Մերիտոկրատիա կամ շնորհապետություն (բառացիորեն «արժանիների իշխանություն», լատ. meritus - արժանի և հին հուն. κράτος - իշխանություն, կառավարում), կառավարման ձև, համաձայն որի բարձրագույն (ղեկավար) պաշտոնները պետք է զբաղեցնեն մարդիկ՝ ելնելով իրենց սոցիալապես կամ ինստիտուցիոնալ ճանաչված, անհատական «ձեռքբերումներից» կամ «հատուկ արժանիքներից», անկախ սոցիալական ծագումից և ֆինանսական կարողությունից։

Մեծ մասամբ կիրառվում է երկու իմաստով։ Տերմինի առաջին իմաստը համապատասխանում է այն համակարգին, որտեղ ղեկավարները նշանակվում են ըստ առանձնահատուկ տաղանդների (նման համակարգը բավական հակադրվում է ինչպես արիստոկրատիային, այնպես էլ դեմոկրատիային)։ Երկրորդ՝ առավել տարածված իմաստը ենթադրում է մեկնարկային պայմանների ստեղծում օբյեկտիվորեն օժտված և աշխատասեր մարդկանց համար, որպեսզի նրանք ապագայում հնարավորություն ունենան հասարակական բարձր դիրք գրավել ազատ մրցակցային պայմաններով։

Տերմինի պատմություն

խմբագրել

Չնայած ինքնին մերիտոկրատիա հասկացությունը գոյություն է ունեցել դարեր շարունակ (օրինակ՝ կոնֆուցիական փիլիսոփայության շրջանակներում, հենց «մերիտոկրատիա» տերմինը այսինքն՝ «արժանիների իշխանություն». լատիներեն «արժանանալ» և հին հունական «իշխանություն» բառերից), այն առաջին անգամ օգտագործել է գերմանա-ամերիկացի փիլիսոփա Հաննա Արենդտը 1954 թվականին գրված իր «Կրթության ճգնաժամ» էսսեում նվաստացուցիչ իմաստով և վերաբերում է անգլիական կրթական համակարգում մերիտոկրատիայի կիրառմանը[1]։

Մի քանի տարի անց տերմինը կիրառել է բրիտանացի քաղաքական գործիչ և սոցիոլոգ Մայքլ Յանգը իր «Մերիտոկրատիայի ծագումը» երգիծական աշխատությունում, որին բացասական ենթատեքստ է տվել. գրքում նկարագրվում է ֆուտուրիստական հասարակություն, որտեղ հասարակական դիրքը որոշվում է ինտելեկտով (IQ-ով)։ Գրքում նման համակարգը հանգեցնում է հեղափոխության, որի ժամանակ զանգվածները տապալում են ամբարտավան և ժողովրդից կտրված էլիտային։ Նմանատիպ սյուժեներ օգտագործվել են նաև այլ գրական ստեղծագործություններում։

Հետագայում տերմինը ձեռք է բերել ավելի դրական երանգավորում, որը մեծ մասամբ կիրառում էին հնարավորությունների համընդհանուր հավասարության կողմնակիցները։ 1973 թվականին գրված իր «Գալիք հետինդուստրիալ հասարակություն» գրքում Դանիել Բելը կարծիք է հայտնում[2], որ մերիտոկրատիան հնարավորություն կտա վերացնել բյուրոկրատիան, ինչպես նաև փոխել հասարակության սոցիալական համարգը ընդհանրապես[3]։ Նմանատիպ հայացքների էին հարում նաև արևմտյան սոցիոլոգիայում նեոպահպանողականության կողմնակիցները (Զբիգնև Բժեզինսկի

Քաղաքագիտության և քաղաքականության Օքսֆորդի բացատրական բառարանում տերմինը հայերեն թարգմանվել է որպես «արժանավարություն»[4]։

Բանաձևեր

խմբագրել

Ըստ Մ. Յանգի` մերիտոկրատիան ինտելեկտի ( ) և ջանք ու եռանդի ( - effort) գումարն է[5]։ Մերիտոկրատիան նկարագրելու Մ. Յանգի բանաձևն է՝

         :

