Միգենի

ալբանացի բանաստեղծ, գրող հրապարակախոս

Միգենի (իսկական անունը Միլոշ Գերգ Նիկոլա) (ալբ․՝ Millosh Gjergj Nikolla, սերբ.՝ Miloš Đoka Nikolić, հոկտեմբերի 13, 1911(1911-10-13), Շկոդեր, Ալբանիա - օգոստոսի 26, 1938(1938-08-26)[1], Բարի, Իտալիա և Թուրին, Իտալիա), ալբանացի բանաստեղծ, գրող հրապարակախոս։

Միգենի
Ծնվել էհոկտեմբերի 13, 1911(1911-10-13)
ԾննդավայրՇկոդեր, Ալբանիա
Վախճանվել էօգոստոսի 26, 1938(1938-08-26)[1] (26 տարեկան)
Վախճանի վայրԲարի, Իտալիա կամ Թուրին, Իտալիա
Գրական անունMigjeni
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուալբաներեն
Քաղաքացիություն Ալբանիա
Изображение автографа
 Millosh Gjergj Nikolla Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Միլոշ Գերգ Նիկոլան ծնվել է 1911 թվականի հոկտեմբերի 13-ին ալբանական Շկոդեր քաղաքում՝ ալբանականացված սերբախորվաթական ընտանիքում։ Սովորել է Շկոդերի սերբալեզու դպրոցում։ Ավելի ուշ ուսումը շարունակել է ներկայիս Մակեդոնիայի տարածքում գտնվող Բիտոլա քաղաքի գիմնազիայում։ Ավարտելուց հետո, 1927 թվականից 1932 թվականներին սովորել է ուղղափառ հոգևոր ճեմարանում։ Միլոշն ուսումնասիրել է հին սլավոներեն, ռուսերեն, ֆրանսերեն, հունարեն, լատիներեն և կարող էր բոլոր վերոնշյալ լեզուներով կարդալ բնագրեր։

Ալբանիա վերադառնալուց հետո հրաժարվում է քահանա դառնալու մտքից և սկսում է ուսուցչությամբ զբաղվել գյուղական դպրոցում։

Հիվանդացել է տուբերկուլոզով։ Բուժման կուսեր է անցել Հունաստանի և Հյուսիսային Իտալիայի առողջարաններում, սակայն ապարդյուն։

Միլոշ Նիկոլան իր մահկանացուն կնքել է իտալական հոսպիտալներից մեկում՝ 26 տարեկան հասակում 1938 թվականի օգոստոսի 26-ին։

Նրա աճյունը Ալբանիա է տեղափոխվել 1956 թվականին։

Ստեղծագործական կյանք խմբագրել

Միգենին բանաստեղծությունների և պատմվածքների հեղինակ է, որոնցում արտացոլված է Եվրոպայի մտավորականների կյանքն ու տառապանքը։ Նա համարվում է Ալբանիայի ժամանակակից գրականության հիմնադիրներից մեկը։ Կոմունիստական իշխանությունները Միգենիին համարում էին պոեզիայում սոցիալիստական ռեալիզմի ծիծեռնակներից մեկը։

Իր կարճատև կյանքի ընթացքում գրողը ստեղծել է քսանչորս կարճ էսսե, որոնք տպագրվել են 1933 թվականից 1938 թվականներին։ Իր ստեղծագործությունները ստորագրել է Միգենի ծածկանունով (Millosh Gjergj Nikolla):

Նրա 35 բանաստեղծություններից բաղկացած ժողովածուն լույս տեսավ 1936 թվականին՝ «Vargjet e lira» անվանումով։ Հեղափոխական թեմատիկա արծարծելու պատճառաբանությամբ գրքի ամբողջ տպաքանակը գրաքննության ենթարկվեց և բռնագրավվեց Ահմետ Զոգուի վերահսկողությամբ։

 
Շկոդա քաղաքի գլխավոր թատրոնը կոչվում է Միգենիի անունով

Հիշատակ խմբագրել

  • Բանաստեղծի անունով է կոչվում Շկոդա քաղաքի գլխավոր թատրոնը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Мигени // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Գրականություն խմբագրել

  • Elsie, Robert (2005). Albanian Literature: A Short History. I.B.Tauris. էջեր 138–. ISBN 978-1-84511-031-4.
  • Elsie, Robert (2012). A Biographical Dictionary of Albanian History. I.B.Tauris. էջեր 308–309. ISBN 978-1-78076-431-3.
  • Demo, Elsa (2011 թ․ հոկտեմբերի 14). «Migjeni në librin e shtëpisë». Mapo; Arkiva Lajmeve. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.
  • Pipa, Arshi (1978). Albanian literature: social perspectives. R. Trofenik. ISBN 978-3-87828-106-1.
  • Polet, Jean-Claude (2002). Auteurs européens du premier XXe siècle: 1. De la drôle de paix à la drôle de guerre (1923-1939). De Boeck Supérieur. էջեր 710–711. ISBN 978-2-8041-3580-5.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միգենի» հոդվածին։