Մարիա Յուդինա

խորհրդային դաշնակահար

Մարիա Յուդինա (ռուս.՝ Мария Вениаминовна Юдина, օգոստոսի 28 (սեպտեմբերի 9), 1899[1], Նևել, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 19, 1970(1970-11-19)[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային դաշնակահար։

Մարիա Յուդինա
Բնօրինակ անունռուս.՝ Мария Вениаминовна Юдина
Ծնվել էօգոստոսի 28 (սեպտեմբերի 9), 1899[1]
Նևել, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 19, 1970(1970-11-19)[1][2][3] (71 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՎվեդենսկոե գերեզմանատուն
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդասական դաշնակահար, երաժշտության ուսուցիչ և դաշնակահարուհի
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՄոսկվայի կոնսերվատորիա և Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
 Maria Yudina Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մարիան ծնվել է Վիտեբսկի նահանգի Նեևել քաղաքում։ Նրա հայրը՝ Վենիամին Յուդինը, եղել է բժիշկ և դատական բժիշկ-փորձագետ, Աշխատանքի հերոս։ Մայրը տնային տնտեսուհի Ռաիսա Յուդինան էր (օրիորդական ազգանունը՝ Զլատինա, 1868-1918)։

Մանկության տարիքում առանձնացել է իր կրքոտ, անզուսպ բնույթով, իսկ նրա հետաքրքրությունների շրջանակը չափազանց լայն է եղել և երբեք չի սահմանափակվել միայն երաժշտությամբ։ Դաշնամուրի առաջին դասերն ստացել է վեց տարեկանում Անտոն Ռուբինշտեյնի աշակերտուհի Ֆրիդա Տեյտելբաում-Լևինսոնից։

1912 թվականին ընդունվել է Պետերբուրգի կոնսերվատորիա, որտեղ սովորել է Աննա Եսիպովայի դաշնամուրի դասարանում, ապա Ֆելիքս Բլումենֆելդի, Անատոլի Դրոզդովի, Լեոնիդ Նիկոլաևի, ինչպես նաև ուսումնասիրել է մի շարք այլ առարկաներ։

1919 թվականի մայիսին ընդունել է մկրտություն, դարձել է «Ֆրանցիսկ Ասսիզեցու վառ երկրպագուն և կրել է թավշե սև պարեգոտ»[4]։ Յուդինան եղել է Միխայիլ Բախտինի և Լև Պումպյանսկու փիլիսոփայական խմբի անդամ[5]։ Եղել է Մարիա Դալմատովայի կերպարի նախատիպը Կոնստանտին Վագինովի «Այծի երգ» պատմվածքում։

1921 թվականին ավարտելով կոնսերվատորիան՝ ընդունվել է կոնսերվատորիայի կազմ և սկսել է համերգային ակտիվ գործունեությունը՝ առաջին անգամ հանդես գալով Պետրոգրադի ֆիլհարմոնիկ նվագախմբում Էմիլ Կուպերի ղեկավարությամբ։ Այդ ժամանակ նա ապրել է Դվորցով առափնյակի 30 տանը[6][7]։ Իրինա Գոգուան հիշում է, որ Յուդինան մշտապես համերգներ է տվել Եկատերինա Պեշկովայի գլխավորած Քաղաքական կարմիր խաչի համար[8]։ Յուդինայի առաջին մենակատարումը Մոսկվայում եղել է 1929 թվականին։

1930 թվականին Յուդինային հեռացրել են Լենինգրադի կոնսերվատորիայից դասավանդողների կրոնական հայացքների պայքարի շրջանակներում թերթի հրապարակումից հետո։

Երկու տարի անց նրան հաջողվել է պրոֆեսորի տեղ ստանալ Թբիլիսիի կոնսերվատորիայում, իսկ 1936 թվականին (Գենրիխ Նեյգաուզի գործունեության արդյունքում)՝ Մոսկվայի կոնսերվատորիայում, որտեղ աշխատել է մինչև 1951 թվականը։ 1944—1960 թվականներին Յուդինան դասավանդել է Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայում։

