Մեսնա

քիմիական միացություն

Մեսնա, վաճառքային Մեսնաքս բրենդային անվանումով, դեղամիջոց՝ կիրառվող ցիկլոֆոսֆամիդ կամ իֆոսֆամիդ ստացող հիվանդների մոտ միզապարկից արյունահոսության ռիսկը նվազեցնելու համար[2]։ Կիրառվում է ներքին ընդունման կամ ներերակային ներարկման ձևով[2]։

Մեսնա
Mesna.svg
Քիմիական բանաձևC₂H₅NaO₃S₂
Մոլային զանգված2,7E-25 կիլոգրամ[1] գ/մոլ
Դասակարգում
CAS համար19767-45-4
PubChem23662354
EINECS համար243-285-9
SMILESC(CS(=O)(=O)[O-])S.[Na+]
ЕС243-285-9
ChEBI27663
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ընդհանուր կողմնակի ազդեցություններն են գլխացավ, փսխում, քնկոտություն, ախորժակի կորուստ, հազ, ցան և հոդացավ[2]։ Լուրջ կողմնակի ազդեցություններից է ալերգիկ ռեակցիան[2]։ Հղիության ընթացքում կիրառումը թվում է անվտանգ երեխայի համար, սակայն այս կիրառումը լավ ուսումնասիրված չէ[3]։ Մեսնան օրգանական ծծմբային խառնուրդ է[4]։ Այն փոփոխում է միզապարկի մեջ հայտնաբերված ցիկլոֆոսֆամիդի և իֆոսֆամիդի քայքայման արգասիքները դարձնելով դրանք նվազ թունավոր[2]։

Մեսնան հաստատվել է բժշկական կիրառման համար ԱՄՆ–ում 1988 թվականին[2]։ Դա ներառված է ԱՀԿ–ի հիմնական՝ առողջության պահպանման համար ամենաարդյունավետ և անվտանգ դեղամիջոցների ցանկում[5]։ Զարգացող աշխարհում մեծածախ վաճառքի արժեքը մոտավորապես 3.50 ԱՄՆ դոլարի սահմաններում է 400 միլիգրամ սրվակի համար[6]։ Միացյալ Թագավորությունում նրա արժեքն է 3.95 ֆունտ ստերլինգ[7]։

Բժշկական կիրառությունԽմբագրել

Հետվիրահատական քիմիոթերապիաԽմբագրել

Մեսնան կիրառվում է արյունահոսական ցիստիտի և արյունամիզության դեպքերը նվազեցնելու համար այն հիվանդների մոտ, ովքեր ստանում են ցիկլոֆոսֆամիդ կամ իֆոսֆամիդ քաղցկեղի քիմիոթերապիայի համար։ Այս երկու հակաքաղցկեղային միջոցները, in vivo, կարող են փոխակերպվել ուրոտոքսիկ մետաբոլիտների, ինչպիսին է ակրոլեինը։

Մեսնան թունազրկում է այս մետաբոլիտներին իր սուլֆհիդրիլ խմբի միջոցով փոխազդեցության մեջ մտնելով ալֆա,բետա–չհագեցած կարբոնիլ –խումբ պարունակող խառնուրդների հետ, ինչպիսին է ակրոլեինը[8]։ Այս փոխազդեցությունը հայտնի է որպես Մայքլի ռեակցիա։ Մեսնան նաև ավելացնում է ցիստեինի միզային արտազատումը։

Հյուսիսային Ամերիկայից դուրս, մեսնան նաև կիրառվում է որպես մուկոլիտիկ միջոց, ազդում է նույն ձև ինչպես ացետիլցիստեինը և վաճառվում է այս ցուցումով որպես Միստաբրոն[9] և Միստաբրոնկո։

