Գեորգի Պետրովի Կարագեորգի (սերբ.՝ Ђорђе Петровић Карађорђе, նոյեմբերի 3 (14), 1768 կամ մոտ. 1770[2], Viševac, Sanjak of Smederevo, Օսմանյան կայսրություն - հուլիսի 14 (26), 1817[1], Radovanjski Lug, Sanjak of Smederevo, Օսմանյան կայսրություն[3]), թուրքական լծի դեմ ուղղված 1804-1813 թվականների սերբական առաջին ապստամբության ղեկավար։ Ծնվելիս ստացել է Գեորգի (Ђорђе) անունը, Կարագեորգի մականունը (կարա- թուրքերեն նշանակում է «սև») ստացել է իր սև արտաքինի պատճառով։

Գեորգի Պետրովի Կարագեորգի
(սերբ.՝ Ђорђе Петровић Карађорђе)
Karađorđe Petrović, by Vladimir Borovikovsky, 1816.jpg
մարտ 1804 - սեպտեմբեր 1813
Հաջորդող Միլոս Օբռենովիչ
 
Մասնագիտություն՝ զորավար, վաճառական, Դիմադրության մարտիկ և հեղափոխական
Ազգություն սերբ
Դավանանք Սերբ ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր նոյեմբերի 3, 1762
Ծննդավայր Օսմանյան կայսրություն (այժմ Սերբիա)
Վախճանի օր հուլիսի 13, 1817
Վախճանի վայր Սերբիա
Գերեզման Oplenac
Թաղված Oplenac
Դինաստիա Կարագեորգիևիչ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Հայր Պետրոս Յովանովիչ
Մայր Մարիա Զիվկովիչ
Ամուսին Ելենա Յովանովիչ
Զավակներ իշխան Ալեքսանդր Կարադջևից, Ալեքս, Սեմ Սավա, Սարկ, Ստրամենկա
 
Ինքնագիր Monogram of Đorđe Petrović Karađorđe of Serbia.svg
 
Պարգևներ

Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան

ՆախնիներԽմբագրել

Կարագեորգին ծնվել է աղքատ ընտանիքում։ Հոր անունն էր Պետրոս, նրա մայրը՝ Մարիա Զիվկովիչ։ Նրա հայրը շատ հաճախ է փոխել աշխատանքի վայրը։

 
Զինանշան

Վաղ տարիներԽմբագրել

Կարագեորգին ծնվել է Սերբիայի Վիշևվաց գյուղում։ Մանկության տարիներին նա ստիպված է եղել աշխատել մեծահարուստ թուրքերի և սերբերի մոտ։

 
Կարագեորգի հուշարձանը Սուրբ Սավվա եկեղեցու մոտ

Սերբիայի առաջին ապստամբությունԽմբագրել

1788-1790 թվականների ավստրո-թուրքական պատերազմի ժամանակ գլխավորել է սերբական կամավորական ջոկատը, որը կռվում էր ավստրիացիների կողմից։ 1804 թվականին ընտրվել է ապստամբության ղեկավար։ Հմուտ զորավար էր։ Մի շարք հաղթանակներ է տարել թուրքերի դեմ։ 1808 և 1811 թվականներին ճանաչվել է «սերբական գերագույն առաջնորդ» (ժառանգաբար)։ 1808 թվականին հիմնել է Կարագեորգիեիչների դինաստիան։ Ունեցել է ռուսամետ կողմնորոշում։ Ապստամբության պարտությունից հետո փախել է Ավստրիա։ 1814 թվականին անցել է Ռուսաստան։ 1817 թվականին գաղտնի վերադարձել է Սերբիա և դավադրաբար սպանվել։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119236710 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Wurzbach D. C. v. Kara Djiordje (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 10. — S. 463.
  3. год его рождения точно не известен, это 50-60-е гг. XVIII века

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 292