1960 թվականին գեռացվել է Գնեսինների ինստիտուտից ուղղափառ համոզմունքների և արևմտյան ժամանակակից երաժշտությունը հավանելու պատճառով (ներառյալ արտագաղթյալ Իգոր Ստրավինսկին)։ Նա շարունակել է հրապարակային համերգներ տալ, սակայն հրաժարվել են ձայնագրել։ Այն բանից հետո, երբ բեմից կարդացել է Բորիս Պաստեռնակի բանաստեղծությունները, Յուդինային արգելել են համերգներ տալ հինգ տարի ժամկետով։

1965 թվականին Վասիլի Վատագինի ցուցահանդեսի ժամանակ ծանոթացել է Ալեքսանդր Մենի հետ։ 1966 թվականին Մոսկվայի կոնսերվատորիայում ռոմանտիզմի մասին դասախոսությունների շարք է կարդացել։

Քարոզել է ուղղափառություն, հաճախել է Կուզնեցի Սուրբ Նիկոլայի եկեղեցին։ Նրա հոգևոր առաջնորդը եղել է ավագ երեզ Վսեվոլոդ Շպիլլերը։ Յուդինան ողջ կյանքն ապրել է կարիքների և զրկանքների մեջ։ Տարիներ շարունակ եղել է նույն զգեստով, հաճախ թերսնվել է։ Նա համոզված է եղել, որ արվեստագետը պետք է աղքատ լինի։ Միշտ օգնել է տառապյալներին, նեղ վիճակից ազատել ռեպրեսիայի ենթարկված ընկերներին։ Դաշնակահարուհու վերջին համերգը կայացել է 1969 թվականին։

Կյանքի վերջին տարիներին գնել է փոքրիկ բնակարան և 1963 թվականին ապրել է Մոսկվայի Ռոստովյան առափնյակում (տուն 3, բնակարան 153)[9][10]։

Յուդինան եղել է Իոսիֆ Ստալինի սիրելի դաշնակահարներից մեկը։ Չնայած առաջնորդի գնահատանքին՝ դաշնակահարուհին մշտապես հավատարիմ է մնացել իր համոզմունքներին։ Բացի այդ, նրա աշակերտուհի Մարինա Դրոզդովայի վկայությամբ, նա «չի եղել այլախոհ... ոչինչ չի ազդարարել, բողոքի նամակներ չի գրել, դժգոհության ցույցեր չի արել»[11]։

Մահացել է Մոսկվայում, թաղվել է Վվեդենյան գերեզմանոցում։

Ընտանիք խմբագրել

Մարիա Յուդինայի եղբայրները և քույրերն են.

  • Ֆլորա Յուդինա (ամուսնական ազգանունը՝ Ցեյտլինա, 1891-1961), բժիշկ,
  • Աննա Յուդինա (1896-1970), գիտական գրականության թարգմանիչ[12],
  • Լև Յուդին (1892-1964), բժիշկ,
  • Բորիս Յուդին (1894-1986), խորհրդային կինոգործիչ, դրամատուրգ և կինոսցենարիստ[12]։
  • Խորթ քույրը (հոր և Ցեցիլիա Կալմանսոնի ամուսնությունից)[13]՝ երկրաբան Վերա Յուդինա (ամուսնական ազգանունը՝ Գոտֆրիֆ, 1926, Մոսկվա-2004, Քլիվլենդ)[12]

Զարմիկները՝ դիրիժոր Գավրիիլ Յուդին և նկարիչ Լև Յուդին։

Կինոյում խմբագրել

«Ստալինի մահը» (2017) կինոնկարում դաշնակահարուհի Մարիա Յուդինան գրամոֆոնի սկավառակի հետ ծրարում դնում է Ստալինի մահը կամեցող գրություն։ Ստալինը ամառանոցում կարդում է գրությունը, կորցնում գիտակցությունը և մի քանի օր անց վախճանվում ուղեղի արյունազեղումից։ Մարիա Յուդինայի դերը խաղացել է Օլգա Կուրիլենկոն։

Յուդինան հիշատակվել է նաև Շանտալ Ակերմանի «Արևելքից» (1993) վավերագրական ֆիլմում։

Սկավառակագրություն խմբագրել

  • «Մարինա Յուդինա․ Հոբելյանական թողարկում (10 CD)» (2019)[14].