Ներմուծման եղանակԽմբագրել

Դա ներմուծվում է ներերակային կամ ներքին ընդունմամբ (բերանացի)[10]։ Մեսնան ներերակային ներմուծմամբ տրվում է ներերակային իֆոսֆամիդի հետ, իսկ ներքին ընդունմամբ մեսնան տրվում է ներքին ընդունման ցիկլոֆոսֆամիդի հետ։ Ներքին ընդունման դեպքում դեղաչափը պետք է լինի կրկնակի ներերակային տրվող մեսնայի դեղաչափից՝ կենսամատչելիության խնդիրների պատճառով։ Ի տարբերություն ներերակային ներմուծվող մեսնայի,որի դեպքում մնում են հիվանանոցում չորս կամ հինգ օր, ներքին ընդունման պատրաստուկների կիրառումը թույլ են տալիս հիվանդներին հիվանդանոցից շուտ դուրս գրվել։

Ազդեցության մեխանիզմԽմբագրել

Մեսնան նվազեցնում է ուրոտոքսիկ միացությունների թունավոր ազդեցությունը, որը կարող է առաջանալ քիմիոթերապիայի կիրառումից հետո։ Մեսնան ջրալույծ, հակաօքսիդանտ միացություն է և տրվում է զուգահեռ քիմիոթերապևտիկ միացություններ ցիկլոֆոսֆամիդի և իֆոսֆամիդի հետ։ Մեսնան կենտրոնանում է միզապարկում, որտեղ ակրոլեինը կուտակվում է քիմիոթերապիայից հետո և Մայքլի ռեակցիայի միջոցով առաջացնում է կոնյուգատ ակրոլեինի հետ և այլ ուրոտոքսիկ մետաբոլիտների հետ[8]։ Այս կոնյուգացիոն փոխազդեցությունը ապաակտիվացնում է ուրոտոքսիկ միացություններին վերածելով անվնաս մետաբոլիտների։ Մետաբոլիտները արտազատվում են մեզի միջոցով[11]։

ԱնվանումներըԽմբագրել

Այն վաճառվում է Բախտեր դեղագործական ընկերության կողմից, որպես Ուրոմիտեքսան և ՄԵսնաքս։ Նյութի անվանումը հապավում է՝ 2–մերկապտոէթան սուլֆոնատ Na (Na–ը նատրիումի քիմիական նշանն է )։

Տես նաևԽմբագրել

  • Կոենզիմ Մ– կոենզիմ է նույն կառուցվածքով, որը օգտագործվում է մեթանոգեն բակտերաների կողմից

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 mesna
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Mesna»։ The American Society of Health-System Pharmacists։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 11, 2017-ին։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016 
  3. «Mesna (Mesnex) Use During Pregnancy»։ www.drugs.com։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 11, 2017-ին։ Վերցված է դեկտեմբերի 20, 2016 
  4. Patwardhan Bhushan, Chaguturu Rathnam (2016)։ Innovative Approaches in Drug Discovery: Ethnopharmacology, Systems Biology and Holistic Targeting (անգլերեն)։ Academic Press։ էջ 53։ ISBN 9780128018224։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-21-ին 
  5. «WHO Model List of Essential Medicines (19th List)»։ World Health Organization։ April 2015։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 13, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016 
  6. «Mesna»։ International Drug Price Indicator Guide։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 11, 2017-ին։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016 
  7. British national formulary : BNF 69 (69 ed.)։ British Medical Association։ 2015։ էջ 578։ ISBN 9780857111562 
  8. 8,0 8,1 Thurston DE (2007)։ Chemistry and Pharmacology of Anticancer Drugs։ Boca Raton: CRC Press/Taylor & Francis։ էջեր 53–54։ ISBN 978-1-4200-0890-6։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-19-ին 
  9. «Mistabron Ampoules»։ South African Electronic Package Inserts։ August 1973։ Արխիվացված է օրիգինալից 2008-10-22-ին։ Վերցված է 2008-08-12 
  10. «Crossover randomized comparison of intravenous versus intravenous/oral mesna in soft tissue sarcoma treated with high-dose ifosfamide»։ Clin. Cancer Res. 9 (16 Pt 1): 5829–34։ December 2003։ PMID 14676103 
  11. «Mesna—a short review»։ Cancer Treat. Rev. 14 (2): 67–86։ 1987։ PMID 3119211։ doi:10.1016/0305-7372(87)90041-7 

Արտաքին հղումներԽմբագրել