«Մենսֆիլդ պարկ» (անգլ. Mansfield Park), Ջեյն Օսթինի դաստիարակչական վեպ (1811-1813), որը պատկանում է նրա հասուն տարիքի ստեղծագործություններին։ Լույս է տեսել 1814 թվականին։

Մենսֆիլդ պարկ
անգլ.՝ Mansfield Park
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրռոմանտիկ գեղարվեստական գրականություն
Ձևվեպ
ՀեղինակՋեյն Օսթին
Երկիր Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
ՏեսարանԱնգլիա
ԿերպարներFanny Price?, Mary Crawford?, Edmund Bertram?, Henry Crawford?, Mr. Rushworth?, Maria Bertram? և Thomas Bertram?
ՀրատարակչությունThomas Egerton?
Հրատարակվել էմայիս 1814
ՆախորդՀպարտություն և նախապաշարմունք
ՀաջորդԷմմա
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/jane-austen/mansfield-park
 Mansfield Park (novel)

Բովանդակություն խմբագրել

Ֆաննի Պրայս, աղջիկ՝ աղքատ, պորտսմութական ընտանիքից։ Նրա հորաքույրը ժամանակին ամուսնացել էր ունևոր բարոնետ Թոմաս Բերտրամի հետ, ով ուներ Մենսֆիլդ պարկ կալվածք Նորթհեմփթոնշիր կոմսությունում, և բնակեցրել է այդ տարածքում իր այրիացած քրոջը՝ գռեհիկ Տիկին Նորիսին, որպեսզի վերջինս հետևի իր դստրերի՝ Մարիի և Ջուլիի դաստիարակությանը։ Բարի նպատակներից ելնելով Միսիս Նորիսն ու Տիկին Բերտրամն իրենց մոտ հրավիրեցին ապրելու նաև չունևոր քեռադստրին՝ Ֆաննի Պրայսին։ Ֆաննին դարձավ Բերտրամների ընտանիքի անդամ, թեկուզ և երկրորդ կարգի։ Միսիս Նորիսն ամեն կերպ հիշեցնում էր նրան, որ նա հավասար չէ Բերտրամների ընտանիքի իր զարմիկ բարեկամներին։ Դեռ երիտասարդ տարիքից Ֆաննիին գրավում էր Էդմունդ Բերտրամը՝ Պարոն Թոմասի կրտսեր որդին, ով ընտրել էր քահանայի ուղին։ Կալվածքի տիրոջ բացակայության ժամանակ (նա գնացել էր ընտանեկան պլանտացիայի Վեստ Ինդիայում) Լոնդոնից Մենսֆիլդ պարկ են գալիս երիտասարդ Քրոուֆորդները՝ Հենրին և իր քույր Մերին, ովքեր հիացնում են տան բոլոր անդամներին՝ բացի Ֆաննիից։ Ժամանակի ընթացքում Էդմունդը սիրահարվում է Մերիին, իսկ Հենրին սիրահետում է Մարիային։ Վերջինս, սակայն, նշանված էր մերձավոր հարուստ Ռաշուորտի հետ, և ստիպված է լինում լքել Մենսֆիլդ պարկը։ Հենրին ուղղում է իր ուշադրությունը Ֆաննիի վրա և նրան առաջարկություն է անում։ Աղջիկը, ով թաքուն սիրահարված էր Էդմունդին ու կասկածում էր Քրոուֆորդին կնամոլության մեջ, մերժում է նրան։ Նրա անկոտրումնություն վշտացնում է Պարոն Թոմասին։ Նա առաջարկում է Ֆաննիին ուղեկցել իր եղբորը դեպի Պորստմութ՝ ծնողների մոտ։ Այնտեղ էլ նրա հետևից գնաց Քրոուֆորդը։ Երբ Ֆաննին մտովի արդեն պատրաստ էր զիջել Քրոուֆորդի ճնշմանը, Պորստմութ եկան սոսկալի լուրեր այն մասին, որ Հենրին գայթակղել է Մարիային ու փախել է նրա հետ Ռաշուորտի տանից։ Բերտմանների ընտանիքի վրա ընկավ անպատվության ստվերը։ Բոլոր կապերը Քրոուֆորդների, ինչպես նաև ընտանիքի հետ տեղի ունեցած դժբախտության մեղավորների հետ խզվեցին։ Խորաթափանց Ֆաննին վերադարձավ Մենսֆիլդ պարկ և ամուսնացավ ազնվազարմ Էդմունդի հետ։

