Միգել Կաբրերա (իսպ.՝ Miguel Mateo Maldonado y Cabrera, մայիսի 27, 1695(1695-05-27)[1][2], Օախակա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - մայիսի 16, 1768(1768-05-16)[3][4][2], Մեխիկո, Նոր Իսպանիայի փոխարքայություն, Իսպանական կայսրություն), Նոր Իսպանիայի մեծագույն նկարիչներից մեկը։ Կաթոլիկ եկեղեցու, հարուստ հովանավորների համար ստեղծել է կրոնական և աշխարհիկ արվեստի գործեր։ Նրա կաստային կտավները, որոնք պատկերում են հնդկացիների, իսպանացիների և աֆրիկացիների միջռասայական ամուսնությունները, համարվում են ժանրում լավագույնը[5]։

Միգել Կաբրերա
Ծնվել էմայիսի 27, 1695(1695-05-27)[1][2]
ԾննդավայրՕախակա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Վախճանվել էմայիսի 16, 1768(1768-05-16)[3][4][2] (72 տարեկան)
Մահվան վայրՄեխիկո, Նոր Իսպանիայի փոխարքայություն, Իսպանական կայսրություն
Քաղաքացիություն Նոր Իսպանիայի փոխարքայություն
Մասնագիտություննկարիչ
 Miguel Cabrera (painter) Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել
 
«Մեծն Գերտրուդը» (1763), Դալլասի արվեստի թանգարան

Կաբրերան ծնվել է Օախակա դե Խուարես քաղաքի Անտեկեր շրջանում։ Մեխիկո տեղափոխվել է 1719 թվականին։ Ուսանել է կամ Ռոդրիգես Խուարես եղբայրների, կամ Խոսե դե Իբառայի մոտ։

Կաբրերան եղել է քաղաքի արքեպիսկոպոսի սիրելի նկարիչը և Հիսուսի միաբանության հետևորդ։ Նրա նկարչության վրա մեծ ազդեցություն է ունեցել Բարտոլոմե Էստեբան Մուրիլյոն և այդ ժամանակաշրջանի ֆրանսիական նկարչությունը։

Կաբրերան հայտնի է իր կաստային կտավներով և Խուանա Ինես դե լա Կրուսի դիմանկարով։ Խուան Դիեգոյի առաջին դիմանկարը ստեղծողներից է։ 1752 թվականին նրան թույլատրել են ստեղծել Սուրբ Գվատալուպեի սրբապատկերի երեք օրինակ արքեպիսկոպոս Խոսե Մանուել Ռուբիո ի Սալինեսի, Պապի և երրորը որպես հետագա նմուշների համար կիրառման օրինակ։

 
Միգել Կաբրերայի կերտած «Խուան Դիեգո» կտավը

1756 թվականին Կաբրերան գրել է Սուրբ Գվադալուպեի սրբապատկերի մասին աշխատությունը՝ «Maravilla americana y conjunto de raras maravillas observadas con la dirección de las reglas del arte de la pintura», որին հաճախ անվանում են «Ամերիկյան հրաշալիք»[6]։

1753 թվականին Կաբրերան Մեքսիկայում հիմնել է գեղարվեստի ակադեմիան և դարձել է նրա տնօրենը[7]։

Կաբրերայի ստեղծագործությունները կրոնական բնույթի են, ինչպես նաև լինելով Մեխիկոյի արքեպիսկոպոսի պաշտոնական նկարիչը, կերտել է նրա և այլ դիմանկարներ։

Միգել Կաբրերայի մասունքներն ամփոփված են Մեխիկոյի Սանտա Ինես եկեղեցում։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 González C. C. Cabrera, Miguel // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T012892
  3. 3,0 3,1 3,2 https://rkd.nl/explore/artists/14647
  4. 4,0 4,1 4,2 Miguel Cabrera (նիդերլ.)
  5. «LACMA purchases long-lost masterpiece, once kept under a couch». LATimes.com. 2015 թ․ ապրիլի 1. Վերցված է 2015 թ․ ապրիլի 1-ին.
  6. «americanmarvel.org». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 21-ին.
  7. Hamnett, Brian R. A concise history of Mexico. Cambridge: Cambridge University Press, 1999: 97 (retrieved through Google Books, 1 May 2009). ISBN 978-0-521-58916-1.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միգել Կաբրերա» հոդվածին։