Մետապեդիա (անգլ.՝ Metapedia), ուլտրաաջակողմյան բազմալեզու առցանց հանրագիտարան, որը հայտարարում է, որ մասնագիտանում է մշակույթի, արվեստի, գիտության, փիլիսոփայության և քաղաքականության վերաբերյալ հոդվածներում։ Հոդվածները պարունակում են սպիտակ-ազգայնական, սպիտակ-սուպրեմատիստական, նեոնացիստական[1] և ծայրահեղ աջ գնահատականներ[2][3][4], սակայն կան հոդվածներ, որոնք կապված չեն խտրականության հետ, օրինակ՝ հոդվածներ մարզիկների մասին։

Մետապեդիա
Изображение логотипа
ԿարգախոսAlternativni encyklopedie, Den alternative encyklopœdi, Die alternative Enzyklopädie, Η εναλλακτική εγκυκλοπαίδεια, The alternative encyclopedia, la enciclopedia alternativa, Alternatiivne entsüklopeedia, L'encyclopédie alternative, De alternatieve encyclopedie, A enciclopédia alternativa, O enciclopedie alternativă, Alternatívna Encyklopédia և Dem alternativa encyklopedin
ՏեսակMediaWiki կայք
Լեզուբազմալեզու
Բացվածհոկտեմբերի 26, 2006
 Metapedia Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Նախագիծը պաշտոնապես հիմնադրվել է 2007 թվականի ապրիլի 15-ին Շվեդերեն Վիքիպեդիայի նախկին մասնակիցների խմբի կողմից։ Լեզվային առաջին տարբերակը շվեդերենն էր, որը բացվել է 2006 թվականի ապրիլի 26-ին։ Դեկտեմբերի 3-ին բացվել է դանիերեն Մետապեդիան։ 2007-2008 թվականներին ծրագրում գրանցվել է ամենամեծ ակտիվությունը։ 2007 թվականի մայիսի 15-ին թողարկվել է միանգամից երկու լեզվով տարբերակ՝ անգլերեն և գերմաներեն։ Մայիսի 29-ին բացվել է ֆրանսերեն Մետապեդիան։ Հունիսին բացվել են Մետապեդիայի ևս երկու լեզվական տարբերակներ՝ պորտուգալերենը և չեխերենը։ Հաջորդ տարվա ընթացքում ստեղծվել են նախագծի սլովակերեն, իսպաներեն և հունգարերեն տարբերակները։ Հետագայում նոր լեզվական տարբերակների բացման դինամիկան նկատելիորեն նվազել է։ Ամբողջ 2008 թվականի ընթացքում բացվել է ընդամենը երկու նախագիծ՝ ռումիներեն և նորվեգերեն Մետապեդիան։ 2009 թվականին ակտիվությունը փոքր-ինչ աճել է, և բացվել են նախագծի էստոներեն, հունարեն և իսլանդերեն տարբերակները։ Խորվաթերեն Մետապեդիան բացվել է 2010 թվականին։ 2011 թվականին մեկնարկել է նախագծի հոլանդերեն տարբերակը։

Ներկայում նախագիծը գրեթե անակտիվ է։ Լեզուների շատ տարբերակներում կատարվում է օրական 5-10 խմբագրում։ Այս պահին Մետապեդիայի բոլոր լեզվական տարբերակներում կա ավելի քան 250․000 հոդված։ Ամենախոշոր տարբերակը հունգարերենն է (մոտ 145․000 հոդված[5])։ Համարվում է, որ նախագիծը պարունակում է ազգայնական[6], ռասիստական և ծայրահեղ աջ տեսակետներ[4][7][8]։

