Կատարյալ մրցակցություն
Կախված այն բանից, թե ինչ ձևով են միմյանց հետ մրցում շուկայական հարաբերությունների մասնակիցները՝տարբերում են կատարյալ և ոչ կատարյալ մրցակցության տիպերը և դրանց համապատասխանող շուկաների ձևերը՝ կատարյալ մրցակցային շուկա և ոչ կատարյալ մրցակցային շուկա։ Կատարյալ մրցակցային շուկան մի մեխանիզմ է, որտեղ առկա է ռեսուրսների օգտագործման առավելագույն արդյունավետություն։ Կատարյալ մրցակցության դեպքում իրարից անկախ գործում են բազմաթիվ գնորդներ և վաճառողներ՝ հավասար իրավունքներով ու հնարավորություններով։ Կատարյալ մրցակցության պայմաններն են՝
- բազմաթիվ արտադրողների, վաճառողների և սպառողների առկայությունը
- արտադրության համասեռության առկայությունը
- բարիքի գինը որոշվում է բազմաթիվ արտադրողների և սպառողների կողմից ներկայացված առաջարկի ու պահանջարկի հարաբերակցության միջոցով
- արտադրության գործոնների բացարձակ շարժունակության առկայություն, որը հնարավորություն է տալիս ազատորեն, առանց խողընդոտների մուտք գործելու տարբեր արտադրության ոլորտներ
- առկա է տեղեկատվության հավասարաչափ բաշխվածություն շուկայական տնտեսության սուբյեկտների միջև։
Կատարյալ մրցակցության վերը նշված պայմանները գրեթե հնարավոր չէ ապահովել։ Հետևապես, կատարյալ մրցակցային շուկան իրականում գոյություն չունի. դա ընդամենը կարելի է դիտել որպես ցանկություն։ Սակայն կատարյալ մրցակցային շուկայի օրինաչապությունների բացահայտման ճանապարհով հնարավորություն է ստեղծվում պարզելու ոչ կատարյալ մրցակցային շուկայի գործողության սկզբունքները, հիմնավորելու ոչ արդյունավետ գործունեության պատճառներն ու սահմաները և ներկայացնելու դրա դեմ պայքարի ուղիներն ու եղանակները։
ԱղբյուրներԽմբագրել
- «Տնտեսագիտության տեսություն», Հովսեփ Աղաջանյան, ք. Երևան, 2009 թ.
- «Экономика», Булатова, 1999 г.