Միխայիլ Լինկով (հայտնի է որպես Միխաս Լինկով, բելառուս․՝ Міхась Лынькоў, նոյեմբերի 30, 1899(1899-11-30), Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 21, 1975(1975-09-21), Մինսկ, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), բելառուս գրող, հասարակական-քաղաքական գործիչ։ Բելառուսական ԽՍՀ ժողովրդական գրող (1962Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ (1936), ակադեմիկոս (1953ԽՍՀՄ գրողների միության անդամ (1934Յակուբ Կոլասի անվան պետական մրցանակի դափնեկիր։

Միխայիլ Լինկով
Ծնվել էնոյեմբերի 30, 1899(1899-11-30)
ԾննդավայրՎիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էսեպտեմբերի 21, 1975(1975-09-21) (75 տարեկան)
Վախճանի վայրՄինսկ, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
ԳերեզմանԱրևելյան գերեզմանատուն
Գրական անունМихась Василёк и др.
Մասնագիտությունգրականագետ, թարգմանիչ, մանկագիր, սցենարիստ և խմբագիր
Լեզուբելառուսերեն, ռուսերեն
ԱզգությունԲելառուսներ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ժանրերվիպակ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ՊարգևներԼենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան և Q82287263?
Michaś Lyńkoŭ Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Միխայիլ Լինկովը ծնվել է 1899 թվականին երկաթուղային բանվորի ընտանիքում։ 1917 թվականին ավարտել է Ռոգաչյովի ուսուցչական սեմինարիան: 1919-1922 թվականներին ծառայել է Կարմիր բանակում, մասնակցել է խորհրդային-լեհական պատերազմին։ 1919 թվականին Սմոլենսկի «Պայքար» թերթում հրատարակել է իր առաջին ստեղծագործությունները (բանաստեղծությունները)։ Որպես ուսուցիչ աշխատել է Լիպինիչի գյուղում, եղել է «Камуніст» («Կոմունիստ») օրաթերթի խմբագիրը, գրել է մի քանի ծածկանուններով (Միխաս Վասիլյոկ և այլն)։ Աշխատանքներ է կատարել թերթը բարելավելու գործում, որտեղ նյութեր են տպագրվել բելառուսերեն, ռուսերեն, իդիշերեն, ուկրաիներեն[1]: 1930 թվականին տեղափոխվել է Մինսկ, աշխատել Բելառուսի պետական հրատարակչությունում։ 1933-1941 թվականներին եղել է «Полымя рэвалюцыі» («Հեղափոխության բոց») բելառուսական գրական ամսագրի խմբագիր։ Համարվում է, որ այս պաշտոնը զբաղեցնելիս Լինկովը տոտալիտար ռեժիմի պայմաններում կարողացել է պաշտպանել բելառուսական գրականությունը[2]:

Հիմնադրման պահից՝ 1934 թվականից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։ 1938-1948 թվականներին եղել է Բելառուսիայի գրողների միության նախագահը, 1941-1942 թվականներին՝ «За Савецкую Беларусь» ռազմական թերթի խմբագիրը, 1943-1946 և 1949-1952 թվականներին՝ Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի գրականության, լեզվի և արվեստի ինստիտուտի տնօրեն։

Մահացել է 1975 թվականի սեպտեմբերի 21-ին։ Թաղված է Մինսկի Արևելյան գերեզմանատանը։

ՍտեղծագործություններԽմբագրել

«Պատմվածքներ» առաջին ժողովածուն լույս է տեսել 1927 թվականին։ 1929 թվականին լույս է տեսել երկրորդ ժողովածուն՝ «Գոյը», 1930 թվականին՝ պատմվածքների երրորդ գիրքը՝ «Անդրեյ Լետուն» խորագրով[3]:

  • «Անմոռաց օրեր», վեպ-էպոպեա, 1958
  • «Խիզախ մարտիկ Միշկայի և նրա փառապանծ ընկերների մասին»
  • «Պարաշյուտիստ Յանկան»
  • «Միկոլկա-շոգեքարշը», 1937 (էկրանավորվել է 1956 թվականին)

Պարգևներ, մրցանակներԽմբագրել

  • Լենինի շքանշան (1949, 1955, 1969)
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1974)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1939, 1959, 1967)
  • Կարմիր աստղի շքանշան (1943)
  • Յակուբ Կոլասի անվան պետական մրցանակի դափնեկիր
  • Բելառուսական ԽՍՀ ժողովրդական գրող (1962)

ԸնտանիքԽմբագրել

1927 թվականին ամուսնացել է Խաննա Արենկովի հետ։ Ունեցել են որդի՝ Մարեկը։ Կնոջն ու որդուն 1941 թվականին գերմանացիները գնդակահարել են։ 1946 թվականին Յանկա Մավրը գրել է «Հանուն ինչի» պատմվածքը, որի հիմքում ընկած է այս ողբերգական փաստը։

 
Հոբելյանական հուշադրամ Լինկովի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ

ՀիշատակԽմբագրել

  • 1999 թվականին Լինկովի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ Բելառուսի ազգային բանկը թողարկել է հոբելյանական հուշադրամ
  • 2011 թվականին Բոբրույսկում սահմանվել է գրողի անվան հատուկ մրցանակ
  • Մինսկում, Բոբրույսկում և Պինսկում Լինկովի անվամբ կան փողոցներ

ԳրականությունԽմբագրել

  • Бугаёў, Д. Я. Шчодрае сэрца пісьменніка : Проза Міхася Лынькова даваеннага часу / Д. Я. Бугаёў. - Мінск : Дзяржвыд БССР, 1963. - 200 c.

ԾանոթագրություններԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել