Միլոշ Օբրենովիչ (սերբ.՝ Милош Обреновић, մարտի 7 (18), 1780, Gornja Dobrinja, Sanjak of Smederevo, Օսմանյան կայսրություն[1] - սեպտեմբերի 14 (26), 1860 կամ սեպտեմբերի 26, 1860(1860-09-26)[2], Բելգրադ, Սերբիայի իշխանություն[1]), Սերբիայի երկրորդ առաջնորդ (1815-1817), Սերբիայի իշխան 1817-1839 և 1858-1860 թվականներին, Օբրենովիչների դինաստիայի հիմնադիր։ Նրա կառավարմամբ Սերբիան ինքնավարություն է ձեռք բերել Օսմանյան կայսրության մեջ[4]։

Միլոշ Օբրենովիչ
MilosObrenovic 1848.jpg
 
Մասնագիտություն՝ կառավարիչ և հեղափոխական
Ազգություն սերբ
Դավանանք Սերբ ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր մարտի 7 (18), 1780
Ծննդավայր Gornja Dobrinja, Sanjak of Smederevo, Օսմանյան կայսրություն[1]
Վախճանի օր սեպտեմբերի 14 (26), 1860 (80 տարեկան) կամ սեպտեմբերի 26, 1860(1860-09-26)[2] (80 տարեկան)
Վախճանի վայր Բելգրադ, Սերբիայի իշխանություն[1]
Գերեզման Սուրբ Միխաիլի տաճար
Թաղված Սուրբ Միխաիլի տաճար
Դինաստիա Օբրենովիչներ
Քաղաքացիություն Flag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն և Flag of Serbia (1835–1882).svg Սերբիայի իշխանություն
Հայր Todor Mihailovic?[3]
Մայր Višnja Urošević?
Ամուսին Ljubica Vukomanović?
Զավակներ Milan Obrenović II?, Mihailo Obrenović III?, Tudor Obrenovic, Prince of Serbia?[3], Gabriel Obrenovic, Prince of Serbia?[3], Petrija Obrenovic, Princess of Serbia?[3], Savka Obrenovic, Princess of Serbia?[3] և Marija Obrenovic, Princess of Serbia?[3]
 
Պարգևներ

Երկաթյա թագի շքանշան, Փրկիչի շքանշան, Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան, Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան և Սպիտակ արծվի շքանշան

ԿենսագրությունԽմբագրել

ՊատանեկությունԽմբագրել

Միլոշ Տեոդորովիչը գյուղացի Տեշո (Տեոդոր) Միխայլովիչի և Վիշնա Ուրոշևիչի որդին է։ Ծնվել է 1780 թվականին Գորնյա Դոբրինյա գյուղում, որը գտնվում է Սերբիայի հյուսիսում՝ Պոժեգա համայնքի մոտ[5] His family descended from the Bratonožići tribe.[6]: Հոր ընտանիքը (հայրը մահացել է 1802 թվականին) եղել է շատ աղքատ, և Միլոշը ստիպված հովվություն է արել, սակայն երբ խորթ եղբայրը՝ Միլան Օբրենովիչը, հարստացել է անասունների վաճառքով զբաղվելուց, Միլոշն անցել է նրա մոտ ծառայության՝ արդյունքում ապահովելով իր նյութական բարեկեցությունը։ Միլոշի երկու եղբայրները՝ Եֆրեմը և Յովանը, նրա համեմատ լավ կրթություն են ստացել։ Հետագայում Եֆրեմը դարձել է Շաբացի ու Բելգրադի նահանգապետ. նրա անունով է կոչվել Բելգրադի բուսաբանական այգգին։

Սերբական առաջին ապստամբությունԽմբագրել

1804 թվականին Միլոշ Օբրենովիչը եղբոր հետ մասնակցել է Սերբական առաջին ապստամբությանը, որը ղեկավարել է Կարագեորգի Պետրովիչը[7]։

1858 թվականի Անդրեևյան հավաքից հետո վերադարձել է իշխանության։ Նրա երկրորդ կառավարման ժամանակ հրաման է տրվել հետապնդել քաղաքական հակառակորդներին, որոնց նա պատասխանատու է համարել երկար տարիների վտարման համար, սակայն ընդունել է Հավաքների մասին օրենքը՝ երկրում խորհրդարանական համակարգ հիմնադրելով։

Միլոշ Տեոդորովիչը դարձել է ապստամբների առաջնորդներից մեկը, սակայն երբ 1810 թվականին Կարագերոգին սպանել է Միլան Օբրենովիչին, ում ազգանունն էլ վերցրել է Միլոշը ու ժառանգել նրա ամբողջ կարողությունը, ապստամբության երկու առաջնորդները սուր կոնֆլիկտի մեջ են հայտնվել։ Ապստամբության ձախողումից հետո՝ 1813 թվականին, նա եղել է ազդեցիկ այն քիչ ռազմական առաջնորդներից մեկը, որոնք մնացել են երկրում՝ դրանով վաստակելով մարդկանց վստահությունը ծանր ժամանակներում։ Նույնիսկ թուրքերը, չնայած իրենց զգալի գերազանցությանը, գերադասել են նրա հետ հաշտություն կնքել։ Ուժիցեի ճակատամարտից հետո Միլոշը ստացել է Ռուդնիցկի, Կրագուևացի իշխանի կոչում, այսինքն՝ Սերբիայի գրեթե ողջ հարավ-արևմուտքի[8]։ Ստանալով գանձապետարանի ունեցվածքի ու հարկերի հավաքման կառավարում՝ Միլոշը կարողացել է իր ձեռքերում կենտրոնացնել Սավայով, Դանուբով ու Մորավայով տեղափոխումները։ Սկզբում նա հավատարիմ էր թուրքերին, սակայն երբ սերբ վոևոդ Պրոդան Գլիգորիևիչը, որն առավել հայտնի էր Հաջի Պրոդան անունով, 1814 թվականին ապստամբել է, Միլոշը մասնակցել է ապստամբության ճնշմանը՝ մտածելով, որ թուրքական վրեժխնդրությունը չհասնի իր տիրապետության տակ գտնվող գյուղեր։

ԿառավարումԽմբագրել

1815 թվականին օսմանների օրեցօր աճող ճնշման պայմաններում Միլոշ Օբրենովիչն իր վրա է վերցրել Սերբական երկրորդ ապստամբության առաջնորդի դերը, որը սկսվել էր 1815 թվականին Տակովում։ Միլոշը մասնակցել է մի քանի խոշոր ճակատամարտերի և անձամբ բանակցություններ վարել թուրքերի հետ։ Ռուսաստանի ճնշմամբ օսմանյան իշխանությունները Ալի փաշայի գլխավորությամբ բանավոր համաձայնության են եկել սերբաթուրքական կառավարումով Սերբիայի կիսաինքնիշխան վարչական միավոր ստեղծելու մասին։ Ըստ բանավոր պայմանավորվածության՝ թուրքերը պետք է մաքրեին երկրի կարևոր մի քանի կետեր, ընդ որում, Միլոշն ամբողջ ժամանակ նրանց հետ բանակցություններ էր վարում՝ ստանձնելով հավատարիմ հպատակի դեր և ընդդիմանալով միայն առանձին փաշաների չարաշահումների դեմ։

Սերբական երկրորդ ապստամբության ժամանակ Օբրենովիչն առաջին անգամ կիրառել է երեք մատերով ողջույնը՝ որպես սերբական ինքնադրսևորման նշան։ 1817 թվականին Կարագերորգին Ավստրիայից գաղտնի վերադարձել է Սերբիա՝ պատրաստվելով հերթական անգամ ապստամբություն բարձրացնել։ Միլոշը, իմանալով այդ մասին, նրա գտնվելու վայրը հայտնել է թուրքերին, ապա հուլիսի 13-14-ին Օբրենովիչի մարդիկ սպանել են Կարագեորգիին և գլուխն ուղարկել թուրք փաշային։ Այս ձևով ազատվելով իր գլխավոր մրցակցից՝ Միլոշ Օբրենովիչը դարձել է սերբերի գլխավոր առաջնորդը։

1817 թվականի նոյեմբերի 6-ին Օբրենովիչի մերձակա իշխանները, հոգևորականները նրան հռչակել են Սերբիայի գերագույն իշխան՝ ժառանգական իշխանությամբ։ Այդ պահից Սերբիան դարձել է ինքնուրույն, բայց վասալային տերություն[9]։ Պաշտոնապես նրա ինքնուրույնությունը Թուրքիան ընդունել է երեք տարի անց։ 1827 թվականին Միլոշ Օբրենովիչի իշխանությունը հաստատել է Սերբիայի խորհրդարանը։

 
Միլոշ Օբրենովիչի արձանը, քանդակագործ՝ Ջորջե Յովանովիչ (1898)