Գլխավոր հերոսներ խմբագրել

 
Բերտրամների, Պրայսերի և Քրոուֆորդների ընտանեկան ծառ
  • Ֆաննի Պրայս (անգլ.՝ Fanny Price)՝ ըստ ավագության աղքատ ու ոչ ազնվական Պրայսերի ընտանիքի ինը զավակներից երկրորդն էր։ Լավ ճակատագրի փնտրտուքների համար նրան ուղարկում են ապրել մոր հարուստ քույրերի մոտ՝ դեպի շքեղ Մենսֆիլդ պարկ կալվածքը։ Աղջկա մայրն ամուսնացել էր սիրով, նրա ընտրյալը դարձել էր աղքատ նավաստի։ Ժամանակի ընթացքում հայրը բարոյալքվեց՝ դարձավ կոպիտ, անկառավարելի և ալկոհոլից կախվածություն ձեռք բերեց։ Ֆաննին դյուրընկալ էր, երկչոտ, խելացի և բարի։ Մենսֆիլդ պարկում բարեկամները չեն մոռանում շեշտել իր ցածր ծագման մասին։ Վեպի մեծ մասում նա տասնութ-տասնինը տարեկան է։ Նենգ Հենրի Քրոուֆորդը մտադիր էր ամուսնանալ աղջկա հետ, սակայն նա մերժում է նրա սիրահետումը, քանի որ շատ պարզ տեսնում էր Հենրիի երկերեսանիությունը։ Նա սիրահարված է իր զարմիկ Էմունդին և, երբ երիտասարդ տղան գիտակցում է աղջկա հանդեպ իր զգացմունքների մասին՝ նրանք ամուսնանում են։
  • Պարոն Պրայս (անգլ. Mr. Price)՝ Պրայսերի ընտանիքի գլխավոր, Ֆաննիի հայր։ Ծովային հետևազորի սպա, լեյտենանտ առանց կրթության, ունեցվածքի և կապերի, ապրում է Պորստմութում։ Նա հաճախ արբած է, չարացած ու կոպիտ։ Չի գնահատում իր ընտանիքը։
  • Տիկին Ֆրանսիս Պրայս (անգլ. Mrs. Frances Price)՝ Ֆաննիի մայրը, Տիկին Նորիսի և Տիկին Բերտրամի քույրը։ Նույնքան թուլակամ, որքան նրա քույր Մարիան։ Փնթի և անհոգ։ Ինչպես ամուսինը, այնքան էլ անհանգստացած չէ Ֆաննիի ճակատագրով։
  • Ուիլյամ Պրայս (անգլ. William Price)՝ Ֆաննիի եղբայրը, ռազմածովային գարդեմարին, ում հետ աղջիկը շատ մոտ է։ Պարոն Քրոուֆորդը ձգտում է արժանանալ Տիկին Պրայսի համակրանքին, օգնելով Ուիլյամին առաջ գնալ ծառայությունում։ Նա միակն էր Պրայսերի ընտանիքից, ում հետ Ֆաննին շփվում էր Մենսֆիլդ պարկում իր մնալու տարիներին։
  • Սյուզան Պրայս (անգլ. Susan Price)՝ Ֆաննիի կրտսեր քույրը, ում հետ աղջիկը բավականին մոտ էր Պորստմութում։ Ամուսնությունից հետո Ֆաննին ապրում է Մենսֆիլդ պարկում և օգնում է Բերտրամներին։ Հաճելի, բարեհամբույր աղջիկ։
  • Տիկին Բերտրամ (անգլ. Maria, Lady Bertram)՝ Ֆաննիի մոր քույրը։ Ամուսնացած է արիստոկրատ Թոմաս Բերտրամի հետ։ Նա բարեսիրտ է, բայց անուշադիր է և անտարբեր։
