Միխայիլ Գրեկու (ռումիներեն՝ Mihail Grecu, նոյեմբերի 22, 1916(1916-11-22)[1][2], Faraonivka[3][1] - ապրիլի 9, 1998(1998-04-09)[1][2], Քիշնև, Մոլդովա[1]), մոլդովացի նկարիչ[4]։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1990)։ Ըստ Lonely Planet պարբերականի՝

Միխայիլ Գրեկու
Ծնվել էնոյեմբերի 22, 1916(1916-11-22)[1][2]
ԾննդավայրFaraonivka[3][1]
Վախճանվել էապրիլի 9, 1998(1998-04-09)[1][2] (81 տարեկան)
Մահվան վայրՔիշնև, Մոլդովա[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Մոլդովա
ԿրթությունՄոլդովայի պետական համալսարան
Մասնագիտություննկարիչ և վիզուալ արտիստ
ՈւսուցիչQ124434066?
Պարգևներ
 Mihai Grecu Վիքիպահեստում
Մոլդովայի գեղանկարչության մեջ մեծագույն անունը Միխայիլ Գրեկուն (1916-1998) է, որը եղել է Նկարչության ազգային դպրոցի համահիմնադիրը և նաև բանաստեղծ ու ազատ սիրո կողմնակից։ Նրա աշխատանքները դասակարգվել է պաշտոնական դասականից մինչև ժողովրդական ոճի նաիվ արվեստ[5]։

Անհատական ցուցահանդեսներ հայրենիքում խմբագրել

  • 1946 – Պլաստիկ նկարիչների միություն, Քիշնև
  • 1958 – ՄԽՍՀ պետական գեղանկարչական թանգարան, Քիշնև
  • 1963 – Ճարտարապետների տուն, Քիշնև
  • 1966 – Միխայիլ Գրեկուն 50 տարեկանում, Քիշնև
  • 1969 – Ճարտարապետների տուն, Քիշնև
  • 1977 – ՄԽՍՀ պետական գեղանկարչական թանգարան, Քիշնև
  • 1986 – Միխայիլ Գրեկուն 70 տարեկանում, Քիշնև
  • 1992 – Քիշնև
  • 1996 – Միխայիլ Գրեկուն 80 տարեկանում, Մոլդովայի գեղանկարչության ազգային թանգարան, Քիշնև

Արտասահմանյան անհատական ցուցահանդեսներ խմբագրել

Մրցանակներ, պատվավոր կոչումներ խմբագրել

  • 1966 թ.– ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության հանրապետական ցուցահանդեսի ոսկե մեդալ «Աշնան օր» նկարի համար
  • 1970 թ.– ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության հանրապետական ցուցահանդեսի ոսկե մեդալ «Կյանքի պատմություն» աշխատանքի համար
  • 1972 թ.– Մոլդովական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
  • 1978 թ.– Մոլդովական ԽՍՀ պետական մրցանակ
  • 1987 թ.– Մոլդովական ԽՍՀ ժողովրդական նկարիչ
  • 1990 թ.– ԽՍՀՄ պետական մրցանակ
  • 1991 թ.– «Մոլդովայի արվեստի սրահներ» առաջին ցուցահանդեսի մեծ մրցանակ «Ի հիշատակ նախնիների» նկարի համար, Ռումինիա
  • «Պատվո նշան» շքանշան[6]
  • 1992 թ.– Մոլդովայի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ[7]
  • 1992 թ.– Հանրապետության շքանշան[8]

Աշխատանքներ խմբագրել

 
Աղջիկները Չադիր Լունգայից, 2002 թվականի մոլդովական նամականիշ
  • Մայրության, 1943, ներկ, 50x34,5
  • Դեղին գլխաշորով կանայք, 1957, յուղաներկ կտավի վրա, 93x57
  • Հնդկավավ (արու), 1969, յուղաներկ կտավի վրա, 120x120
  • Հյուրընկալություն, 1966–67, յուղաներկ կտավի վրա, 200x200
  • Նատյուրմորտ սերկևիլներով, 1967, յուղաներկ կտավի վրա, 66x60
  • Նորակոչիկներ, 1965, յուղաներկ կտավի վրա, 131x150
  • Աշնանային օր, 1964, յուղաներկ կտավի վրա, 197x116
  • Հին Օրխեյի դարպասները, 1968–1974
  • Կռունկների չուն, 1973, կտավի վրա` խառը ներկերով, 120x130
  • Ընթրիք դաշտում, 1970-1971, յուղաներկ կտավի վրա, 120x130
  • Աղջիկները Չադիր Լունգայից, 1960, յուղաներկ կտավի վրա, 193x172

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Expoziție comemorativă Mihail Grecu - picturăNational Museum of Fine Arts.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 Греку Михаил Григорьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. Mihail Grecu. edituraarc.md
  5. Robert Reid; Leif Pettersen (2007). Romania & Moldova. Lonely Planet. էջեր 34–. ISBN 978-1-74104-478-2.
  6. Греку Михаил Григорьевич // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  7. Membrii Academiei de Ştiinţe a Moldovei: Dicţionar (1961—2006) / Ch.: Î.E.P. Ştiinţa, 2006
  8. Греку Михаил // Краткая биография на сайте Moldovenii.md

Արտաքին հղումներ խմբագրել