Լեզվային բաժիններ խմբագրել

  • Հունգարերեն՝ 145․000 հոդված[5]
  • Գերմաներեն՝ 46․000 հոդված[9]
  • Անգլերեն՝ 19․000 հոդված[10]
  • Շվեդերեն՝ 10․100 հոդված[11]
  • Ռումիներեն՝ 2․400 հոդված[12]
  • Էստոներեն՝ 2․050 հոդված[13]
  • Ֆրանսերեն՝ 1․700 հոդված[14]
  • Պորտուգալերեն՝ 1․350 հոդված[15]
  • Խորվաթերեն՝ 1․000 հոդված[16]
  • Սլովակերեն՝ 950 հոդված[17]
  • Չեխերեն՝ 720 հոդված[18]
  • Նորվեգերեն՝ 600 հոդված[19]
  • Դանիերեն՝ 250 հոդված[20]
  • Հունարեն՝ 200 հոդված[21]
  • Հոլանդերեն՝ 200 հոդված[22]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Adam G. Klein A Space for Hate: The White Power Movement's Adaptation Into Cyberspace. — June 2010. — С. 93, 104—105. — ISBN 978-1-936117-07-9
  2. Haines, Lester (2007 թ․ հուլիսի 23). «Conservapedia too pinko? Try Metapedia - Aryans battle 'Cultural Marxism'». Theregister.co.uk. Situation Publishing. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 9-ին.
  3. Schweyer, Cléo (2009 թ․ հուլիսի 15). «L'extrême droite s'offre une seconde jeunesse sur le web». cafebabel.fr (ֆրանսերեն). Babel International. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 9-ին.
  4. 4,0 4,1 «Metapedia» als nationales Pendant zu «Wikipedia» Արխիվացված 2013-10-15 Wayback Machine (i.e «Metapedia» as a nationalist counterpart to «Wikipedia») from: «Report by the NRW Office for the Protection of the Constitution for the year 2008» by the Ministry of Interior of North Rhine-Westphalia. pp. 59f. (գերմ.)
  5. 5,0 5,1 hu.metapedia.org/wiki/Speciális:Statisztika // Венгерская Метапедия — Статистика
  6. Adam G. Klein (June 2010). A Space for Hate: The White Power Movement’s Adaptation Into Cyberspace. pp. 93, 104—105. ISBN 978-1-936117-07-9.
  7. Haines, Lester (2007-07-23). «Conservapedia too pinko? Try Metapedia — Aryans battle 'Cultural Marxism'» . Theregister.co.uk. Situation Publishing. Archived from the original on 2011-03-08. Retrieved 2011-03-09.
  8. Schweyer, Cléo (2009-07-15). «L’extrême droite s’offre une seconde jeunesse sur le web» . cafebabel.fr (in French). Babel International. Archived from the original on 2011-03-09. Retrieved 2011-03-09.
  9. de.metapedia.org/wiki/Spezial:Statistik // Немецкая Метапедия — Статистика
  10. en.metapedia.org/wiki/Special:Statistics // Английская Метапедия — Статистика
  11. sv.metapedia.org/wiki/Special:Statistics // Шведская Метапедия — Статистика
  12. ro.metapedia.org/wiki/Special:Statistics // Румынская Метапедия — Статистика
  13. et.metapedia.org/wiki/Special:Statistics // Эстонская Метапедия — Статистика
  14. fr.metapedia<.org/wiki/Special:Statistics // Французская Метапедия — Статистика
  15. pt.metapedia.org/wiki/Special:Statistics // Португальская Метапедия — Статистика
  16. hr.metapedia.org/wiki/Special:Statistics// Хорватская Метапедия — Статистика
  17. sk.metapedia.org/wiki/Special:Statistics // Словацкая Метапедия — Статус
  18. cs.metapedia.org/wiki/Special:Statistics // Чешская Метапедия — Статус
  19. no.metapedia.org/wiki/Special:Statistics // Норвежская Метапедия — Статистика
  20. da.metapedia.org/wiki/Special:Statistics // Датская Метапедия — Статистика
  21. el.metapedia.org/wiki/Special:Statistics // Греческая Метапедия — Статистика
  22. nl.metapedia.org/wiki/Special:Statistics // Голландская Метапедия — Статистика