  • Պարոն Թոմաս Բերտրամ (անգլ. Sir Thomas Bertram)՝ բարոնետ, Տիկին Բերտրամի ամուսինը։ Նրան է պատկանում Մենսֆիլդ պարկն ու կալվածքներ Անտիգուայում։ Նա խիստ է և անկոտրում է բարոյական օրենքների պահպանմանը, բայց բավականին ուշ հասկանում է, որ գուցե հենց իր պահվածքն է պատճառ հանդիսացել իր ավագ դստեր անպատվությանը, և շատ է ափսոսում, որ իր սեփական երեխաներն այնպիսին չեն, ինչպիսին են Ֆաննին և Ուիլյամը։
  • Թոմ Բերտրամ (անգլ. Tom Bertram)՝ Պարոն Թոմասի և Տիկին Բերտրամի ավագ որդին։ Յոթ տարով մեծ է Ֆաննիից։ Հեդոնիստ, ծույլ, շռայլ։ Հիվանդանում է դողէրոցքով, որն այն ժամանակ կարող էր մահացու լինել, հասկանում է իր սխալները։
  • Էդմունդ Բերտրամ (անգլ. Edmund Bertram)՝ Պարոն Թոմասի և Տիկին Բերտրամի կրտսեր որդին։ Վեց տարով մեծ է իր զարմիկից։ Պլանավորում է դառնալ հոգևորական։ Միակ մարդը, ով վերաբերվում է Ֆաննիին եղբայրաբար, նա քրոջ պաշպանն է, ընկերը և ունի շատ մեծ ազդեցություն աղջկա բնավորության ձևավորման վրա։ Էդմունդը հրապուրվում է երկերեսանի Միսս Քրոուֆորդով, սակայն նրա կարծիքը Ռաշուորտի և եղբոր սկանդալի մասին, սթափեցնում է նրան։ Ամուսնանում է Ֆաննիի հետ։
  • Մարիա Բերտրամ (անգլ. Maria Bertram)՝ Պարոն Թոմասի և Տիկին Բերտրամի գեղեցիկ ավագ դուստրը։ Երեք տարով մեծ է Ֆաննիից։ Ամուսնացած է հարուստ Պարոն Ռաշուորտի հետ, բայց ֆլիրտում է Հենրի Քրոուֆորդի հետ։ Հույս ուներ, որ Պարոն Քրոուֆորդը նրան առաջարկություն կանի, բայց այդպես էլ չսպասելով՝ ամուսնանում է անդաստիարակ և օտար Ռաշուորտի հետ։ Սակայն, անմիջապես հարսանիքից հետո, Հենրին կրկին գայթակղում է աղջկան, և նրանք թաքուն փախչում են միասին։ Ընտանիքը վիրավորված էր Մարիայի պահվածքից, հաջորդում է ամուսնալուծությունը, Քրոուֆորդը հրաժարվում է ամուսնանալ նրա հետ, և այժմ Մարիան ապրում է իր սիրելի հորաքույր Նորիսի տանը։
  • Ջուլիա Բերտրամ (անգլ. Julia Bertram)՝ Պարոն Թոմասի և Տիկին Բերտրամի կրտսեր դուստրը։ Երկու տարով մեծ է Ֆաննիից։ Սիրահարված է Քրոուֆորդին, ով իր հերթին նախընտրում է Մարիային։ Նրա երկրպագուն է Թոմիի ընկերը՝ Պարոն Յետսը։ Ինչպես ավագ քույրը, Ջուլիան նույնպես անխոհեմ փախչում է նրա հետ. «Նա փախավ նրա հետ միայն իր իսկ հանդեպ տածած վախից։ Նրան թվում էր, թե ուրիշ ելք չկա։ Ջուլիայի անխոհեմության պատճառ էր հանդիսացել Մարիայի քայլը»։ Վեպի վերջում, ամուսնու հետ, վերադառնում է հայրական տուն` զղջալով, և Պարոն Թոմասը ներում է նրան ու համակերվում է դստեր ամուսնության հետ։