Չնայած կիսագրագետ լինելուն (Միլոշը դժավրությամբ է ստորագրել իր անունը)՝ Օբրենովիչը եղել է խորամանկ ու խելացի. նրա դիվանագիտությունն աչքի է ընկել մեծ որակով։ Նա երբեք ժլատություն չի ցուցաբերել թուրք աստիճանավորներին կաշառելու ու սուլթանին նվերներ ուղարկելու հարցում։

Իր առաջին կառավարման ժամանակ, կայուն դիվանագիտության շնորհիվ, Սերբիան ինքնավար իշխանության կարգավիճակ է ձեռք բերել Օսմանյան կայսրությունում՝ փոխելով իր ֆեոդալական համակարգը, ինչի շնորհիվ ձևավորվել է սոցիալական նոր խավ՝ ազատ գյուղացիներ։ Չնայած իր անգրագիտությանը՝ Միլոշ Օբրենովիչը հիմնել է 82 դպրոց, 2 նավավարժարան, 1 գիմնազիա և Սերբական իշխանության լիցեյը։ Մինչև հրաժարականը նա եղել է Սերբիայի ամենահարուստ մարդը և ամենաունևոր մարդկանցից մեկը ողջ Բալկաններում։

Նրա առաջին կառավարումն ունեցել է իր թերությունները։ Հաթթը Հումայունի հիման վրա 1830 թվականին նա պետք է ղեկավարեր երկիրը ժողովրդի ավագների խորհրդակցությամբ, սակայն Միլոշը ձգտել է բացարձակ իշխանության, որի օրինակը փաշան էր։ Նա մշտապես հրաժարվում էր իր իշխանության սահամանափակումից և չափազանց դաժան էր վերաբերվում իր շրջապատի մարդկանց հետ, որոնք մերթ բարձր պաշտոններ էին ստանում, մերթ զրկվում դրանցից նրա ցանկությամբ[10][11]։ Նա երբեմն նրանց անգամ ծեծել է իր իսկ ձեռքերով։

Աչքի ընկնելով ժլատությամբ՝ նա կուտակել էր մոտ երկու միլիոն պիաստր կարողություն։ Մի անգամ նա այրել է Բելգրադի մերձակայքը, որպեսզի այնտեղ նոր շինություններ կառուցի։ Նրա շրջապատի մարդիկ ոչ միայն հարկ չէին վճարում, այլև ամեն ձևով կողոպտում էին հասարակ մարդկանց՝ նրանցից վերցնելով իրենց դուր եկածը։ Իր կալվածքի շրջապատում ապրողներից նա կոռ էր պահանջում։ Աղի վաճառքը դարձել էր Օբրենովիչի մենաշնորհը, որից հսկայական եկամուտ էր ստանում։ Իր գործողություններվ նա իր դեմ է տրամադրել երկրի բնակչության մեծ մասին։ Նույնիսկ նրա եղբայրը՝ Եֆրեմը, իր վոևոդ Տոմա Վուչիչի հետ (նա ժամանակին նպաստել էր Միլոշի առաջընթացին) փախել է Վալախիա։ Միլոշի կինը՝ Լյուբիցան, եղել է բավական խիստ և ինքնուրույն կին՝ մեծ ազդեցություն թողնելով սերբական քաղաքականության վրա։ Հաճախ նրա հայացքները տարբերվել են ամուսնու հայացքներից։

Ի վերջո, Օբրենովիչի նկատմամբ դժգոհությունը դրսևորվել է 1835 թվականի ապստամբությամբ, որը ստիպել է Միլոշ Օբրենովիչին համաձայնել Սահմանադրություն ընդունելուն, որը հայտնի է «Սրետենի կանոնակարգ» անվանումով։ Դրանով նրա իշխանությունը սահմանափակվում էր սենատով։ Այս սահամանդրությունը բավական լիբերալ էր ժամանակի չափանիշներով, և դրանով երկրում կարգուկանոն հաստատելու հիմք է դրվել։ Որոշակի մշակումներով այն դարձել է 1838 թվականի «Հաթ ի շերիֆի» հիմքը, որը դարձել է Սերբիայի նոր սահամանդրությունը։ Այն գործել է մինչև 1869 թվականը և կրկին ընդունվել արդեն առանց Թուրքիայի համաձայնության։ Սակայն Միլոշը խախտում էր նաև այս սահամանդրությունը։ Այսպես, նրա հռչակումից անմիջապես հետո պետական թերթը հայտնում էր, որ Սերբիայի միակ կառավարիչը իշխանն է, քանի որ Սերբիան երջանիկ է նրա կառավարմամբ։ 1835 թվականի մարտի 17-ին Միլոշը միանձնյա փոխել է սահամանադրությունը։ Նրա ինքնիշխանության պատասխանը նոր ապստամբությունն էր 1839 թվականին, որի գլուխ է կանգնել արտասահմանից վերադարձած Վուչիչը։ Միլոշը ստորագրել է հրաժարականը՝ իշխանությունը թողնելով որդուն՝ Միլան Օբրենովիչ II-ին, և արագ հեռացել երկրից։ Չնայած դրան՝ նույնիսկ վտարված ժամանակ խոշոր մի քանի առևտրականներ իրենց բիզնեսն իրականացրել են նրա գլխավորությամբ։