Հրապարակումներ խմբագրել

  • Лучи божественной любви: Литературное наследие. — М.: Университетская книга, 1999.
  • Вы спасетесь через музыку: Литературное наследие. — М.: Классика-XXI, 2005.
  • Высокий стойкий дух: Переписка 1918—1945 гг. — М.: РОССПЭН, 2006.
  • Обреченная абстракции: символике и бесплотности музыки. Переписка 1946—1955 гг. — М.: РОССПЭН, 2008.
  • Жизнь полна смысла: Переписка 1956—1959 гг. — М.: РОССПЭН, 2008.
  • В искусстве радостно быть вместе: Переписка 1959—1961 гг. — М.: РОССПЭН, 2009.
  • Дух дышит, где хочет: Переписка 1962—1963 гг. — М.: РОССПЭН, 2010.
  • Нереальность зла: Переписка 1964—1966 гг. — М.: РОССПЭН, 2011.
  • Пред лицом вечности: Переписка 1967—1970 гг. — М.; СПб.: Центр гуманитарных инициатив, 2013.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. Вагинова А. И. Ненаписанные воспоминания.
  5. Классическая традиция. Собрание трудов по истории русской литературы — Лев Пумпянский — Google Книги
  6. Т. Н. Глебова Воспоминания о М.В. Юдиной // Experiment/Эксперимент: журнал русской культуры. —Los Angeles (USA), 2010.
  7. М. В. Юдина Статьи, воспоминания, материалы // Сов. композитор. —М., 1978. — С. 271—273.
  8. Червакова И. Песочные часы. Արխիվացված 2015-09-24 Wayback Machine
  9. «Жилищно-строительный кооператив членов [[Дом учёных (Москва)|Центрального дома учёных Академии наук СССР]]». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)
  10. Pro Domo Sua: К. И. Чуковский и М. В. Юдина. — Письмо от 19.VI.1963, Москва // Новый мир : журнал. — 2005. — № 11.
  11. «Мария Юдина, пианистка». Программа «Наше всё» (ռուսերեն). Эхо Москвы. 2009 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2020 թ․ փետրվարի 23-ին.
  12. 12,0 12,1 12,2 Письма к В. С. Люблинскому. 1956—1961 // Звезда : журнал. — 1999. — № 9.
  13. Памяти Ц. Я. Юдиной (Калмансон) посвящено собрание фольклора Марии Вениаминовны Юдиной — «Симфония человеческой жизни в пословицах и поговорках».
  14. Овчинников И. Прошу не аплодировать // Музыкальная жизнь : журнал. — 2019.

Գրականություն խմբագրել

  • Вспоминая Юдину / Авт.-сост. А. Кузнецов. — М.: Классика-XXI, 2008. — 310 с. — ISBN ISBN 978-5-89817-257-2
  • Дроздова М. А. Уроки Юдиной. — М.: Классика-XXI, 2006. — 220, [3] с. — ISBN 5-89817-143-6
  • Невельские сборники ([1]).
  • Нестеров Б. А. М. В. Юдина играет фортепианные произведения К. Шимановского // Исполнитель и музыкальное произведение: Сб. статей / Отв. ред. М. А. Овчинников. — М.: Московская государственная консерватория, 1989. — С. 106—117.
  • Мария Вениаминовна Юдина: Статьи. Воспоминания. Материалы. — М.: Советский композитор, 1978. — 416 с.: ил.
  • Пламенеющее сердце. Мария Вениаминовна Юдина в воспоминаниях современников / Ред.-сост. А. М. Кузнецов. — М.: Автокнига, 2009. — 704 с.
  • Черников О. Л. Аве Мария, или Руки Мадонны // Персона. — 1998. — № 3; Новый век. — 2002. — № 1; Музыка и время. — 2002. — № 3.
  • Черников О. Л. Рояль и голоса великих. — Ростов-на-Дону: Феникс, 2011. — 223 с. — ISBN 978-5-222-17864-5

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Յուդինա» հոդվածին։