  • Տիկին Նորիս (անգլ. Mrs. Norris)՝ Ֆաննիի մոր ու Տիկին Բերտրամի քույրը, այրի։ Աներես ու ժլատ կին, ապրում է Մենսֆիլդ պարկի մոտակայքում։ Նրա ամուսինը՝ Միսթր Նորիսը, շրջանում բողոքական քահանա էր։ Միսիս Նորիսը չի սիրում Ֆաննիին և օգտվում է ցանկացամ հնարավորությունից, որպեսզի ցույց տա զարմիկների և երկու քույրերի ծագման տարբերությունը։
  • Հենրի Քրոուֆորդ (անգլ. Henry Crawford)՝ Միսիս Գրանթի խորթ, իսկ Տիկին Քրոուֆորդի հարազատ եղբայր։ Հմայիչ, բավականին խելացի, ամուրի։ Խաղում է Մարիայի և Ջուլիայի զգացմունքների հետ։ Դրան հետևում է Ֆաննին։ Մարիայի ամուսնությունից հետո, որպեսզի չձանձրանա, նա որոշում է իրեն սիրահարեցնել Ֆաննիին, սակայն դրա փոխարեն ինքն է հրապուրվում։ Մարիայի հետ փախուստից հետո, կորցնում է Տիկին Պրայսի համակրանքը։
  • Մերի Քրոուֆորդ (անգլ. Mary Crawford)՝ Տիկին Գրանթի խորթ ու Պարոն Քրոուֆորդի հմայիչ և կծու լեզու ունեցող քույր, երկերեսանի անձնավորություն։ Հետաքրքություն է տածում դեպի կրտսեր Բերտրամը, չնայած նրան, որ նա ժառանգորդ չէ։ Գիտի իր եղբոր մտադրությունների մասին՝ խաղալ Ֆաննիի սրտի հետ, սակայն չի խոչընդոտում։
  • Բժիշկ Գրանթ (անգլ. Dr. Grant)՝ Մենսֆիլդ պարկի այժմյա բողոքական քահանա։ Նա. «... քառասունհինգամյա առողջ մարդ է... նա շատ է սիրում ուտել, և նրան ցանկացած օր անհրաժեշտ էին առատ ճաշեր»։
  • Տիկին Գրանթ (անգլ. Mrs. Grant)՝ Բժիշկ Գրանթի կինը և Հենրի և Մերի Քրոուֆորդների խորթ քույրը։
  • Պարոն Ռաշուորտ (անգլ. Mr. Rushworth)՝ ունևոր ու հիմար երիտասարդ, ամուսնացած Մարիա Բերտրամի հետ։ Ամուսնալուծվում է կնոջ հետ՝ Հենրի Քրոուֆորդի հետ նրա փախուստից հետո։
  • Տիկին Ռաշուորտ (անգլ. Mrs. Rushworth)՝ Պարոն Ռաշուորտի մայրն ու Մարիայի սկեսուրը։
  • Հարգարժան Ջոն Յեթս (անգլ. The Hon. John Yates)՝ Թոմ Բերտրամի նորելուկ ընկեր. «...չէր կարող ոչ մի արտասովոր բանով գլուխ գովալ, բացի ազնվակիրթ կյանք վարելու և գումար վատնելու ունակություններից, և նրանով, որ հանդիսանում է ինչ-որ բավարար անկախ ունեցվածքի տեր լորդի կրտսեր որդին»։ Հետաքրքված է Ջուլիա Բերտրամով և թաքուն փախչում է նրա հետ՝ Մարիայի և Հենրիի հետ միաժամանակ։

Քննադատություն խմբագրել

Վլադիմիր Նաբոկովը սկսել է իր «Դասախոսություններ արտասահմանյան գրականության վերաբերյալ» «Մենսֆիլդ պարկ»-ի վերլուծությունից։ Նա անվանում էր Օսթինի վեպը, չնայած այնտեղ զետեղված սեցիալական քննադատմանը, կախարդական հեքիաթ, որտեղ Ֆաննիին տրված էր Մոխրոտի դերը՝ «Անպաշտպան, միայնակ, կախյալ, աննկատելի, բոլորի կողմից մոռացված, իսկ վերջում դառնում է գլխավոր կերպարի կինը»։

Չնայած իր անկասկած գեղարվեստական արժանիքներին, «Մենսֆիլդ պարկ»-ը չի կարելի անվանել Ջեյն Օսթինի ամենահայտնի գիրքը։ Ժամանակակից ընթերցողներին դուր չի գալիս գլխավոր հերոսուհու խստաբարոյությունն ու ընգծված խոհեմությունը, ում նույնիսկ հեղինակի մայրը համարում էր «անալի», իսկ ժամանակակից հեղինակ Կինգսլի Էմիսը համարել է «բարոյապես մերժված»։

1999 թվականին բրիտանական կինեմատոգրաֆները ստեղծեցին վեպի համահունչ ֆիլմը, որտեղ փորձեցին ժամանակակից դարձնել վեպը՝ ավելացնելով ռասայական անհավասարության ու ֆեմինիզմի թեմաները, իսկ Տիկին Բերտրամին ներկայացնելով որպես թմրամոլ։ Հեղինակ Ջոան Էյքերը 1985 թվականին հրատարակել է դրա շարունակությունը։

Ադապտացիաներ խմբագրել

  • 1983 թվական՝ «Մենսֆիլդ պարկ», BBC հեռուստաալիքի հեռուստասերիալ (ռեժիսոր Դեյվիդ Ջայլս)։ Ֆաննի Պրայս՝ Սիլվեսթեր Լ․ Տուզել, Էդմունդ Բերտրամ՝ Նիկոլաս Ֆարրել, Տիկին Նորիս՝ Աննա Մեսսի, Մարիա Բերտրամ՝ Սամանտա Բոնդ։
  • 1999 թվական՝ «Մենսֆիլդ պարկ», ռեժիսոր Պատրիսիա Ռոզեմի ֆիլմը։ Ֆաննի Պրայս՝ Ֆրենսիս Օ'Քոննոր, Էդմունդ Բերտրամ՝ Ջոննի Լի Միլլեր, Պարոն Թոմաս Բերտրամ՝ Հարոլդ Փինթեր, Տիկին Բերտրամ/Տիկին Պրայս՝ Լինդսի Դունկան։
  • 2003 թվական՝ «Մենսֆիլդ պարկ» BBC 4 ռադիոյի ռադիո ներկակացում։ Ֆաննի Պրայս՝ Ֆելիսիթի Ջոնս, Էդմունդ Բերտրամ՝ Բենեդիկտ Քամբերբեչ, Թոմ Բերտրամ՝ Դեյվիդ Տեննանտ, Պարոն Թոմաս Բերտրամ՝ Թիմ Պիգոտ-Սմիթ[1]։
  • 2007 թվական՝ «Մենսֆիլդ պարկ» ռեժիսոր Յեն Բ. Մակդոնալդի հեռուստատեսային ֆիլմ։ Ֆաննի Պրայս՝ Բիլլի Փայփեր, Էդմունդ Բերտրամ՝ Բլեյք Ռիտսոն, Թոմ Բերտրամ՝ Ջեյմս Դ'Արսի, Մերի Քրոուֆորդ՝ Հեյլի Էթվել, Տիկին Բերտրամ՝ Ջեմմա Ռեդգրեյվ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. McAlpine, Fraser. «LISTEN: Pre-Fame Benedict Cumberbatch (and David Tennant) in Radio 4's 'Mansfield Park'». BBC America (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  2. «Historic hall to host Austen adaptation». www.yorkshirepost.co.uk (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.(չաշխատող հղում)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մենսֆիլդ պարկ» հոդվածին։