Հաթթը Հումայուն (hatt-i hiimayun - կայսերական գիր), 1856 թ.-ի փետրվարի 18-ին սուլթան Աբդուլ Մեջիդի ստորագրած հրովարտակը Օսմանյան կայսրության ոչ մուսուլման ժողովուրդների վիճակը բարելավելու վերաբերյալ։ Հրապարակվել է 1853-1856 թթ.-ի Ղրիմի պատերազմից հետո, Անգլիայի և Ֆրանսիայի ճնշմամբ, որոնք ուզում էին կանխել Փարիզի հաշտության բանակցությունների ընթացքում Ռուսաստանի հնարավոր միջամտությունը՝ Թուրքիայում ապրող քրիստոնյաների իրավունքների պաշտպանության առիթով։

Հաթթը Հումայուն կրկնում էր Հաթթը շերիֆը՝ միայն ավելի ընդարձակ և մանրամասնված։ Հաթթը Հումայուն առանձին փոփոխություններ չմտցրեց Թուրքիայի բռնակալական վարչակարգի էության մեջ, պահպանվում էր ոչ մուսուլման բնակչության իրավազրկությունը։ Ազգային փոքրամասնություններին շնորհած հրամանագրերից առանձին սահմանափակումներով և խոչընդոտներով իրականացվեցին միայն կրոնական համայնքներին վերաբերող կանոնադրությունները, քրիստոնեաբնակ առանձին նահանգներին տրված ներքին ինքնավարության արտոնությունները (Կրետե կղզի, «Լիբանան լեռ», Սամոս կղզի, Աֆոնի լեռ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 46