Ըստ Լորենցո Իևայի` մերիտրոկրատիան ինտելեկտի ( ), մշակույթի ( ) և փորձի ( ) միջև եղած գործառույթն է, որին այնուհետև ավելացվում է ջանք ու եռանդ ( )[6]: Մերիտոկրատիան նկարագրելու Լորենցո Իևայի բանաձևն է՝

        ,  ,       :

Մերիտոկրատիայի իրացում

խմբագրել
 
Ռոդեզիայի վարչապետ Յան Սմիթը

Մի շարք ուսումնասիրողների կարծիքով Չինաստանը պատմության որոշակի ժամանակաշրջանում մոտ էր մերիտոկրատական համակարգի իրացմանը։ Այսպես, Սուն դինաստիայի ժամանակ լայնորեն կիրառվում է կեցզյույ կոչվող քննությունների եռաստիճան համակարգը, որի օգնությամբ ղեկավարի պաշտոնի համար ընտրվում էին այնպիսի հավակնորդներ, ովքեր առավել լավ էին հասկանում արվեստից, կոնֆուցիականությունից և վարչական խնդիրներից[7]։

ԱՄՆ-ում տարածված է այն կարծիքը, որ իրենց մոտ մերիտոկրատիան արդեն իրականություն է, այնպես որ ամերիկացիների անձնական ձեռքբերումները կախված են միայն ունակություններից, աշխատասիրությունից, կյանքի չափանիշներից և բարոյականությունից[8]։ Քննադատներն ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ դեռ կարևոր դեր են խաղում ժառանգությունը, սոցիալական և մշակութային առավելությունները, աշխատաշուկայում և անհատական ձեռնարկատիրության մեջ օբյեկտիվ հնարավորությունները, որակյալ կրթության հնարավորությունը և խտրականությունը[5][8]։

Մինչև 1979 թվականը Ռոդեզիայում գոյություն ուներ կրթական և գույքային ցենզ, ինչի պատճառով այդ աֆրիկյան երկրի սևամորթ մեծամասնությունը փաստացիորեն ամբողջությամբ զրկված էր ընտրություններին մասնակցելու իրավունքից (ընդ որում, պետք է նաև նշել, որ երկրի սպիտակամորթ բնակչությունը նույնպես, ովքեր չէին համապատասխանում այդ պահանջներին, նույնպես զրկված էին ընտրություններին մասնակցելուց)։ Ռոդեզիայի նախկին վարչապետ Յան Սմիթն իր հուշագրություններում այդ տարիներին ստեղծված համակարգն անվանում է մերիտոկրատիա[9]։

Օշոյի մերիտոկրատական հայացքներ

խմբագրել

Հնդիկ հոգևոր առաջնորդ Օշոն առաջարկում է, որ այն մարդը, ով գոնե ընդունվել է ԲՈՒՀ, պետք է ձայնի իրավունք ունենա։ Նրա տարիքը կարևոր չէ։

Ընտրություններին մասնակցող թեկնածուն նվազագույնը պետք է բակալավրի աստիճան ունենա, իսկ քաղաքապետի պաշտոնին հավակնող մարդը պետք է նվազագույնը մագիստրատուրա ավարտած լինի։

Քննադատություն

խմբագրել

Մերիտոկրատիայի նշանավոր վերլուծաբաններից էր նաև մաթեմատիկոս Ալեքսանդր Գրոտենդիկը, ով հետևել էր մաթեմատիկոսների էլիտար խմբի էվոլյուցիան հանճարների միավորումից մինչև սոցիալական բջջի բաժանումը երկու կաստաների միջև՝ անողորմ «Բարձրյալների» և վախի մեջ ապրող «ճահճի»[10]։

Մերիտոկրատիայի քննադատների կարծիքով այս մոտեցումը կոչված է արդարացնելու ինտելեկտուալ էլիտայի արտոնությունները[11]։

Ամերիկացի լրագրող Քրիստոֆեր Հեյզը կարծում է, որ մերիտոկրատական համակարգից ծնունդ առած անհավասարությունը ժամանակի ընթացքում ճնշում է սոցիալական շարժունության մեխանիզմները («մերիտոկրատիայի երկաթյա օրենքը»)[12]։

