Մերաբ Կոստավա (վրաց.՝ მერაბ კოსტავა, 26 մայիսի, 1939, Թբիլիսի13 հոկտեմբերի, 1989), վրացի այլախոհ, երաժիշտ ու բանաստեղծ։ Վրաստանը ԽՍՀՄ-ից առանձնացնելու համար 1980-ական թվականներին ծավալված շարժման ղեկավարներից մեկը։

Մերաբ Կոստավա
վրաց.՝ მერაბ კოსტავა
Դիմանկար
Ծնվել էմայիսի 26, 1939(1939-05-26)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 13, 1989(1989-10-13) (50 տարեկան)
Մահվան վայրԲորիթ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՄթածմինդա
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԹբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, երաժիշտ և այլախոհ
ԱմուսինRusudan Beridze?[1]
Պարգևներ և
մրցանակներ
Վրաստանի ազգային հերոսի շքանշան
Ստորագրություն
Изображение автографа
 Merab Kostava Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1954 թվականին Մերաբ Կոստավան ու Զվիադ Գամսախուրդիան հիմնադրեցին երիտասարդական ընդհատակյա «Գորգասլիանի» կազմակերպությունը։ 1956-1958 թվականներին կազմակերպության անդամները, այդ թվում նաև Կոստավան ու Գամսախուրդիան, ձերբակալվել են ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի կողմից հակախորհրդային գործունեության համար։ Նրանք մեղադրվում էին նաև հակակոմունիստական գրականության ու թռուցիկների տարածման համար։

1962 թվականին Մերաբ Կոստավան ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան։ 1962-1977 թվականներին դասավանդել է Թբիլիսիի երաժշտական դպրոցներից մեկում։

1973 թվականին Կոստավան ու Գամսախուրդիան հիմնադրել են Մարդու իրավունքների պաշտպանության նախաձեռնող խումբը։ 1976 թվականին Կոստավան եղել է Վրաստանի Հելսինկյան խմբի (1989 թվականին վերանվանվել է Վրացական հելսինկյան միություն) հիմնադիրներից մեկը։ 1975 թվականից Amnesty International միջազգային կազմակերպության անդամ է։

1977 թվականին Կոստավան ու Գամսախուրդիան ձերբակալվել են։ Գամսախուրդիան պաշտոնական խոստովանությունից հետո ներվել է։ Կոստավան պատիժը կրել է Սիբիրում։ Ազատազրկման ժամկետը երկու անգամ երկարաձգվել է. նա ազատություն է ստացել 1987 թվականին։ Աշխատել է «Բալավերի» (Վրաց լեզուն ու գրականությունը դպրոցում) ամսագրում։ 1978 թվականին Կոստավան ու Գամսախուրդիան ԱՄՆ Կոնգրեսի կողմից ներկայացվել են Նոբելյան մրցանակի։ 1988 թվականին Կոստավան եղել է Սուրբ Իլյա Բարեպաշտի (Իլյա Ճավճավաձե) միության հիմնադիրներից մեկը։ Եղել է Ավետարանի նոր մեկնության ջատագովներից մեկը։ Առաջարկել է Ավետարանը թարգմանել վրացերեն։ Եղել է մի շարք ցույցերի, այդ թվում՝ 1989 թվականի ապրիլի 9Թբիլիսիում տեղի ունեցած ցույցի նախաձեռնողը, որն ավարտվեց նրանով, որ խորհրդային ռազմական ուժերը դաժանորեն ցրեցին ցուցարարներին։

Մերաբ Կոստավան եղել է «սամիզդատի» (ինքնահրատ) ակտիվ մասնակից, ինչպես նաև «Օկրոս սացմիսի» («Ոսկե գեղմ») ընդհատակյա թերթի հրատարակիչներից մեկը։ Հեղինակել է մի շարք գրական աշխատություններ ուգրական ստեղծագործություններ։

Մերաբ Կոստավան զոհվել է ավիավթարից չպարզված հանգամանքներում[2] Բորիտի գյուղի մոտ (ներկայում՝ Խարագաուլի շրջան)։ Թաղված է Մթածմինդա պանթեոնում։ Նրա զոհվելու վայրում կանգնեցված է հուշարձան։ 2013 թվականին հետմահու պարգևատրվել է Ազգային հերոսի շքանշանով[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Zviad Gamsachurdia and Merab Kostava. Amnesty International, London 1977
  • Gamotxoveba Merab Kostavastan: mceralta da sazogado moçgvaceta mtacmindis panteoni, 1989 clis 21 oktomberi. Macne, Tbilisi 1992.