Անձնական կյանքում իր հպատակների հետ հարաբերություններում Միլոշ Օբրենովիչն առանձնացել է պարզությամբ, նրա հետ մշատական շփումների մեջ չեղած մարդկանց շրջանում սեր ու հարգանք է վայելել։ Տոպչիդերի իր պալատը, որը կառուցվել է 1831-1833 թվականներին, ավելի շատ հասարակ տուն է հիշեցնում, որը վկայում է սերբ իշխանի համեստ կենցաղի մասին։ Բակում մինչ օրս կանգուն է հսկա սոսին, որի ճյուղերի տակ էլ Միլոշ Օբրենովիչը ինքնուրույն դատավճիռներ է կայացրել։

Ալեքսանդր Կարագերոգիևիչի կառավարման ժամանակ, երբ եվրոպական հարկահանության խրթին ձևերն ավելի ծանր են թվացել, քան Միլոշի կոպիտ դաժանությունը, սերբական հասարակության մեջ սկսվել է վերջինիս նկատմամբ կարոտախտ։ Միլոշը դարձել է ժողովրդական երգերի սիրված հերոս. նրա ազատագրական պայքարի դերը ժողովրդի մեջ ստվեր է գցել կառավարման թերությունների վրա, և երբ նոր կառավարությունը գործը հասցրել է հեղափոխության, 1858 թվականին խորհրդարանը որոշել է Միլոշ Օբրենովչին վերականգնել որպես իշխան։

1859 թվականին Միլոշը վերադարձել է հայրենիք, որից հետո կրկին սկսել է բանտարկել անհնազանդներին և փորձել վերականգնել ավտորիտար ռեժիմը, սակայն 1860 թվականի սեպտեմբերի 26-ին մահացել է։ Նրա մահից հետո իշխան է դարձել Միխայիլ III Օբրենովիչը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Freebase Data DumpsGoogle.
  2. 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Lundy D. R. The Peerage
  4. Melichárek Maroš։ «Druhé Srbské povstanie proti osmanskej nadvláde (1815–1816) a vytváranie autonómneho srbského štátu počas prvej vlády Miloša Obrenovića /Second Serbian uprising against Ottomans (1815-1816) and creation of autonomous Serbia under Miloš Obrenović/.»։ Dejiny (անգլերեն) 6 (2): 26–39 
  5. А. Ивић։ «Родословне таблице: Број 16. и 17. Обреновићи» 
  6. Banac Ivo (1988)։ The National Question in Yugoslavia: Origins, History, Politics։ Cornell University Press։ ISBN 0801494931 
  7. «На данашњи дан 1860 умро кнез Милош Обреновић; 1371. одиграла се Маричка битка; Рођен Мартин Хајдегер; Потписан Споразум о успостављању специјалних паралелних односа између Србије и РС»։ Нова српска политичка мисао (sr-rs)։ Վերցված է 2020-01-04 
  8. «Knez Miloš Obrenović»։ Virtuelni zavičajni muzej Požege (en-US)։ Վերցված է 2020-01-04 
  9. Boric Tijana։ «Konak in Gornja Crnuca: The Court of Prince Milos Obrenovic»։ FACTA UNIVERSITATIS: Series: Visual Arts and Music (անգլերեն) 
  10. «Srpsko Nasledje»։ www.srpsko-nasledje.rs։ Վերցված է 2020-01-04 
  11. Hall Richard C. (2014-10-09)։ War in the Balkans: An Encyclopedic History from the Fall of the Ottoman Empire to the Breakup of Yugoslavia (անգլերեն)։ ABC-CLIO։ էջ 210։ ISBN 978-1-61069-031-7 

Արտաքին հղումներԽմբագրել