիտ» թիմն է, որը 2012[9] և 2015[10] թվականներին դարձել է Ֆինլանդիայի չեմպիոն։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Միկկելիի մայր տաճար՝ կառուցվել է 1896-1897 թվականներին նեոգոթական ոճով։
  • Միկկելի գյուղական ծխական եկեղեցի՝ Ֆինլանդիայի մեծությամբ երրորդ փայտե եկեղեցին է՝ 2000 նստատեղով։
  • Կենկյավերո՝ ծխական քահանայի թանգարան-կալվածք։
  • Հետևակի թանգարան և Մաներհայմի խաղադրույքի բունկեր թանգարան։
  • Վիսուլահտի՝ քեմփինգի մեծ զբոսայգի, որի տարածքում է գտնվում մոմե կերպարների ամենամեծ թանգարանը Ֆինլանդիայում։
  • «Naisvuori» աշտարակ[11]։

Քույր քաղաքներ խմբագրել

  Բեկեշչաբա Հունգարիա[12]
  Բուրոս Շվեդիա
  Վայլե Դանիա
  Լուգա Ռուսաստան[13]
  Մոլդե Նորվեգիա[14]
  Օլոնեց Ռուսաստան
  Սանկտ Պետերբուրգ Ռուսաստան 1996

Լուգայի ամենաերիտասարդ փողոցներից մեկն անվանակոչվել է նրա քույր քաղաքի՝ Միկելիի անունով։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Suomen pinta-ala kunnitain 1.1.2023 (фин.)MML.
  2. «Миккели». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.
  3. «Занятие Сант-Михеля». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 9-ին.
  4. Upton, Anthony F. (1980). The Finnish Revolution: 1917-1918 (անգլերեն). University of Minnesota Press. էջ 489. ISBN 978-1-4529-1239-4.
  5. «Финские студенты пошутили, переведя названия улиц на русский язык». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին.
  6. Karjalainen: Заменить шведский язык на русский в школах вряд ли разрешат // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 15 августа 2012.(Ստուգված է 15 Օգոստոսի 2012)
  7. Курсы русской академии балета пользуются популярностью в Миккели. // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 9 июля 2015.(Ստուգված է 12 Հուլիսի 2015)
  8. «Информация на сайте Ристины». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
  9. итоги чемпионата Финляндии 2011/2012
  10. итоги чемпионата Финляндии 2014/2015
  11. «Naisvuori Café and observation tower». www.naisvuorenkahvila.fi. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.
  12. «Ystävyyskaupungit ja -kunnat». mikkeli.fi. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 28-ին.
  13. Upton, Anthony F. (1980). The Finnish Revolution: 1917-1918 (անգլերեն). University of Minnesota Press. էջ 489. ISBN 978-1-4529-1239-4.
  14. «Vennskapsbyer». kommune.no. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միկկելի» հոդվածին։