Բորիթ (վրացերեն՝ ბორითი), գյուղ Վրաստանում։ Գտնվում է Իմերեթի մարզի Խարագաուլի շրջանում։

Գյուղ
Բորիթ
վրացերեն՝ ბორითი
Boriti village.jpg
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄխարեԻմերեթի մարզ
ՇրջանԽարագաուլի շրջան
ԲԾՄ480 մ
Բնակչություն557[1] մարդ (2014)
Ազգային կազմվրացիներ
Ժամային գոտիUTC+4
##Բորիթ (Վրաստան)
Red pog.png
##Բորիթ (Իմերեթի մարզ)
Red pog.png

ԴիրքԽմբագրել

Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 480 մետր բարձրության վրա՝ Ձիրուլա գետի աջ ափին։ Շրջկենտրոն Խարագաուլից հեռու է 28 կմ։

ԱնվանումԽմբագրել

Գյուղի անվանումը կապված է մի լեգենդի հետ։ Դրա համաձայն այս տարածքում եղել են բազմաթիվ անտառներ, որտեղ ապրել են անտառային արծվի նման թռչուններ՝ բորա: Դրանք ժամանակի ընթացքում անհետացել են անտառների հատման պատճառով։

Գյուղում գտնվում է Սուրբ Գիորգի եկեղեցին, որը վերագրվում է զարգացած միջնադարին (9-10-րդ դարեր)։ Եկեղեցին ունի որմնանկարներ, զանգը կշռում էր 40 կգ, որի ձայնը լսելի էր հարևան գյուղերում։ 1940-ական թվականներին խորհրդային իշխանությունների կողմից կառույցը ենթարկվել է ավերածությունների, նրա մի մասում կառուցվել է հիվանդանոց։

ԲնակչությունԽմբագրել

Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների՝ գյուղի բնակչությունը կազմում է 557 մարդ[1], մեծամասնությունը՝ վրացիներ։

ՏրանսպորտԽմբագրել

Գյուղը շրջկենտրոն Խարագաուլի հետ կապված է ավտոխճուղով։ Տարածքով է անցնում Թբիլիսի-Բաթում երկաթուղին։

Ամենամոտ օդանավակայանը գտնվում է Քութայիս քաղաքում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014»։ საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური։ ნოემბერი 2014։ Վերցված է 7 ნოემბერი, 2016  (վրաց.)