Միլթոն Ջորջ Գուստավուս Սիլլս (անգլ․՝ Milton Sills, հունվարի 12, 1882(1882-01-12)[2][3], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - սեպտեմբերի 15, 1930(1930-09-15)[2][3][4], Բրենթվուդ, Լոս Անջելես, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), թատրոնի և համր կինոյի ամերիկացի հայտնի դերասան, Ամերիկյան կինոարվեստի ակադեմիայի հիմնադիրներից մեկը[5]։

Միլթոն Սիլլս
Ծնվել է1882 հունվարի 12
ԾննդավայրՉիկագո, Իլլինոյս, ԱՄՆ
Մահացել է1930, սեպտեմբերի 15 (48 տարեկան)
Մահվան վայրՍանտա Բարբարա, Կալիֆոռնիա
ԳերեզմանՌոուզհիլի գերեզմանատուն[1]
ԿրթությունՉիկագոյի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան
կինոդերասան
թատրոնի դերասան
Ամուսին(ներ)Դորիս Քենիոն
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է հարուստ ընտանիքում։ Հայրը զբաղվում էր օգտակար հանածոների վաճառքով, իսկ մայրը բարգավաճող բանկիրի ժառանգ էր․ զբաղված է եղել բանկային ոլորտում։ Սիլլսը սովորել է Չիկագոյի համալսարանում՝ հոգեբանության և փիլիսոփայության ֆակուլտետում։ Աշխատել է որպես ուսուցիչ։

1905-ին թատրոնի մենեջեր Դոնալդ Ռոբերթսոնը, ով Չիկագոյում ստեղծել էր նոր թատրոն, համալսարանում դասախոսություններ է կարդում հայտնի դրամատուրգների մասին և Մ. Սիլլսին առաջարկում խաղալ թատրոնում։ Նա համաձայնում է, թողնում մանկավարժական կարիերան, միանում Ռոբերթսոնի թատերախմբին և սկսում շրջագայել երկրով։

Երեք տարի անց Մ. Սիլլսը մեկնում է Նյու Յորք, որտեղ հաջողության է հասնում՝ խաղալով Բրոդվեյյան թատրոններում։1908-1914 թվականներին նա խաղացել է Բրոդվեյի շատ ներկայացումներում, դարձել է թատրոնի աստղ և մեծ հռչակ ձեռք բերել։

1910 թվականին ամուսնանում է անգլիացի դերասանուհի Գլեդիս Ուիննի՝ Էդիթ Ուինն Մեթթիսոնի զարմուհու հետ։ Նրանք ունենում են դուստր՝ Դորոթի անունով։

1914 թվականին Մ. Սիլլսը սկսում է նկարահանվել կինոյում։ Նրա դեբյուտը դարձավ Համաշխարհային կինոընկերության բարձր բյուջետային «Փոսը» դրաման։ Այս դերի շնորհիվ Սիլլսը պայմանագիր է կնքում պրոդյուսեր Ուիլյամ Ա Բրեյդի հետ։ Ֆիլմը չափազանց մեծ պահանջարկ է ունենում։

1915-ին Մ. Սիլլսը նկարահանվում է ոչ պակաս հանրաճանաչ դրամայում`«The Deep Purple»- ը՝ գերմանացի կինոաստղ Կլարա Քիմբալ Յանգի հետ (Clara Kimball Young): 1917 թվականին նա հայտնվում է «Պատվի համակարգում», որը համարվում էր այդ ժամանակի լավագույն ֆիլմերից մեկը։

1920-ականների սկզբին Մ. Սիլլսը, ունենալով մեծ համբավ, աշխատում էր այնպիսի հայտնի կինոստուդիաների հետ, ինչպիսիք են MGM, Paramount Pictures и Pathé: Նկարահանվել է 86 ֆիլմում։

 
248x248փքս(չաշխատող հղում)

Մ. Սիլլսը հաճախ նկարահանվել է այդ ժամանակաշրջանի հայտնի կին աստղերի՝ Ջերալդին Ֆառարի, Գլորիա Սվանսոնի և Վիոլա Դանայի հետ։

1925-ին բաժանվում է առաջին կնոջից։ 1926-ին ամուսնանում է դերասանուհի Դորիս Քենոնի հետ, ունենում են որդի։

1927 թվականի մայիսին նա Կինոարվեստի և գիտության ակադեմիայի (AMPAS) 36 հիմնադիրներից մեկն էր։

Միլթոն Սիլլսը նկարահանվել է միայն մեկ ձայնային ֆիլմում՝ «Շրջանակվածը» (1927)՝ հնչեցնելով իր հիանալի ձայնը։

Միլթոն Սիլլսը հանկարծամահ է եղել սրտի կաթվածից 1930 թվականի սեպտեմբերի 15-ին՝ Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաքում՝ երկրորդ կնոջ՝ դերասանուհի Դորիս Քենիոնի հետ թենիս խաղալիս։

 
«Ծովային(չաշխատող հղում) գայլ» ֆիլմի պաստառը, 1927

Կինոարտադրության մեջ ունեցած ներդրման համար Հոլիվուդյան փառքի ծառուղում արժանացել է աստղի։

 

Ընտրյալ ֆիլմագրություն խմբագրել

Տարեթիվ Հայերեն անվանում Բնագիր անվանում Դեր
1918 Հավերժ պայքար The Struggle Everlasting Գիտակցություն, նույն ինքը՝ Բրյուս
1919 Երիտասարդության աչքերը Eyes of Youth Լուիս Էնթոնի
1919 Ինչ սովորում է յուրաքանչյուր կին What Every Woman Learns Վալտեր Մելռոս
1920 Քաղցր նարդոս Sweet Lavender Հորացիյ Բարն
1921 Հիմարիկը The Little Fool Դիկ
1922 Վառվող ավազներ Burning Sands Դանիել Լայն
1923 Ի՞նչ սովորեց կինը What a Wife Learned Ռուդոլֆ Մարթին
1924 Ծովային բազե The Sea Hawk պարոն Օլիվեր Թրեսսիլիան
1925 Ինչպես ուզում է տղամարդը As Man Desires Մայոր Ջոն Քրեյգ
1926 Դրախտ Paradise Թոնի
1927 Ծովային վագր The Sea Tiger Ջասթին Ռամոս
1928 Վթարը The Crash Ջիմ Ֆլաննագան
1929 Սերը և Սատանան Love and the Devil Լորդ Դրիան
1930 Ծովային գայլը The Sea Wolf «Գայլ» Լարսեն (վերջին դեր)

Պակերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Find A Grave — 1996.
  2. 2,0 2,1 2,2 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Los Angeles TimesLA: 1881. — ISSN 0458-3035; 2165-1736
  5. «History of the Academy» (անգլերեն). Կինոարվեստի և գիտության ակադեմիա. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլթոն Սիլլս» հոդվածին։