Միլոշ Ցրնյանսկի

սերբ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, լրագրող, թարգմանիչ

Միլոշ Ցրնյանսկի (սերբ.՝ Милош Црњански, հոկտեմբերի 26, 1893(1893-10-26)[1] կամ սեպտեմբերի 26, 1893(1893-09-26)[2], Չոնգրադ, Ավստրո-Հունգարիա[3] - նոյեմբերի 30, 1977(1977-11-30)[1] կամ նոյեմբերի 11, 1977(1977-11-11)[2], Բելգրադ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, լրագրող, թարգմանիչ: Կազմել է ճապոնական և չինական պոեզիայի անթոլոգիաներ:

Միլոշ Ցրնյանսկի
սերբ.՝ Милош Црњански
Miloš Crnjanski 1914.jpg
Ծնվել էհոկտեմբերի 26, 1893(1893-10-26)[1] կամ սեպտեմբերի 26, 1893(1893-09-26)[2]
ԾննդավայրՉոնգրադ, Ավստրո-Հունգարիա[3]
Վախճանվել էնոյեմբերի 30, 1977(1977-11-30)[1] (84 տարեկան) կամ նոյեմբերի 11, 1977(1977-11-11)[2] (84 տարեկան)
Վախճանի վայրԲելգրադ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
ԳերեզմանAlley of Distinguished Citizens
Մասնագիտությունբանաստեղծ, դիվանագետ, լրագրող, արվեստի քննադատ, գրող և դրամատուրգ
Լեզուսերբերեն[1]
Ազգությունսերբ
ՔաղաքացիությունFlag of Austria-Hungary (1869-1918).svg Ավստրո-Հունգարիա, Flag of Yugoslavia (1918–1941).svg Հարավսլավիայի Թագավորություն և Flag of Yugoslavia (1946-1992).svg ՀՍՖՀ
ԿրթությունՎիեննայի համալսարան, Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ (1922) և Piarist High School, Timișoara?
Ժանրերպոեզիա և վեպ
Ուշագրավ աշխատանքներA Novel about London?, Migrations?, Q2963184?, The Journal of Carnojevic? և Q16086727?
ՊարգևներՆԻՆ մրցանակ[4][5] և Դիսովա մրցանակ[6]
ԱզգականներDobrosav M. Ružić?
Miloš Crnjanski Վիքիպահեստում

Գրականություն է մտել Առաջին համաշխարհային պատերազմից հետո, իբրև էքսպրեսիոնիստ, և բացահայտորեն հակապատերազմական դիրք է գրավել։ Հետագայում հարել է իր ազգայնական շրջաններին: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում երկրից փախած թագավորական կառավարության հետ միասին վտարանդվել է Լոնդոն։ Պատերազմից հետո տպագրում է մի քանի գեղարվեստական երկեր՝ «Վերաբնակեցում», 2-րդ մաս (1962), «Վեպ Լոնդոնի մասին», (1971)։ Վեպերն հագեցված են կոնկրետ֊պատմական փաստերով, կենցաղի մանրամասնություններով, հերոսների ճշգրիտ հոգեբանական բնութագրերով։ Բայց անկախ այն բանից, գործողությունները երբ են տեղի ունենում՝ հեռավոր 18-րդ դարում, թե 20-րդ դարում, դրանք կապված են իրական պատմական իրադարձությունների (օրինակ, սերբերի վերաբնակությունը Ավստրիայից Ռուսաստան), թե հնարովի հերոսների հետ, ինչպես Լոնդոնին վերաբերող վեպում (չնայած այստեղ շատ են ինքնակենսագրական տարրերը), Ցրնյանսկու վեպերը միասնական են իրենց կոնցեպցիայով, որը հենվում է գրողի ողբերգական աշխարհընկալման վրա։ Նրա տեսակետից, պատմությունը դաժան է, նրա մեջ առաջադիմություն չկա, մարդը ավազահատիկ է այդ քաոսում, նրա կամքից և ցանկություններից ոչինչ կախված չէ։ Անվերջ շրջապտույտների մեջ կորչում են ոչ միայն առանձին մարդու, այլ ամբողջ ժողովուրդների հետքերը։ Ազգային ողբերգության զգացումը, ուժեղացած գրողի հոռետեսությամբ, դառնում է նրա գեղարվեստական աշխարհատեսության առանցքը, այստեղ էական տեղ է գրավում սուբյեկտիվիզմը[7]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118677365 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Црнянский Милош // Большая советская энциклопедия (рус.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. Добитници Нинове награде за књижевност
  5. НИН online
  6. Градска библиотека "Владислав Петковић Дис" Чачак » Добитници награда
  7. Արտասահմանյան գրականության պատմություն, Ե., Երևանի համալսարանի հրատ., 1985, էջ 625: