Միխաին Լոպես Նունյես (իսպ.՝ Mijaín López Núñez, օգոստոսի 20, 1982(1982-08-20)[1], Պինար դել Ռիո, Կուբա), հունա-հռոմեական ոճի կուբացի ըմբիշ։ Հանդիսանում է առավել տիտղոսակիր հունա-հռոմեկան ոճի ըմբիշներից մեկը պատմության մեջ, օլիմպիական եռակի չեմպիոն է, աշխարհի հնգակի չեմպիոն, աշխարհի եռակի փոխչեմպիոն, համաամերիկյան խաղերի քառակի հաղթող, համաամերիկյան առաջնության իննակի հաղթող։

Միխաին Լոպես
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 20, 1982(1982-08-20)[1] (38 տարեկան)
ԾննդավայրՊինար դել Ռիո, Կուբա
ՔաղաքացիությունFlag of Cuba.svg Կուբա
Մասնագիտությունըմբիշ
Mijaín López Վիքիպահեստում

Միխաին Լոպեսի ելույթները խոշոր մրցաշարերումԽմբագրել

Ամառային օլիմպիական խաղեր

Աշխարհի առաջնություն

Համաամերկյան խաղեր

Համաամերկյան առաջնություն

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Սկսած 2000-ականների վերջերից Լոպեսի հիմնական հակառակորդը հանդիսանում է Թուրքիայի ներկայացուցիչ Ռիզա Կայաալփը։ Այդ դասական դիմակայության վեց մենամարտերի արդյունքում Լոպեսը տարել է չորս հաղթանակ[2]։
  • Դասական դիմակայություն էր ձևավորվել նաև Լոպեսի և ՌԴ ներկայացուցիչ Խասան Բարոևի միջև, ընդ որում առաջին երկու մենամարտերում հաղթել էր Բարոևը, վերջին երկուսում՝ Լոպեսը[3]։
  • Լոպեսը հինգ մենամարտ է անցկացրել ՀՀ ներկայացուցիչ Յուրի Պատրիկեևի դեմ՝ պարտվելով նրան միայն առաջին մենամարտում[4], երբ Պատրիկեևը դեռևս հանդես էր գալիս ՌԴ դրոշի ներքո[5]։
  • Նրա ավագ եղբայր Միկել Լոպես Նունյեսը զբաղվել է բռնցքամարտով և 2004 թվականի Աթենքի օլիմպիական խաղերում գերծանր քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալ[6]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. Kayaalp, Riza vs Lopez Nunez, Mijain; iat.uni-leipzig.de (անգլ.) /վերցված է 2016-01-03/
  3. Baroev, Khassan vs Lopez Nunez, Mijain; iat.uni-leipzig.de (անգլ.) /վերցված է 2016-01-03/
  4. Lopez Nunez, Mijain vs Patrikeev, Youri; iat.uni-leipzig.de (անգլ.) /վերցված է 2016-01-03/
  5. Правда русского армянина. Супертяж Юрий Патрикеев; sovsport.ru (ռուս.) /վերցված է 2016-01-03/
  6. Միկել Լոպեսի օլիմպիական վիճակագրությունը; sports-reference.com Archived 2011-05-19 at the Wayback Machine. (անգլ.) /վերցված է 2016-01-03/

Արտաքին հղումներԽմբագրել

  • Միխաին Լոպեսի Նունյեսի վիճակագրությունը մրցաշարերում; iat.uni-leipzig.de (անգլ.)
  • Միխաին Լոպեսի օլիմպիական վիճակագրությունը; sports-reference.com Archived 2012-11-08 at the Wayback Machine. (անգլ.)