Ածանցյալ հասկացություններ

խմբագրել

Մերիտոկրատականություն` աշխատանքի կազմակերպման համակարգի հատկանիշ, որի ժամանակ գերիշխում է ձեռքբերումների և արդյունավետության խրախուսման կողմնորոշվածությունը (յուրաքանչյուրից ըստ հնարավորությունների, յուրաքանչյուրին ըստ արժանիքների, կարիք ունեցողների ըստ պահանջմունքների)։

Հանրամատչելի մշակույթում

խմբագրել
  • Հերման Հեսսեի «Ուլունքախաղ» (վեպ)
  • «Էնդերի խաղը» գիրքն ու ֆիլմը, որտեղ գլխավոր հերոսին ընտրում են ամենատաղանդավոր երեխաների թվից, որպեսզի նա գլխավորի ողջ երկրային աստղային նավատորմը։
  • «République» վիդեոխաղը, որտեղ իրադարձությունները ծավալվում են բռնատիրական պետությունում, որի առաջնորդը մերիտոկրատական քաղաքականության կողմնակից է։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել

Ուկրաինայում գոյություն ունի մերիտոկրատական կուսակցություն (МЕРІТОКРАТИЧНА ПАРТІЯ УКРАЇНИ)[13]:

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. "Crisis in Education" Արխիվացված 14 Հոկտեմբեր 2013 Wayback Machine (էջ 4)
  2. Littler, Jo (2017 թ․ մարտի 20). «Meritocracy: the great delusion that ingrains inequality». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  3. Белл Д. Грядущее постиндустриальное общество. М.: Академия, 1999. ISBN 5-87444-070-4
  4. Քաղաքագիտության և քաղաքականության Օքսֆորդի բացատրական բառարան, Երևան, Գիտանք, 2003, էջ 344. ISBN 99930-963-0-X
  5. 5,0 5,1 Յանգի բնօրինակ մեջբերումները վերցված են։ Appiah, Kwame Anthony (2018 թ․ հոկտեմբերի 19). «The myth of meritocracy: who really gets what they deserve?». The Guardian. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
  6. Ieva, Lorenzo. (2018). Fondamenti di meritocrazia. Rome: Europa edizioni. 978-88-9384-875-6
  7. James E. McClellan III, Harold Dorn. Science and Technology in World History. Second Edition. Johns Hopkins university press, 2006. p.121
  8. 8,0 8,1 McNamee S. J., Miller R. K. The Meritocracy Myth //Sociation Today. Spring 2004. Vol. 2, No. 1. [1](անգլ.)
  9. Ian Smith. Bitter Harvest: The Great Betrayal, London, 2001. էջեր 107-108.
  10. Гротендик А. Урожаи и посевы. Размышления о прошлом математика / Перев. с франц. — Ижевск: Регулярная и хаотическая динамика, 2001. — 288 стр. [2] Արխիվացված 2007-08-16 Wayback Machine, zip/html
  11. Янг М., 1991.
    См. также: Marris P. Just Rewards: Meritocracy Fifty Years Later // Political Quarterly. Vol. 77, No. s1. P. 157. doi:10.1111/j.1467-923X.2006.00791.x(անգլ.)
  12. Hayes C. Twilight of the elites: America after meritocracy. New York: Crown Publishing, 2012. ISBN 9780307720450
  13. «Мерітократична партія України - Достойна влада - заможна країнаМерітократична партія України | Достойна влада – заможна країна». Կուսակցության պաշտոնական կայք (ուկրաիներեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 10-ին.

Գրականություն

խմբագրել
  • Янг М. Возвышение меритократии // Утопия и утопическое сознание. М.։ Прогресс, 1991. (ռուս.)
  • Дементьева В. В. «Меритократия» Римской Республики։ право, ритуал, политическая культура // IVS ANTIQVVM. Древнее право. № 17, 2006. С. 55-65.
  • Repenser l’égalité des chances de Patrick Savidan, Grasset, 2007, 326 p.
  • Le mérite et la République. Essai sur la société des émules.Olivier Ihl, Gallimard; 2007, 409 pages.
  • The Rise of the Meritocracy, 1870–2033։ An Essay on Education and Equality.Young, Michael. 1961. Baltimore, MD։ Penguin Books. (անգլ.)
  • Le mérite et la nature. Une controverse républicaine։ l'accès des femmes aux professions de prestige. 1880-1940". Juliette Rennes, Paris, Fayard, 594 p.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերիտոկրատիա» հոդվածին։